Մնջախաղի թատրոնի շենքային հարցը լուծվել է. գեղարվեստական ղեկավարը ցնծում է

19/12/2016 schedule21:12

Թեեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հայտարարել է, որ Մնջախաղի պետական թատրոնի շենքային հարցը լուծված է, սակայն թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն առայժմ չգիտի՝ որտեղ է շենքը, ինչ պայմաններ են ապահովված եւ քանի հանդիսատեսի համար է դահլիճը նախատեսված: Այս ամենն անհայտ է նրան, սակայն Ժիրայր Դադասյանը հակված է կարծելու, որ Արմեն Ամիրյանի անակնկալը ամանորյա հրաշալի նվեր կլինի իրեն:

Ինչպես Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Ժիրայր Դադասյանը, Արմեն Ամիրյանը վստահեցրել է, որ վերջնական արդյունքն իրեն շատ կգոհացնի՝ հրաշալի թատրոն՝ հրաշալի տարածքով:

«Չգիտեմ նույնիսկ, թե երբ կարող ենք տեսնել թատրոնի շենքը, ուղղակի մշակույթի նախարարից խնդրեցի հնարավորության սահմաններում ամենամոտ ժամկետներում գնալ եւ տեսնել թատրոնի նոր շենքը: Նա խոստացավ, որ շուտով այդպես էլ կլինի»,- ասաց նա:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Մնջախաղի թատրոնի շենքի հարցը ժամանանակից հայ մշակույթի ամենացցուն խնդիրներից էր, եւ Արմեն Ամիրյանը խնդիրը լուծել է ոչ թե որպես ընկեր, այլ թատրոնի ապագայով մտահոգ մարդ:

Հարցին՝ ենթադրվում է, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի վարձակալությունից տնտեսված գումարների (Մնջախաղի թատրոնի ներկայացումները կայնում են այնտեղ՝ խմբ.) կծախսվեն նոր ներկայացումների բեմադրման, թատերախումբը նոր դերասաններով համալրելու ուղղությամբ, Ժիրայր Դադասյանը պատասխանեց՝ միանշանակ:

«Աշխատանքների նոր սպեկտր է բացվում: Մինչեւ հիմա մենք ունենք թատրոնին կից խուլերի ստուդիա, սակայն հնարավորություն չկար սաներին տարածք տրամադրել, նրանց հետ պարապել: Հիմա մեր հնարավորությունները կմեծանան: Բացի այդ՝ մենք նմանօրինակ ստուդիա հիմնել ենք նաեւ Արցախում: Մտադիր ենք այնտեղից սաներին բերել Երեւան՝ նրանց հետ աշխատանքներ տանելու, որպեսզի վերջիններս հաջորդ տարի կարողանան լիարժեք մասնակցել մեր փառատոնին»,- ասաց Մնջախաղի պետական թատրոնի ղեկավարը:

Ժիրայր Դադասյանից հետաքրքրվեցինք՝ որքան է կազմում թատրոնի տարեկան բյուջեն, ինչին ի պատասխան մեր զրուցակիցը նշեց՝ 1 միլիոն 700 հազար դրամ: Այս գումարը՝ ամսական մոտ 140 հազար դրամ, հիմնականում ծախսվում է Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճի, աշխատասենյակի, փորձասենյակի վարձակալության եւ շաբաթական մեկ անգամ ներկայացում ունենալու վրա:

Վերջում Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ շոյված է իրենց հանդեպ Մշակույթի նախարարության վերաբերմունքից, քանի որ բացի ամենից՝ գերատեսչությունը գումար է տրամադրել փետրվարին Ռուսաստանում կայանալիք մնջախաղի փառատոնին ընդառաջ մատչելի գներով ավիատոմսեր ձեռք բերելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3546 դիտում

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան