Երևան
12 °C
Կառավարության այսօրվա նիստում «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով հստակեցվել են մի շարք հասկացությունների սահմանումները: Նաեւ ամրագրվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, ընդ որում, որպես նշված իրավունքների իրականացման երաշխիք, սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, հոգեբուժական կազմակերպության պարտականությունները և վերջիններիս պատասխանատվությունը: Նախագծով կարգավորվել են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը և կարգը, ընդ որում` նման սահմանափակումները կարող են իրականացվել բացառապես հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա անհնարինության դեպքում` հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ:
Առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը և պայմանները, այդ թվում՝ սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը: Ներկայացված նախագծով առաջին անգամ ամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն, ինչպես նաև` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները: Տարանջատվել են ոչ հոժարակամ և հարկադիր հսկողության կամ բուժման տեսակները, սահմանվել են դրանց իրականացման կարգերը:
Բացի այդ, կարգավորվել է դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովային ընթացակարգով իրականացման կարգը` նախատեսելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ:
Հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման նկատմամբ, պետական վերահսկողությունից զատ, ամրագրվել է նաև հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումը:
Այսպիսով, ըստ Առողջապահության նախարարի, օրենքի նախագծի ընդունմամբ կբարելավվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը` սահմանելով մեխանիզմներ դրանց պաշտպանության համար, ապահովելով դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը` միջազգային չափանիշներին համապատասխան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան
Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին
Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել
Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին
AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով
Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP
Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը
Գերեվարված Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել
Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման
Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման
ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան
Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման
Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին
Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ
Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում
Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ
ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան
Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP
Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու
Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան
Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան
Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT