Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP

05/02/2026 schedule14:29

Փաստերի ստուգման հարթակը գրում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սոցիալական ցանցերում ակտիվորեն գովազդվում են քաղաքական բովանդակություն պարունակող սոցհարցումներ, որոնք տարածվում են ֆեյսբուքյան անհայտ և հանրային գործունեությամբ աչքի չընկնող էջերի միջոցով։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հարցումների կառուցվածքը և բովանդակությունը սերտորեն համընկնում են Նարեկ Կարապետյանի ղեկավարած «Մեր ձևով» շարժման քաղաքական օրակարգի հետ։

Այսպես․ այդ հարցումները նախ հիմնականում անցկացվում են տարբեր անհայտ էջերի միջոցով։ Դրանցից մեկը Armenian Sociology (դոմեյն՝ armeniaopinion.com-խմբ․) անվանումով ֆեյսբուքյան էջն է։

819.png (111 KB)

Էջը ներկայանում է որպես սոցիոլոգիական հարցումներ իրականացնող հարթակ: Meta-ի տվյալները ցույց են տալիս, որ Armenian Sociology անվանումով էջը ստեղծվել է 2025 թվականի փետրվարի 4-ին և սկզբնական շրջանում գործել է «Tremendous Unwilling» անվան տակ։ Հետագայում՝ 2025 թվականի մայիսին, էջը երկու անգամ անվանափոխվել է՝ դառնալով Sociology world, իսկ նույն տարվա հոկտեմբերի 27-ին ստացել է ներկայիս՝ Armenian Sociology անվանումը։ Էջի բազմակի անվանափոխությունները հիմնականում բնորոշ են գովազդային տեխնիկական էջերին։

Բացի այդ՝ էջի թափանցիկության բաժնում նշվում է, որ այն կառավարող անձանց առաջնային երկրները ներառում է Միացյալ Նահանգները։ Էջում, սակայն, որևէ հրապարակային բացատրություն կամ տեղեկատվություն չկա այն մասին, թե ովքեր են հարցումների նախաձեռնողները, ինչ կազմակերպության կամ թիմի կողմից են դրանք իրականացվում և ինչ կապ ունեն Հայաստանի հետ։

Իսկ այն, որ կապ ունեն հայաստանյան միջավայրի հետ, հուշում են գովազդի տակ տարածվող երիտասարդների լուսանկարները՝ հայկական եռագույնով, ու դրանց վրա գրված կոչերը՝ «Հա՞յ ես, հա՞յ ես։ Մասնակցեք հարցմանը։ Կարևոր է», «Դու Հայաստանի՞ց ես։ Անցիր հայաստանցիների հարցումը», «Հարցում միայն հայ կանանց համար», «Հարցում Հայաստանի բնակիչների համար» և այլն։  

496.png (284 KB)

Բացի այս էջից՝ «Մեր ձևովը» հարցումներ է գովազդում նաև մեկ ուրիշ «Caldwell Charles Daniel» անվանումով էջի միջոցով։ Ձեռագիրը դարձյալ նույնն է՝ ժպտացող երիտասարդների պատկերների կողքին հարց է հնչում՝ «Ապրո՞ւմ ես Հայաստանում, անցիր այս հարցումը»։ Այս էջը կառավարող անձանց առաջնային երկիրը Միացյալ Թագավորությունն է։

497.png (93 KB)

«EtherealLink» անվանումով ֆեյսբուքյան էջում ևս հնարավոր է հանդիպել հարցը՝ «Ապրո՞ւմ եք հիմա Հայաստանում, անցեք հարցումը հղման միջոցով»։ Ի դեպ, այդ հարցումը գովազդող աղջիկը նաև արաբերեն գովազդ ունի այս էջի գովազդային գրադարանում։

498.png (114 KB)

Ինչո՞ւ են ընտրվել անհայտ էջեր

Սովորաբար ոչինչ չասող անվանումով կամ չեզոք էջերը «Ֆեյսբուք»-ում թույլ են տալիս թաքցնել քաղաքական աղբյուրը։ Եվ իսկապես այս հարցումների որևէ հատվածում չի նշվում առանցքային տեղեկություն՝ ում պատվերով է անցկացվում այն, և միայն հարցերի բովանդակությունն է հուշում, որ այն սերտ կապ ունի Նարեկ Կարապետյանի ղեկավարած «Մեր ձևով» շարժման հետ։ 

Անհայտ էջերի գովազդները ակտիվ են Meta Ad Library-ում և ունեն տարբեր Library ID-ներ, ինչը նշանակում է, որ դրանք մասշտաբային, ոչ պատահական արշավներ են։

Նկատենք նաև, որ քաղաքական գովազդի դեպքում Meta-ն պահանջում է գովազդի գրանցում Ad Library-ում, ինչպես նաև որոշ դեպքերում՝ քաղաքական հովանավորի հիշատակում։

Ներկայացված էջերը, սակայն, չունեն կայուն բովանդակություն, լսարան կամ հանրային գործունեություն և ստեղծվել են բացառապես հարցումների ու քաղաքական գովազդների տարածման նպատակով առանց պատվիրատուի բացահայտման։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
527 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 5-ին

30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան

Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին

Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան

Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին

AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով

Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP

Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը

Գերեվարված Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել

Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման

Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման

ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան

Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին

Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում

Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ

ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան

Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP

Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու

Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան