Երևան
12 °C
Բաքվի դատարանում հրապարակվել են Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավճիռները։ Նիստը տեղի է ունեցել Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, ինչպես ավելի վաղ պահանջել էին մեղադրող դատախազները:
Այս ժամկետը պայմանավորված է Ղուկասյանի տարիքով․ մեղադրող կողմը ցմահ ազատազրկումներ է պահանջել միայն 65 տարեկանից ցածր անձանց համար:
Ցմահ ազատազրկման են դատապարտվել Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք՝ ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի՝ կազմելու համար դատավճիռները:
2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:
Նրանք, ինչպես հայտնի է, մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, դրա բռնի պահպանման և Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ բազմաթիվ այլ հանցագործությունների համար:
Նրանցից ոչ մեկն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2500 նոր աշխատատեղ, օրական շուրջ 100 տոննա թռչնի, 15-20 տոննա խոզի միս․ 250 մլն դոլարի ներդրում «Շիրակ»-ում
Սամվել Կարապետյանի 17 ձերբակալված աջակիցների գործը ուղարկվել է ՔԿ. մանրամասներ
ՖԻԴԵ-ն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում
Ճիշտ ուղղությամբ արված քայլ․ Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար
ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին
Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի
Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը
Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ
ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին
Լիբանանի օդային տարածքը բաց է․ ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը
Քոչարյանի ու Կարապետյանի հայտարարությունները պատերազմի անոնս են, որում մենք պարտվելու ենք, ՌԴ-ն գա փրկելու
Վարչապետն ընդունել է NVIDIA-ի, Integra Technnologies-ի, Service Titan-ի ղեկավարներին
Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ
Ղարաբաղը պատերազմով ազատագրելու ենք, այլ կերպ հնարավոր չէ․ Սամվել Կարապետյանի աջակից․ տեսանյութ
Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար
Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 17-ին
Սամվել Կարապետյանի աջակից 17 անձ է ձերբակալվել
Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան
Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին
Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին
Ավելի քան 500 փամփուշտ, հրացաններ, պայթուցիչներ. հանձնվել են ապօրինի զենքեր ու զինամթերք
Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ
Ուզում են գողանալ իշխանությունը, որ չվերադարձնեն գողացվածը. Հովհաննիսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի
«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով
Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները
«Շուն ու շանգյալից» բացի որևէ այլ կարգավիճակ չեք կարող ունենալ․ վարչապետը՝ եռագլուխներին․ տեսանյութ
Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ
Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել
Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան
Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT