Գարդասիլ պատվաստանյութը ներկրվելուց առաջ լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդերլանդներում

Հայաստան ներկրված մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ գարդասիլ պատվաստանյութն արտադրվել է ամերիկյան «Մերկ» ընկերության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 12-ին՝ երեք տարի պիտանիության ժամկետով։   Պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը մինչեւ Հայաստան ներկրվելը փաստաթղթային եւ լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հավելում է, որ եվրոպական այս երկրում ոլորտը կանոնակարգող մարմնի՝ Հանրային առողջության եւ շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի կողմից կատարվել է պատվաստանյութի արտադրության ամփոփիչ պրոտոկոլի փորձաքննություն։  34.700 դեղաչափ պատվաստանյութի լաբորատոր հետազոտության արդյունքում տրամադրվել է համապատասխանության սերտիֆիկատ N 171337 (նկարում)։

Սերտիֆիկատում նշվում է, որ N 013326 սերիայի պատվաստանյութը, որը ներկրվել է ՀՀ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, համապատասխանում է ազգային եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի Ա մասի պահանջներին, որոնք ապահովում են գենային ինժեներիայի ճանապարհով ստացված (ռեկոմբինանտ) վիրուսանման մասնիկներ պարունակող պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։

Սերտիֆիկատը նաեւ հավաստում է, որ պատվաստանյութի այս խմբաքանակն արտադրվել է կենսաբանական արտադրանքի հիմնական սկզբունքներին եւ պատշաճ արտադրական գործընթացին համահունչ։

Նշենք, որ ռեկոմբինանտ պատվաստանյութերը ներկայումս համարվում են ամենաանվտանգն ու արդյունավետը։ Հայաստանում 2000 թվականից  ռեկոմբինանտ պատվաստանյութ կիրառվում է հեպատիտ Բ-ի կանխարգելման նպատակով մինչեւ մեկ տարեկան երեխաների շրջանում։

Ինչպես պարզաբանեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, Հայաստանում պատվաստանյութերի փորձաքննություն առհասարակ չի իրականացվում: Բոլոր տեսակի պատվաստանյութերը ներկրվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, որն էլ պատվիրում է անհրաժեշտ փորձաքննությունները:

Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարվա դեկտեմբերի 11-ից պետությունը ծրագրել է պատվաստումներ սկսել 13 տարին լրացած աղջիկների շրջանում՝ պապիլոմավիրուսային վարակի դեմ: Նշվում է, որ հենց այդ վարակն է դառնում արգանդի վզիկի քաղցկեցի պատճառ՝ խլելով բազմաթիվ կյանքեր:

Պետության այս ձեռնարկը, սակայն լուրջ դժգոհությունների է բախվել: Շատերը համոզված են, որ «Գարդասիլով» պատվաստումը հղի է բազմաթիվ վտանգներով, այդ թվում՝ չբերության: ՀՀ առողջապահության նախարարությունն այդ մտահոգությունները հիմնավոր չի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5737 դիտում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ