Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին

05/02/2026 schedule14:47

«Դեպքը, որպես այդպիսին, մտահոգում է: Տեսանյութի տարածումից անմիջապես հետո հանձնարարել եմ աշխատակազմին դիմել իրավասու պետական մարմիններին քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որում ոստիկանը քաղաքացուն հայհոյում է, վիրավորում և հարվածում:

«Ամենամեծ խնդիրներից մեկը ոչ այնքան վարույթի նախաձեռնման ժամկետներն են, որքան գործերի քննության առումով խնդիրները: Գործերից շատերով քննությունը անհապաղ չի իրականացվում, բնականաբար, ապացույցների և այլնի հետ կապված հարցերի դիտանկյունից խնդրահարույց իրավիճակներ են առաջանում: Այս առումով շատ կարևորում եմ, որ իրավասու մարմինները գործերի քննության անհապաղությունը հաշվի առնեն»,- հավելել է Մանասյանը:

Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակից տեղեկացրել էին, որ փետրվարի 3-ին՝ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանի մասնակցությամբ տարածված տեսանյութի վերաբերյալ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։

Դատախազությունից ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ տեղեկացրել են, որ տարածված տեսանյութի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը ստացվել է և օրենքով սահմանված կարգով ընթացք տրվել:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել, որում ոստիկանը քաղաքացուն հայհոյում է, վիրավորում և հարվածում՝ տեղեկություն ստանալու համար: Դեպքը տեղի է ունեցել շուրջ 4-5 ամիս առաջ, սակայն նոր է հանրայնացվել: Թե ով է նկարել գործողությունները, հստակ հայտնի չէ, ըստ որոշ պնդումների՝ նույն սենյակում գտնվող մեկ այլ ոստիկան: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նվաստացման ենթարկվող քաղաքացին կասկածյալի հայր է, իսկ ոստիկանը՝ քրեական հետախուզության օպերլիազոր Հայկ Հակոբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
298 դիտում

ՀՀ-ում 100 տարին լրացած բոլոր տարեցներին կտրամադրվի 1 մլն դրամ միանվագ աջակցություն

Մտքեր ենք փոխանակել ՔՊ կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության վերաբերյալ․ Մանավազյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 5-ին

30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան

Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին

Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան

Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին

AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով

Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP

Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը

Գերեվարված Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել

Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման

Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման

ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան

Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին

Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում

Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ

ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան

Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP

Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու

Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին