Երևան
12 °C
Վերջին օրերին մամուլում տեղ են գտնել հրապարակումներ` «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի ծառայությունների դիմաց հավաքագրումները դադարեցնելու մասին։ Լինելով հաճախորդամետ, թափանցիկ և արժանահավատ տեղեկատվությունը կարևորող ընկերություն՝ Իդրամը անհրաժեշտ է համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել։
Հեռահաղորդակցության օպերատորների կողմից շահարկվում է վճարահաշվարկային ընկերությունների, մասնավորապես Իդրամի կողմից իրենցից գանձվող «բարձր միջնորդավճարը»։
Նախ նշենք, որ միջնորդավճարը վճարվում է հեռահաղորդակցության օպերատորի կողմից Իդրամին, դրա չափը վերաբերում է երկու առևտրային ընկերություններին, առևտրային գաղտնիք է և դրա վերաբերյալ հրապարակային քննարկումները դուրս են բիզնես գործելաոճի տրամաբանությունից։ Քանի որ դրանք, այնուամենայնիվ, շահարկվում են, նշենք, որ Իդրամը օպերատորների ծառայությունների դիմաց դրամական միջոցների հավաքագրման համար միջնորդավճար չի գանձում իր հաճախորդներից, իսկ օպերատորներից ստացվող միջնորդավճարները վերջին տարիներին շարունակաբար նվազեցվել են՝ ի շահ օպերատորների, ինչին Իդրամն ընդառաջ է գնացել՝ ելնելով փոխշահավետության և իր հաճախորդների հարմարավետության ապահովման սկզբունքից, սակայն օպերատորների այս վերջին պահանջը՝ ուղղված Իդրամին վճարվող միջնորդավճարների կտրուկ նվազեցմանը, կհանգեցնի ինքնարժեքից ցածր միջնորդավճարով ծառայությունների մատուցման։ Կարևոր է փաստել, որ նշված միջնորդավճարները գանձվում են Իդրամի մի շարք գործառնական ծախսեր ծածկելու համար, այն է՝ էլեկտրոնային փողի թողարկում, գործարքների տեխնիկական և ծրագրային սպասարկում, տեղեկատվական անվտանգություն, տերմինալների սպասարկում, կանխիկ գումարի հավաքագրում և փոխանցում, շարունակական ներդրումներ թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման ուղղությամբ՝ ապահովելով անխափան վճարումների իրականացումը։ Բացի այդ օրական կտրվածքով մեր քաղաքացիների կողմից կատարվում են բավականին մեծ թվով սխալ վճարումներ։ Այս գումարները քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ Իդրամը նույնպես բավականին մեծ ռեսուրս է ներդնում՝ տեխնիկական և մարդկային՝ սպասարկելով յուրաքանչյուր զանգը և գործարքը։ Վերոնշյալ բոլոր ծախսերը որոշակի ինքնարժեք են ձևավորում, որի պայմաններում օպերատորների կողմից առաջարկվող նոր՝ էականորեն ցածր միջնորդավճարները Իդրամի համար ուղղակի տնտեսապես անընդունելի էին։ Հենց այդ հիմքով էլ Իդրամը մերժել է նվազեցնել միջնորդավճարները՝ օպերատորների անտրամաբանական պահանջը՝ միևնույն ժամանակ առաջարկելով փոխշահավետ համաձայնության գալ՝ բանակցությունների միջոցով, սակայն օպերատորների կողմից նշված առաջարկները մերժվել են։
Ցանկանում ենք մեր հանրության ուշադրությունը հրավիրել մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա․ օպերատորները, տարօրինակ զուգադիպությամբ Իդրամին նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացրել են միջնորդավճարները նվազեցնելու պահանջ, ընդ որում կրկին տարօրինակ զուգադիպությամբ պահանջելով ֆիքսել միևնույն միջնորդավճարը։ Իդրամի կողմից մերժում ստանալուց հետո, տարբեր ժամանակահատվածներում Իդրամը օպերատորներից ստացել է գրեթե նույն ամսաթվով պայմանագրի միակողմանի լուծման մասին ծանուցում։ Ընդ որում օպերատորներից երկուսը՝ «Յուքոմ» ՓԲԸ-ն և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն, ծանուցումը ներկայացրել են պայմանագրի էական պայմանների կոպիտ խախտմամբ՝ իրենց կողմից ծառայություններն անջատելուց 5-6 օր առաջ։ Այս գործելակերպը նման է հակամրցակցային համաձայնության, ուստի Իդրամը դիմել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով՝ ստանալու նշված քայլերի իրավաչափության գնահատականը։
Հատուկ անդրադառնալով օպերատորների կողմից շահարկվող հայտարարություններին այն մասին, որ Իդրամն է մերժել փոխշահավետ համագործակցության առաջարկը, նշենք, որ դա օբյեկտիվ իրականության հետ որևէ աղերս չունի, ավելին՝ հանդիսանում է հասարակությանը մոլորեցնելու դրսևորում, ուստի Իդրամն իրեն իրավունք է վերապահում դատական կարգով վիճարկել այդ շահարկումները և պահանջել դրանց հերքումը։ Օպերատորները իրենց կողմից առաջարկվող և Իդրամի համար տնտեսապես ոչ ձեռնտու միջնորդավճարների վերանայման ուղղությամբ հետքայլի հնարավորություն ընդհանրապես չեն դիտարկում և անկախ իրենց հայտարարություններից բաց չեն որևէ փոխզիջման։
Այնուամենայնիվ, Իդրամն իրապես բաց է օպերատորների հետ բանակցությունների համար, և ելնելով հաճախորդի լավագույն փորձն ապահովելու սկզբունքից պատրաստ է վերսկսել համագործակցությունը օպերատորների հետ՝ փոխշահավետ պայմաններով։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ վարչապետ
Երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել․ վարչապետը մանրամասնել է
Կա ինֆորմացիա, ճշտվում է, այդ թվում՝ ՀԱՍԵ ձևաչափով․ քաղաքական նպատակով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ
ՀՀ քաղաքացին ընտրություններին առաջինը՝ տեր պիտի կանգնի իր ջանքերով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը
Այդ 1 դրամները պետությունն արժեզրկելու մասին են, պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին են
Չենք գործելու ՌԴ-ի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի․ սա մեր ռազմավարությունն է
Մենք առնվազն սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ վարչապետ
Հարցը կար օրակարգում, քննարկվել է․ վարչապետը՝ Վենսի հետ հանդիպմանը Բաքվում անազատության մեջ պահվողների մասին
Ընկել են ցնցումների մեջ, փակվում է հարստանալու հնարավորությունը. ՀՀ-ն հետաքրքրում է աշխարհին. տեսանյութ
«Էրեբունի» ԲԿ-ում հետևել եմ ռոբոտային վիրաբուժական համակարգով կատարվող վիրահատության ընթացքին․ Ավանեսյան
Երևանի քաղաքապետարանը ծառերի կենսունակությունը ստուգող գերժամանակակից սարք է ձեռք բերել
Air Canada-ն դադարեցրել է թռիչքները Կուբա․ նավթային էմբարգոյի պատճառով նախատեսված վառելիքը սպառվում է
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
1 պահածոյի ժանգոտած տարայի արժեք ուներ հայ զինվորի կյանքը՝ երբ դուք էիք իշխանություն․ տեսել եմ սեփական աչքերով
ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել
Վենսի այցի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները, մանավանդ ռազմական համագործակցության մասով․ տեսանյութ
Դիլիջանի ոլորաններում, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն․ վարչապետ
Սա ձևական այցելություն չէր. Վենսի այցը այլ կերպ, քան պատմական, հնարավոր չէ բնորոշել. Բադալյան. տեսանյութ
Հանրապետությունում 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար
Կկարգավորվեն ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերը սահմանին․ մանրամասներ
Առաջին անգամ ներկայացնում ենք զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները․ Պապիկյան․ տեսանյութ
ԲՏ ոլորտը ՀՀ-ԱՄՆ գործընկերության անկյունաքարերից է․ կայացել է տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը
Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է
Ջեյ Դի Վենսը ժամանել է Բաքու, հանդիպել Իլհամ Ալիևի հետ
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը․ հայտնի է հեռարձակման ժամը
Որպես անհետ կորած որոնվում է 2006թ. ծնված Լիանա Արաբյանը
Հայտնի կենտրոնների հրահանգներով ընդդիմադիր որոշ շրջանակներ փորձելու են արժեզրկել ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
Վենսի այցը Հայաստան առանցքային իրադարձություն էր երկրի, միաժամանակ տխուր թեմա՝ ընդդիմության համար․ Մանավազյան
Ապահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր
ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Բաքու՝ ամփոփելով հայաստանյան այցը
Նախագահն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին․ Մարկուս Ռիտերը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկասկած, կքննարկվի․ Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը
Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին․ ինչ են քննարկել կողմերը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել մոտ 1,95 մլն դոլար արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ
Փաստը մնում է փաստ, որ TRIPP-ը գործարկվելու է, իսկ Հայաստանը ահռելի տնտեսական օգուտ է ստանալու. Ռուբինյան
Կառավարությունը չի խաբել, այն էլ՝ միտումնավոր․ Կարապետյանի սխալ պնդումներն ու Վենսի խոսքի թարգմանությունը. FIP
2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ
Ի՞նչ է ստացվում. փաստորեն Ծիծեռնակաբերդը կանգուն է ու բաց այցերի համար, պատմությունից չենք փախչում. Ստեփանյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT