Երևան
12 °C
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող «Էլեկտրիկ Երևան» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ոստիկանության գնդապետ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան վարչության պետի տեղակալի պաշտոնը, 2015 թվականի հունիսի 23-ին անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2015 թվականի հունիսի 23-ին՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևան քաղաքում անցկացվող հավաքը ցրելու ընթացքում, Ազատության հրապարակին հարակից տարածքում, Ա. Ա.-ն ոստիկանության երկու այլ ծառայողների հետ բռնել է հավաքի մասնակիցներից Ֆիլիպ Արզումանյանին և, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռունցքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է նրա գլխի շրջանին՝ էական վնաս պատճառելով Ֆիլիպ Արզումանյանի իրավունքներին ու օրինական շահերին:
Քրեական գործից Ա. Ա.-ի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում մի շարք այլ դրվագներով ևս հնարավոր է եղել ձեռք բերել հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության 4 ծառայողների, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նրանց վերաբերյալ արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ:
Հիշեցնենք, որ «Էլեկտրիկ Երեւանի» գործը նոր զարգացում է ստացել. օրեր առաջ՝ հունվարի 16-ին, այս գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արման Ավագյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան
Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին
Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել
Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին
AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով
Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP
Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը
Գերեվարված Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել
Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման
Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման
ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան
Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման
Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին
Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ
Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում
Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ
ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան
Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP
Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու
Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան
Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան
Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT