«Էլեկտրիկ Երեւան»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալին

«Էլեկտրիկ Երեւանի» գործը նոր զարգացում է ստացել. օրեր առաջ՝ հունվարի 16-ին, այս գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արման Ավագյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

«Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հաստատեց Ավագյանի պաշտպան Ղեւոնդ Պապոյանը: Նա  մեր զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքում իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Հարցին, թե մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ են դրված, պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ ոչինչ չի կարող ասել նաեւ տարածված տեսանյութի վերաբերյալ: Նշենք, որ այդ տեսանյութում երեւում էր, թե ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնություն գործադրում «Էլեկտրիկ Երեւան»-ի ակտիվիստ, գործով արդեն տուժող Ֆիլիպ Արզումանյանի նկատմամբ: Նշենք, որ Ավագյանն «Էլեկտրիկ-Երեւանի» ժամանակ զբաղեցրել է Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալի պաշտոնը: Թե ինչ պաշտոն է զբաղեցրել դրանից հետո, հայտնի չէ: «Ես չգիտեմ՝ նախկինում ինչ պաշտոն է զբաղեցրել, բայց հիմա, եթե չեմ սխալվում, նա չի պաշտոնավարում, այլ տեղեկություններ չունեմ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ղեւոնդ Պապոյանը: Նա մեղադրանքի վերաբերյալ այլ հարցերի չպատասխանեց:

Տուժող Ֆիլիպ Արզումանյանն էլ մեր զրույցում ասաց, որ օրեր առաջ հրավիրվել է հարցաքննության եւ վերահաստատել իր այն ցուցմունքը, որը տվել է 2015 թվականին. «Դրվագը հետեւյալն է. ես այդ օրը (հունիսի 22-ին) քայլում էի Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկով, դա այն ժամանակ էր, երբ բոլորին արդեն հավաքել, տարել էին: Տեսա, որ քաղաքացիական հագուստով մի երեք-չորս տղամարդ մի աղջկա մազերից են քաշում, տանում, աղջիկն էլ գոռում էր, ես նրանց բարձր նկատողություն արեցի, եւ նրանք հարձակվեցին ինձ վրա: Մի քանի հոգով ինձ պահեցին, մեկը մի քանի անգամ հարվածեց մարմնիս տարբեր հատվածներին, նաեւ՝ դեմքիս»:

Տուժողի խոսքով՝ հարվածողը եղել է հենց Արման Ավագյանը. «Դրանից հետո ոստիկանության մեքենայով ինձ տարան Էրեբունու բաժին, այդ ժամանակ առավոտյան ժամը 6-ն էր, այնտեղ պահել են մինչեւ երեկոյան ժամը ինը-տասը, այսինքն՝ պահել են անօրինական, քանի որ, ըստ սահմանված կարգի, 3 ժամվա մեջ պիտի ազատեին, բայց այնտեղ արդեն վերաբերմունքը նորմալ է եղել»: Հարցին՝ իրեն հայտնի՞ է քաղաքացիական հագուստով այդ մյուս երեք անձանց ինքնությունը, Ֆիլիպ Արզումանյանը բացասական պատասխան տվեց. «Չէ՛, մնացածների ինքնությունը պարզ չէ: Ես նրանց մի քանի անգամ տեսել եմ քաղաքի տարբեր սրճարաններում, բայց համոզված չէի, որ հենց այդ մարդիկ էին, որովհետեւ տեսանյութում շատ-շատ էին, գուցե ֆիքսվել եմ»: Արզումանյանը նշեց, որ մեղադրանքի առաջադրումից հետո իր եւ Ավագյանի միջեւ առերեսում տեղի չի ունեցել, ինքն Արզումանյանին հանդիպել է օրեր առաջ նախաքննական մարմնում եւ պարզապես բարեւել:

Թե որքանով էր սպասելի այս զարգացումը, Արզումանյանը դժվարացավ նշել. «Գիտեք, էնպես չէ, որ անսպասելի է եղել, էնպես էլ չէ, որ սպասելի էր: Երբ զանգեցին, ասացին, ես, իհարկե, մի քիչ զարմացա, որ ընդհանրապես հիշեցին այս գործի մասին, բայց, իմ կարծիքով, այս հինգ տարվա ընթացքում Ոստիկանությունը տիրապետում էր բոլոր հնարավորություններով այդ մարդուն իդենտիֆիկացնելուն եւ նրա ինքնությունը ՀՔԾ-ին փոխանցելուն: Ինձ թվում է՝ ինչ-որ պատճառներ են եղել, որ ոչ թե հեղափոխությունից միանգամից հետո սա եղավ, այլ 2 տարի անց»,- ասաց տուժողը՝ հավելելով, որ ուրախ է՝ արդարադատությունը կվերականգնվի:

Նա, սակայն, նշեց՝ չի ուզում, որ Արման Ավագյանն ազատազրկման տեսքով պատիժ կրի. «Իմ դիրքորոշումը հետեւյալն է. ես չեմ ուզում, որ մարդն ազատազրկվի, որ լուրջ պատիժ կրի կատարվածի համար, իմ պահանջն այն է, որ նա ընդհանրապես չաշխատի իշխանության որեւէ ճյուղում կամ ուժային կառույցներում, քանի որ պրոֆեսիոնալ հատկանիշներ չունի»:

Արման Ավագյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ քրեական գործն իրենց դեռեւս չի ուղարկվել:

2015-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ փողոց դուրս եկած քաղաքացիների խաղաղ ցույցերը ոստիկանները ցրել էին՝ կիրառելով անհամաչափ ուժ ու գործի դնելով ջրցան մեքենա: Ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ հարուցվեց առանձին քրեական գործ, որով 4 ոստիկան դատապարտվեց դրամական տուգանքի:

2019 թվականի մարտի 8-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ մայր գործը կասեցնում է որպես մեղադրյալ ներգրավվելու ենթակա անձանց անհայտ լինելու հիմքով: Տուժող ճանաչված լրագրողներից երեքը դատարանում բողոքարկեցին վարույթը կասեցնելու մասին որոշումը, եւ նրանց բողոքը մասնակի բավարարվեց: Կասեցման մասին որոշումը վերացվելուց հետո՝ մայիս ամսին, Դատախազությունը գործը վերադարձրեց ՀՔԾ-ին՝ նախաքննությունը շարունակելու:

Տպել
12081 դիտում

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ