Երևան
12 °C
Ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանի նախկին պատգամավորի տղայի՝ քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի և «Վրացական երազանքից» խորհրդարանի ներկայիս պատգամավորի եղբոր միջև: Այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, սակայն արդեն 4-րդ օրն է՝ ՆԳՆ-ն չի ճշգրտում այս տեղեկատվությունը, փոխանցում է jnews.ge լրատվականը:
Ծեծկռտուքը պատգամավորների հարազատների միջև տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին: Լրատվամիջոցը գրում է, որ չի հրապարակում կատարվածի մանրամասները, որովհետև չի կարողացել ճշտել ունեցած տեղեկատվությունը, քանի որ երկու կողմերն էլ հրաժարվել են մեկնաբանել, իսկ ՆԳՆ-ից արդեն 4-րդ օրն է ստանում է պատասխան, որ տեղեկատվությունը դեռևս ճշտվում է:
«Այս փուլում պարզվում են գործի մանրամասները, մենք չենք կարող սրանից ավելի տեղեկատվություն տալ»,- ասել են ՆԳՆ մամուլի ծառայությունից: Այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործ է բացվել, ո՞ր հոդվածի հիման վրա, Ներքին գործերի նախարարությունից պատասխան նույնպես չկա:
Մեզ հաջողվեց պարզել, որ ծեծկռտուքն սկսվել է սովորական վիճաբանությունից: Դրանից հետո հիվանդանոց են տեղափոխել Հենզել Մկոյանի եղբորը՝ Մարտուն Մկոյանին, և ևս մեկ այլ անձի: Մարտուն Մկոյանին հիվանդանոցում կար են դրել: Երկրորդը, որին նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, առանձնապես չի տուժել, նրա և Մարտուն Մկոյանի բարձր ճնշումը նորմալացրել են:
Մարտուն Մկոյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը տեղեկատվություն չի տա մեր կայքին:
Գևորգ Պետրոսյանի հեռախոսահամարին պատասխանեց նրա հայրը՝ Սամվել Պետրոսյանը, որը տեղյակ չէր կռվի մասին: Ասելով, որ իր որդին այժմ իրեն լավ չի զգում՝ միևնույն ժամանակ որդուց ճշտեց, թե ինչ-որ մեկի հետ արդյոք կռի՞վ է արել, այնուհետև մեզ ասաց, որ եթե ինչ-որ բան եղել է, ապա պետք է ճշտենք ՆԳՆ-ից:
Գևորգ Պետրոսյանը քաղաքապետի ներկայացուցիչն է Ախալքալաքում: Նրա հայրը 2012-2016 թվականներին խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում»-ը ներկայացնող պատգամավոր էր: Այնուհետև՝ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Պետրոսյանը (երկրորդ որդին) պետք է առաջադրվեր «Վրացական երազանքի» ցուցակներով, բայց չառաջադրվեց: Դրանից հետո Պետրոսյանը միացավ Վրաստանի «Հայրենասերների դաշինք»-ին:
Հարկ է նշել, որ Մարտուն Մկոյանի նկատմամբ գործ էր հարուցվել զանգվածային ծեծկռտուքի առնչությամբ, որը տեղի էր ունեցել 2018-ի հոկտեմբերի 30-ին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո: 2018-ի հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում միավորված ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի շտաբի մոտ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների, կողմնակիցների և շտաբի ակտիվիստների միջև: Արդյունքում ընդդիմության 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին:
Սկզբնապես Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն էր սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, որոնք հետագայում վերաորակավորվել էին և շարունակվել՝ համաձայն 126-րդ հոդվածի 1-ին մասի: Այս հոդվածով նախատեսված պատիժը ենթադրում է 120-ից մինչև 180 ժամ հանրօգուտ աշխատանք, տնային կալանք՝ 6 ամսից մինչև 1 տարի կամ ազատազրկում՝ մինչև մեկ տարի: Մարտուն Մկոյանը և այս գործով մնացած մեղադրյալները ազատության մեջ են գտնվում՝ գրավի դիմաց:
Հոկտեմբերի 4-ին Մարտուն Մկոյանի և Գևորգ Պետրոսյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքն Ախալքալաքում քննարկումների մեծ ալիք առաջացրեց, այս թեմայի շուրջ սկսեցին խոսել և քաղաքական երանգ տալ դրան, սակայն, որքանով էր դա քաղաքական բախում, միանշանակ անհնար է ասել: Գրում է տեղական լրատվամիջոցը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT