Երևան
12 °C
Լուսանկարները տրամադրել է jnews.ge լրատվականը
Մայիսի 20-ին չորս զինված թուրք հարձակվել են Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակիչներից մեկի վրա: Թուրքերը գյուղ են մտել կեսգիշերն անց եւ գյուղացի ֆերմերներից մեկի անասնագոմից գողացել են 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Զինված գողերը նախ, կրակել եւ սպանել են գոմի բակում կապված մեծ շանը, ապա մտել վագոն, որտեղ հսկելիս է եղել ֆերմերի պահակը՝ Սարգիս Գասպարյանը: Գողերը ձեռնաշղթաներ են հագցրել պահակին, ատրճանակի կոթով կոտրել գլուխը, դաժան ծեծի ենթարկել, ապա կատարել կանխամտածված գողությունը:
Սենյակը, որտեղ ապրում է Սարգիս Գասպարյանը

Մինչ գողերը կհատեին Վրաստան- Թուրքիա սահմանը՝ իրավապահներին հաջողվել է հետ վերադարձնել անասուններին, սակայն բռնել հանցանքը կատարողներին՝ չի հաջողվել, կրակել են վերջիններիս ուղղությամբ եւ ձիերով հեռացել:
Անասունները Կարծախի բնակիչ Ատոմ Հողմցյանին են պատկանում, որը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ գիշերը 01:35-ի սահմաններում թակոցներ է լսել, դուրս եկել եւ տեսել, որ իր ֆերմայի հովիվը, որը նաեւ գիշերներն է պահակություն անում մոտակա տնակում՝ արնաշաղախ ընկած է:
Լուսանկարում՝ Ատոմ Հողմցյան

«Մոտ 200 մետր է տնից գոմ հեռավորությունը, պահակը սողալով հասել էր տանս դռան մոտ: Դուրս եկա, տեսնեմ՝ ձեռնաշղթաներով, բերանը կապած, գլխից արյուն է չռում, մի կերպ ճանաչեցի, որ ինքն է: Բերանը բացեցինք, գոռաց՝ շուտ հասեք անասուններին, տանում են»,-պատմեց Ատոմ Հողմցյանը:
Իրավապահները տեսախցիկների միջոցով են ֆիքսել, որ անհայտ անձինք գիշերով կասկածելի արագությամբ եւ դաժանորեն ծեծելով անասուններ են գյուղից դուրս քշում:
Ատոմ Հողմցյանը նշեց, որ տուժող Սարգիս Գասպարյանը Ախալցխայից է եկել, ու գերազանց տիրապետում է վրացերենին, գիտի նաեւ թուրքերեն: Գողերը Սարգսի հետ թուրքերեն են խոսել, վերջինս վրացերենով է պատասխանել եւ զգացել, որ նրանք թուրքերեն այնքան էլ լավ չեն խոսում եւ գուցե միտումնավոր են թուրքերեն պատասխանում: Հողմցյանը նշեց, թե կասկածում են, որ գողերը կարող են եւ այլ ազգի ներկայացուցիչ լինել: Միայն փաստն այն է, որ 32 անասունը փորձել են Թուրքիա տանել:
«Ուղղակի մի բան է աբսուրդ, թե ինչպես ոստիկանները չկարողացան նրանց բռնել, պարզապես ծիծաղելի է, մեզ ասում են, որ կրակել են իրենց ուղղությամբ ու փախել, բայց կարող էին չէ՞ հետապնդել, իրենք էլ են չէ՞ զինված»,-ասաց Ատոմ Հողմցյանը:
Կարծախի բնակչի խոսքով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, ընդ որում՝ երեքի դեպքում էլ տուժողն ինքն է: Առաջին անգամ երեք տարի առաջ են գողացել 35 անասուն, որն այդպես էլ չի բացահայտվել, դեպքը կրկնվել է երկու տարի անց՝ անցյալ տարի, եւ երրորդն էլ մայիսի 20-ին: Քաղաքացի Հողմցյանը մտահոգություն է հայտնում եւ նշում, որ երեք տարի առաջ գողացված խոշոր եղջերավորներին վարկով վերցրած գումարով էր առել, որը մինչեւ հիմա փակում է. «Արդեն երրրորդ դեպքն է, հասկանու՞մ եք, մինչեւ երբ, ոչ մեկս չգիտենք»:
Կարծախի բնակչի խոսքով՝ իրենց գյուղում պատմության մեջ նման բան չէր եղել, այս վերջին մի քանի տարին է. «63 տարեկան մարդ եմ, 30 տարի գյուղապետ եմ եղել, այստեղ անգամ գողության փորձ չի եղել: Կողքի սահմանամերձ գյուղերից եղել է, Սուլդա գյուղից, Կաթնատուրից եւ այլն, հիմա արդեն մեզնից են սկսել»:
Ատոմ Հողմցյանի խոսքով՝ Ջավախքի սահմանամերձ Կարծախ գյուղում մշտապես թուրքերի շարժ կա, իսկ նման դեպքերում իրավապահների իմիջիայլոց վերաբերմունքը պարզապես ապշեցուցիչ է. «Վախենում են մարդիկ, նույն հաջողությամբ վաղը մեկ այլ ընտանիք կարող են մտնել եւ վնաս տալ: Միակ սփոփիչ բանն այն է, որ մեր գյուղի ուղղությամբ տեսախցիկ է տեղադրվել, որը մինչեւ 7 կմ հեռավորություն ֆիքսում է, դա օգնեց, որ անասունները հետ բերվեցին: Չնայած որ կենդանիներն էլ մարդու նման բան են, սթրեսի մեջ դաժանաբար ծեծելով քշել էին, վնասել են»:
Հողմցյանը նշում է՝ անկախ կատարվածից, բարեբախտաբար աշխատողին չեն սպանել. «Տեղացի էլ չէ, երիտասարդ մարդ է, աստված չանի, եթե մի բան լիներ, ընտանիքին ի՞նչ պատասխան էի տալու»:
Կարծախում կատարվածի առիթով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով (ավազակություն):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT