Ջավախահայերի բողոքի ցույցը դադարեցված է. վաղը ՀՀ կառավարությունում կընդունեն նրանց

Ժամեր առաջ Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում սկսված ջավախահայերի բողոքի ցույցը դադարեցված է: Ցուցարարների բողոքը կապված է երկքաղաքացու հայկական անձնագիր ստացած եւ Ռուսաստանից տունդարձի ճանապարհին Հայաստանում բռնված երիտասարդների հետ: Երկքաղաքացիություն ստացած այս անձինք, հայտնվելով Հայաստանում, կանգնում են փաստի առաջ, ունենալով «ընտրության» երկու տարբերակ՝ կա՛մ զորակոչվել ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվել:

Վաղը՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10-ին ցուցարարներին կընդունեն ՀՀ կառավարությունում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Վրաստանի քաղաքացի Անդրանիկ Ղարսլյանը՝ հավելելով, որ հայ-վրացական սահմանը բաց է:

Ղարսլյանը նշեց, որ դեռ չգիտեն, թե կառավարությունում իրենց ով կդիմավորի եւ թե խնդիրն ում հետ կքննարկեն: Քիչ առաջ նրանց ՀՀ ոստիկանությունից խնդրել են տեղեկացնել, թե իրենցից քանի հոգի են հանդիպմանը մասնակցելու: «Մենք 5 հոգանոց խումբ ենք կազմել: Կառավարությունից պատրաստակամություն են հայտնել լսել մեզ, խնդրին շուտափույթ լուծում տալ: Վաղն առավոտյան կլինենք Հայաստանում՝ Երեւանում»,- ասաց Անդրանիկ Ղարսլյանը:

Քաղաքացի Ղարսլյանից հետաքրքրվեցինք, թե երկքաղաքացիություն ստացած վիրահայերը երբ են բախվել այս խնդրին եւ մոտավորապես քանի հոգի է այս պահին  հետախուզման մեջ գտնվում:

Անդրանիկ Ղարսլյանը նշեց, որ այս ամենը սկսվել է նոյեմբերի 20-ից: «Մեկ հոգու բռնել էին Բավրայի անցակետում, մեկ այլ քաղաքացու նոյեմբերի 26-ին, ապա շարունակվել էր ավելի մեծ տեմպով: Ջավախահայերին սկսել էին բռնել «Զվարթնոց» օդանավակայանից»,- ասաց Ղարսլյանը: Նա հայտնեց, որ իրենց դիմել են տասնյակ քաղաքացիներ, սակայն գիտեն, որ այդ թիվը ավելի մեծ է, հազարների խնդիր է:

«Բոլորին էլ քաջ հայտնի է, թե Ջավախքում տղամարդիկ ինչպես են գումար աշխատում: Մեծ մասը երկքաղաքացիություն է ստացել՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով: Այդ մարդկանց ապրուստի միջոցն արտագնա աշխատանքն է: Հիմա էլ, երբ տարին վերջանում է, նրանք կարճ ժամանակով վերադառնալու են տուն, փաստացի չեն կարողանում: Նոր տարին անգամ չեն կարողանալու իրենց տներում դիմավորել»,- ասաց Ղարսլյանը:

Նա վստահեցրեց նաեւ, որ նոր կառավարության դեմ ոչինչ չունեն, ընդհակառակը իրենք էլ կիսում են հայաստանաբնակների, ողջ հայ ժողովրդի ուրախությունն ու հաղթանակը՝ կապված իշխանափոխության հետ: Նրանց բողոքի հիմնական նպատակն իրենց ձայնը լսելի դարձնելն է:

«Մենք մեր վարչապետին՝ Փաշինյանին, շատ սիրում ենք, հպարտանում նրա արած գործով: Միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ Հայաստանում մի քանի օր առաջ էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դեռ չկա ձեւավորված կառավարություն, բոլորը ժամանակավոր պաշտոնակատարներ են, սակայն այլեւս սպասել չէինք կարող»,- ասաց Անդրանիկ Ղարսլյանը՝ հավելելով, որ հնարավոր է կառավարությունում հանդիպումից հետո առանձին հանդիպում լինի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Ջավախքի բնակիչները փակել էին հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց հարցին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3279 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ