Երևան
12 °C
Դեկտեմբերի 3-ին Ջավախքի Փոկա գյուղում սպանություն է կատարվել: Նինոծմինդայի մունիցիպալիտետի հայաբնակ Փոկա գյուղի կենտրոնում համագյուղացու հրազենային կրակոցից սպանվել է 1985 թվականին ծնված Խաժակ Թորոսյանը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 1986 թվականին ծնված Գալուստ Մկրտչյանին՝ հրազենով մարդասպանություն կատարելու մեղադրանքով: Ձերբակալված Գալուստ Մկրտչյանն ընդունել է մեղադրանքը:
Սպանությունը Փոկայում տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա, այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, գյուղացիները եւս դա չեն ժխտում: Սպանություն կատարողը եւ սպանվածը Փոկա գյուղից են, գրեթե հասակակիցներ:
Սպանված Խաժակ Թորոսյանը ամուսնացած չէր, ծնողների միակ արու զավակն էր: Ձերբակալված Գալուստ Մկրտչյանը ամուսնացած է եւ ընտանիք ունի:
Դեկտեմբերի 3-ի, լույս 4-ի գիշերը համագյուղացիները՝ մասնավորապես մահացածի հարազատները վրեժխնդիր են եղել Գալուստ Մկրտչյանից: Նրանք այրել են Մկրտչյանների 2 առանձնատունն ու 4 ավտոմեքենաները։
Մեր տեղեկություններով՝ վերջիններս անգամ ցանկացել են Գալուստ Մկրտչյանի 6 ամսական երեխային տան մեջ այրել: Սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ կատարվածից անմիջապես հետո Գալուստ Մկրտչյանի ընտանիքը տեղափոխվել է. նրանց գտնվելու վայրը հայտնի չէ:
«Գալուստը Մկրտչյան Լեւոնի որդին է, գյուղում նրան «Բուչուլ Լեւոն» են ասում, մեծահարուստ մարդիկ են, լավ ունեցվածքի տեր, սակայն ինչ ունեին-չունեին գյուղացիներն այրել են, երեւի միայն փաստաթուղթ ու գումար են հասցրել տանել իրենց հետ»,-պատմեց գյուղացիներից մեկը, որը չցանկացավ, որ իր անունը նշվի:
Մեր տեղեկություններով՝ երիտասարդների միջեւ մոտ մեկ տարի առաջ է ընդհարում առաջացել: Գալուստ Մկրտչյանը բազմիցս մատնանշել է Խաժակ Թորոսյանի սոցիալապես անապահով լինելն ու ծաղրել նրան, գումարի դիմաց որոշակի աշխատանքներ առաջարկել, փորձել նվաստացնել: Պարբերաբար կրկնվող փոքր միջադեպերից հետո սպանված Խաժակ Թորոսյանը փորձել է «համարժեք պատասխան» տալ՝ դաժան ծեծի է ենթարկել վերջինիս եւ ավելի դաժան ձեւով նվաստացրել նրան:
Դրանից հետո Գալուստ Մկրտչյանը սկսել է վերջինիս նկատմամբ հետապնդումներ իրականացրել եւ պարբերաբար սպառնացել, թե միեւնույն է՝ վաղ, թե ուշ կսպանի իրեն: «Խոստացել էր՝ իրականացրեց, 5 անգամ կրակելով՝ դաժանորեն սպանեց տղային»,- պատմեց համագյուղացիներից մեկը: Վերջինս նկատեց, որ սպանվողը գյուղում աչքի էր ընկնում որպես կարգապահ եւ շնորհքով տղա, վատ բանի ընդունակ չէր:
Դեպքի առիթով ընթանում է քննություն: Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով՝ «Կանխամտածված սպանություն», որը պատժվում է 7-15 տարի ազատազրկմամբ:
Ստորեւ ներկայացնում ենք Մկրտչյանների այրվող տներից մեկի տեսանյութը:
Տեսանյութը՝ nor.ge-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT