Երևան
12 °C
Վրաստանի հայաբնակ Ջավախքի մարզի Ախալքալաքի շրջանի գյուղերում ոչ մասսայական, սակայն արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Այս մասին գրում է Jnews-ը:
Դեռ նոր է սկսվել աշունը, սակայն Ախլաքալաքի շրջանի գյուղերի բնակիչներն արդեն սկսել են բերքահավաքը, թե ինչի՞ համար են այսքան շտապում, գործակալությունը փորձեց ճշտել հավաքողներից։
Կաջո (պաշտոնական. Կոճիո) գյուղի բնակիչը հավաքում է կարտոֆիլը քանի որ գումար է հարկավոր։
«Այս տարի ենք շուտ սկսել, քանի որ փող է պետք։ Պետք է տանենք Թբիլիսի վաճառելու, թե չէ դեռ հիմնական բերքահավաքը չենք սկսել»,- ասաց Կաջո գյուղի բնակիչը։
Օրջա, Բարալեթ և մյուս գյուղերում նույնպես որոշ բնակիչներ բերքահավաքը ժամանակից շուտ են սկսել, պատճառաբանումը նույնն՝ ֆինանսական խնդիրներն են։
Հարցի վերաբերյալ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասաց, որ բերքահավաքը շուտ են սկսել նաև այն ֆերմերների, ովքեր շատ են ցանել։
«Հիմա ոչ բոլորն են սկսել բերքահավաքը, այն մարդիկ են շտապում, ովքեր շատ են ցանել և ովքեր ֆինանսի կարիք ունեն, իսկ մասսայական սեպտեմբերի 20-ին կսկսվի»,- ասաց Ռամազ Գոգոլաձեն։
Նա հավելեց նաև, որ գլոբալ տաքացումն ազդեցություն է ունեցել նաև Ախալքալաքի վրա։ Եթե առաջներում կարտոֆիլը ցանում էին մայիս ամսի վերջերին, հիմա արդեն ապրիլի 15-ից է սկսվում։
Կարտոֆիլի աճի համար պահանջվում է 120-130 օր, սակայն շուտ հավաքված կարտոֆիլը նկուղներում պահել չի լինի, քանի որ նկուղի սառնությունն ու կարտոֆիլի տաքությունը մթերքը կփչացնեն։
Ժողովրդի մեջ տարածված խոսակցությունը, թե կարտոֆիլը անպայման պետք է ցրտահարությունից հետո հանել հողից, Ռամազ Գոգոլաձեն մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Ցրտահարությունը կարևորում են նրա համար, որ կան ուշահաս կարտոֆիլներ, որոնք արմատներից չեն անջատվում և ցրտահարությունը օգնում է, որպեսզի արմատներից անջատվի, համ էլ կճեպը չի վնասվի»,- ասաց նա։
Սակայն հիմա տարբեր երկրներում ժամանակակից տեխնոլոգիաներ կան, որոնք, այսպես ասած, ցրտահարության դեր են տանում, հատուկ դեղաքիմիկատներ են։
Ըստ Գոգոլաձեի՝ անցած տարվա համեմատ այս տարի գինը հարմար է բոլորի համար։
«Գինը հարմար է ֆերմերների համար, կարտոֆիլը դաշտից վաճառվում է, իսկ դաշտից վաճառելը բոլորս էլ գիտենք, որ ավելի հարմար ու շահավետ է, գինը 60-70 թեթրի է», – հավելեց նա։
Պետք է նշել, որ խոշոր ֆերմերները ունեն մշտական գնորդներ, իսկ փոքր հողագործները վաճառում են կամ դրսից եկած գնորդներին, կամ ինքներն են տանում Ախալքալաքից դուրս վաճառելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT