Երևան
12 °C
Օրերս հայ-վրացական անցակետում հերթական անգամ արգելվեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Վահե Սարգսյանի մուտքը Վրաստան: Վահե Սարգսյանի մուտքի արգելքի պատճառների եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է վերջինիս հետ:
- Պարոն Սարգսյան, ինչի՞ց առաջացավ Վրաստանի իշխանությունների հետ ձեր կոնֆլիկտը, մասնավորապես՝ Վրաստան ձեր մուտքի արգելքը ինչի՞ հետեւանք կարող է լինել:
- Ես դեռ ուսանողական տարիներից` 2000-ական թթ. կեսերից, իմ գործունեության մեջ մշտապես մեծ տեղ եմ հատկացրել ջավախահայությանը հուզող խնդիրների արծարծմանը եւ գիտահրապարակախոսական հրապարակումների, ժողովածուների, առանձին մենագրության, գիտաժողովների, խորհրդաժողովների եւ մի շարք այլ միջոցներով ու ձեւաչափերով քննարկման եմ արժանացրել Ջավախքի հիմնահարցը: Բնականաբար` Ջավախքում եւս իրականացրել ենք մի շարք միջոցառումներ, վրացական իշխանությունների մոտ խիստ բացասական արձագանք է գտել, հատկապես ՀՀ-ից դեպի Ջավախք հայատառ գիրք-գրականություն տանելու փաստը: Այս առթիվ ձեռնարկված հակաքայլերի հետեւանքով ես 2009 թվականի դեկտեմբերից սկսած հայտնվել եմ հատուկ անձանց ցուցակում, որոնց համար կիրառվում էր սահմանային խստացված եւ երկարատեւ զննումներ, իսկ Ջավախքում իմ յուրաքանչյուր քայլը հատուկ ծառայությունների տեսադաշտում էր: 2014 թվականի հունվարին Վրաստանի սահմանային աշխատակիցները իմ իրերում կրկին հայտնաբերեցին հայատառ գրքեր եւ օրացույցներ, առգրավեցին ամբողջը, ստիպեցին հետ` Երեւան ուղարկել, իսկ հաջորդ այցիս (նույն թվականի մարտի 1-ին) ինձ արգելեցին մտնել Վրաստան (Ջավախք)` տալով հատուկ տեղեկանք, ըստ որի՝ իմ մուտքը Վրաստան վտանգում է քաղաքացիների շահերը:
- Դուք այդ ժամանակ Վրաստանի՞ քաղաքացի էիք:
- Ոչ, այդ ժամանակ ես արդեն ՀՀ քաղաքացի էի: Վրաստանի քաղաքացիության անձնագիրս 2010 թվականին հանձնել էի ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն, ինչից հետո Ախալքալաքի Ղադո գյուղի մեր տան հասցեով Միխայիլ Սահակաշվիլու անունից նամակ ստացանք, որտեղ նշվում էր, որ ես 2011 թվականի փետրվարյան մի հրամանագրով զրկվել եմ Վրաստանի քաղաքացիությունից:
- Եթե չեմ սխալվում, մի քանի օր առաջ դարձյալ բախվել եք նույն խնդրին՝ ձեր մուտքը Վրաստան արգելվել է:
- Ես 2014 թվականից հետո մի քանի անգամ փորձել եմ կրկին հատել ՀՀ-Վրաստան սահմանը եւ այցելել հայրենի Ջավախք, որտեղ ապրում են իմ ծնողները, ողջ տոհմը, շատ մեծ հաճախականությամբ այնտեղ են այցելում նաեւ երեխաներս: Ցավոք, բոլոր դեպքերում էլ ստացել եմ նույն մերժումը: Վերջին այդպիսի փորձը եւ կրկին մերժման փաստն արձանագրվեց սույն թվականի հուլիսի 22-ին: Հայտնեմ նաեւ, որ Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները եւ հերթափոխի պետը տեղյակ չեն արգելքի ժամկետների մասին, որից ելնելով էլ ես այժմ չգիտեմ, թե ի վերջո երբ է ավարտվելու այս մղձվանջը:
- Այս հարցով համապատասխան գերատեսչությունների դիմե՞լ եք: Ի՞նչ լուծումներ են առաջարկում:
- Բնականաբար` այս 4,5 տարիների ընթացքում դիմել եմ ՀՀ գրեթե բոլոր պատկան եւ շահագրգիռ գերատեսչություններին եւ՛ պաշտոնատար, եւ՛ ոչ պաշտոնատար անձանց: Օրերս ինձ հետ կապվեց նաեւ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ում եւս մանրամասն ներկայացրեցի խնդիրը: Վերջին շրջանում դիմել ենք նաեւ ՀՀ ԱԳ նախարարին եւ վարչապետի օգնական Արսեն Խառատյանին: Բոլորը խոստանում են քննարկել եւ օժանդակել, այդուհանդերձ, հարցը մինչ օրս տեղից չի շարժվում: Փաստեմ, որ Վրաստանը մինչ օրս շարունակում է հայ ուղեւորների ձեռքից զանգվածորեն առգրավել հայատառ գիրք, գրականությունը, եւ Ջավախք մտնող հազարավոր ուղեւորներ ստիպված կա՛մ թաքցնում են դրանք իրերի մեջ եւ ձգտում սահմանային աշխատակիցների համար դարձնել աննկատելի, կա՛մ պարզապես հրաժարվում են այդպիսի «վտանգավոր» իրեր իրենց հետ վերցնելուց:
Տարիներով դրսեւորվող այս երեւույթն արդեն հասել է ջավախահայության կոկորդին, խաթարում է մարդկանց բնականոն կյանքը, առաջացնում Վրաստանի կենտրոնական իշխանությունների նկատմամբ փոխադարձ անվստահություն եւ մի գեղեցիկ օր լավ բանի չի հանգեցնելու: Իրականում հսկայածավալ խնդիրներ կան նաեւ Վրաստանի հայկական դպրոցների համար ՀՀ-ից առաքվող հայոց լեզվի եւ հայ գրականության դասագրքերի մասով: ՀՀ սփյուռքի նախարարությունը վերջին 5-6 տարիներին պարզապես չէր կարողանում ոչ մի հատիկ գիրք անցկացնել Վրաստան: Դժվարությամբ պտղաբերող նամակագրական հարաբերություններն այդ 5-6 տարիներին բոլորովին արդյունք չտվեցին: ՀՀ սփյուռքի նախարարության պատկան վարչության պետ Տարոն Շագոյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ Վրաստան առաքվող դասագրքերի մասով անցյալ եւ այս տարի տեղաշարժ կա, այդուհանդերձ, խնդիրը գլոբալ առումով առկա է:
- Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ են արգելում գրքերը:
- Վրաստանի սահմանային աշխատակիցները կա՛մ պարզապես նշում են, որ հայատառ գիրք-գրականություն տանելն արգելված է (ինձ, օրինակ, տարիներ շարունակ այդպես են ներկայացրել), կա՛մ ուղեւորի դիմակայության առկայության դեպքում` պարզաբանում, որ գիրքը պետք է ստուգվի Թիֆլիսում, իրենց իջնի համապատասխան տեղեկանք, որ դա թույլատրելի է, որից հետո իրենք կարող են այդ գիրքը կամ գրքերը թույլատրել տանել Վրաստան (Ջավախք): Պատկերացնո՞ւմ եք, օրական ավելի քան 2 հազար ուղեւոր է անցնում սահմանով, որոնցից որոշները հնարավոր է իրենց հետ ունենան գրքեր (հատկապես` ուսուցիչները, ուսանողները եւ մտավորական խավը): Եթե տուրք տանք վրացական կողմի մոտեցմանը, ապա վերջիններս պետք է այդ գրքերից որոշակի «նմուշներ» ուղարկեն Թիֆլիս, ստանան թույլտվություն եւ այլն: Անկեղծ ասած` իմ գլխում չի տեղավորվում, թե ինչպես պետք է կազմակերպել այս գործընթացը. դուք, օրինակ, վաղը մի քանի գիրք եք տանելու, ինչպե՞ս պետք է վարվեք` Երեւանից նախօրոք Թիֆլի՞ս պետք է ուղարկեք, սահմանի՞ց պետք է ուղարկեք, ո՞ւմ, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ո՞վ է վճարելու դրա համար, ե՞րբ եք ստանալու պատասխանը, որտե՞ղ է առաքվելու այդ գիրքը… Ինչպես տեսնում ենք` այս պատճառաբանությունը ավելի շատ խոսում է Վրաստանում հայատառ գրքի տոտալ արգելքի մասին, ինչը, եթե հաշվի առնենք համացանցի ներկա հնարավորությունները, զավեշտալի փաստ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT