Երևան
12 °C
Արդեն 52-րդ անգամ Գանձայում կայացավ Տերյանական պոեզիայի տոնը: Կրկին օդը լիքն էր Տերյանով:
Հանդիսությունը Վրաստանում սովորաբար անցկացվում է հուլիսի նախավերջին կիրակի օրը՝ համընկնում «Վարդավառ»-ի հետ, քանի որ 1905 թվականին այդ օրը Գանձայում է եղել մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը եւ դեռեւս Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսանող Վահան Տեր-Գրիգորյանի (Տերյան) հետ մասնակցել տոնակատարությանը: Սակայն այս տարի բացառություն էր, «Տերյանական»-ը նշվեց հուլիսի 21-ին, շաբաթ օր եւ Վարդավառի տոնից հետո:
Տերյանական պոեզիայի տոնին տարբեր տարիների մասնակցում են Հայաստանի եւ Վրաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հայտնի մշակույթի գործիչներ, որով տոնը վերածվում է հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ բարեկամության տոնահանդեսի: Երկար տարիներ է՝ «Տերյանական»-ը նշվում է հստակ կանոնակարգված ձեւով:
Վ.Տերյանի տուն թանգարանը
Տոնի մասնակիցները նախ այցելում են Վահան Տերյանի տուն-թանգարան, ապա պոետի հոր՝ Տեր-Սուքիասի ձեռքով 1852 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որի բակում է հանգչում Վահան Տերյանի միակ դուստր Նվարդ Տերյանի աճյունը:
Տոնակատարության գագաթնակետը դաշտահանդեսն է, որտեղ հնչում են տերյանական բանաստեղծություններն ու սրտառուչ խոսքեր նրա մասին: Հնչող երգ ու երաժշտությունը ամբողջացնում է տոնական տրամադրությունը:
Պոեզիայի տոնը եզակի համաժողովրդական տոնախմբություն է Ջավախքում: Այդ օրը տոնին մասնակցելու պարտավորություն է զգում յուրաքանչյուր ջավախահայ, հավաքվում են աշխարհի տարբեր ծայրերում ապրող վիրահայերը:
Տարբեր տարիների տերյանական օրերին իրենց մասնակցությունն են բերել ճանաչված գրողներ Հրանտ Մաթեւոսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Շալվա Նիշնիանիձեն, Գեորգի Ցիցիշվիլին, Իոսեբ Նոնեշվիլին եւ շատ ուրիշներ: Այսօր հայ մեծանունների պակասը փորձում են լրացնել ՀԳՄ (Հայաստանի գրողների միության անդամներ)՝ Հովհաննես Հովնաթանը եւ Լեւոն Բլբուլյանը, Կորյուն Առաքելյան, Դավիթ Սարգսյանը եւ այլոք:
Վերջին մի քանի տարիներին տոնին իրենց ներկայությունն են ապահովում Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Դավիթ Չիչինաձեն, Ախալքալաքի շրջանի ղեկավարներ Յուրա Ունանյանը, Նաիրի Իրիցյանը: Պարտադիր ներկա է գտնվում նաեւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որի խոսքով՝ Տերյանական օրն իր համար առավել իմաստավորվում է այն առումով, որ ինքն էլ է ծննդով Գանձայից, սերված է Վահան Տերյանի գյուղից:
«Ասեմ ավելին, Վահան Տերյանի քույրն իմ հայրիկի տատիկն է: Ընդհանրապես՝ Վահան Տերյանը հայ ժողովրդի պոեզիայի եւ քաղաքականության փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Մեր հանրության լայն շրջանակները Վահան Տերյանին գնահատում են որպես փայլուն պոետ, նա նաեւ լուրջ ազգային պետական գործիչ է»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:
Շիրակ Թորոսյանը վստահեցրեց, որ այդ առումով հայ ժողովուրդը մեծ բացթողում ունի, քանի որ Տերյանին այդ տեսանկյունից երբեւէ չի գնահատել: «Վահան Տերյանը եղել է Խորհրդային Ռուսաստանի գոյության առաջին տարիների ամենաբարձրաստիճան հայ պաշտոնյան՝ փոխնախարար, Ազգային գործերի ժողկոմատի հայկական սեկտորի վարիչը: Վահան Տերյանն այդ պաշտոնը ստանձնել է ոչ թե բոլշեւիկանալով, այլ իր ժողովրդին փոքրիկ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը չկորցնելու համար: Ժամանակին խոսում էին Տերյանի իբր բոլշեւիկյան այս կամ այն վարքագծի մասին, մինչդեռ մեր օրերում ահագին բան արդեն բացահայտվել է արխիվային փաստաթղթերով, եւ այդ բացահայտումն իրականացրել է Տերյանի ծոռը՝ Գեւորգ Էմին-Տերյանը: Նրա պետական, ազգային, քաղաքական գործունեությունը անգամ դրսեւորում էր իր ստեղծագործությունների մեջ:
Մենք տեսնում ենք, թե Տերյանն ինչքան հիասթափված էր խորհրդային իշխանությունների հակահայկական գործողություններից»,- ասաց Թորոսյանը: 
Լուսանկարում՝ Շիրակ Թորոսյան
Տոնակատարությունը՝ դաշտահանդեսը, մշտապես կազմակերպում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը, իսկ հայաստանյան պատվիրակության մասնակցությունն ապահովում է «Ջավախք» հայրենակցական միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Տերյանական» տոնը հիմնադրվել է 1967 թվականին:
1981 թվականին Վրաստանի կոմկուսի կենտկոմի որոշմամբ պոեզիայի Տերյանական օրը պաշտոնականացվել եւ ներառվել է հանրապետական նշանակության տոների ցանկում:
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT