Երևան
12 °C
Ազգային ժողովում շարունակվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները:
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստն ընթացավ բուռն մթնոլորտում:
Նախ, քննարկումը սկսելուց առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն այսօր վարում էր նիստը, իր խոսքում անդրադարձավ հուլիսի 17-ի քննարկման ժամանակ Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությանը, որտեղ վերջինս Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսելու ժամանակ ասում է. «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»՝ ըստ էության միտք ունենալով վիրավորել վերջինիս:
Մարուքյանը նշեց, որ այսօրվա քննարկմանը Հովհաննիսյանը ներկա չի լինի՝ արձակուրդում լինելու պատճառով.
«Ես կարծում եմ, որ տիկին Հովհաննիսյանը պետք է այստեղ լիներ եւ մեկնաբաներ իր կողմից ասվածը»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը եւս ներկա չէր քննարկմանը:
Քննարկումն ընթանում էր չորս խմբակցությունների առաջարկած՝ փոփոխությունների փոխզիջումների շուրջ:
ՀՀԿ-ն առաջարկում է հիբրիդային մոդել, երբ ընտրողին կտրվի երկու քվեաթերթիկ՝ մեկում կլինի մաքուր համամասնական ընտրություն, որտեղ կլինեն կուսակցությունների անունները, իսկ երկրորդը կլինի տարածքային քվեաթերթիկ, ինչպես եղել է 2017-ի ընտրություններում: Հանրապետականների պնդմամբ՝ չի կարելի հրաժարվել տարածքային ցուցակներից, քանի որ այդ դեպքում մարզերից պատգամավորներ չեն ընտրվի, բոլորը կլինեն Երեւանից:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսում նշեց, որ իրենք, իհարկե, պատրաստ են գնալ առավելագույն կոնսենսուսի տարբերակով, որովհետեւ բոլորի խնդիրը մեկն է՝ աշխատանքային խմբում ունենալ մեկ միասնական համաձայնեցված նախագիծ: Նա նշեց, որ ՀՀԿ-ի առաջարկների մեջ առողջ մեսիջներ կան, սակայն այդ տարբերակները բավականին բարդացված են.
«ՀՀԿ-ի առաջարկած տարբերակը նույն ռեյտինգային ընտրակարգն է, սակայն քողարկված»,- ասաց Զոհրաբյանը։ Նա նշեց, որ իրենք խմբակցությունում երկար քննարկել են, եւ հստակ ասում են՝ պետք է լինի մեկ համամասնական ցուցակ.
«Եթե համաձայն չեք մեր առաջարկած քվոտավորման մոդելին, գտնենք ուրիշ մոդել, բայց պետք է լինի մեկ համամասնական ցուցակ։ Մենք պատրաստ ենք կոնսենսուսի, բայց ոչ այս բարդացված եղանակով։ Պետք է լինի 1 համամասնական ցուցակ, ոչ երկուսը, այլապես սա նման է ձախ ականջը աջ ձեռքով բռնելուն: Մի անգամ գնացինք Սան Մարինոյի մոդելով, հիմա էլ գերմանական մոդելով, եկեք ընտրենք մեր մոդելը, որը աշխատելու է Հայաստանում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք կողմ են ցանկացած համամասնական ցուցակի, որն ընտրողին հնարավորություն կտա համապետական ընտրությամբ որոշել կուսակցության ներսում մանդատների բաշխումը: Նա ասաց, որ որեւէ տարբերակ չեն առանձնացրել՝ հնարավոր փոփոխությունների համար լայն դուռ թողնելու նպատակով: Նա իր խոսքում անդրադարձավ ՀՀԿ-ի առաջարկին՝ ըստ էության համաձայնելով Զոհրաբյանի մտահոգության հետ.
«Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի առաջարկած տարբերակին՝ ըստ էության մենք հենց սրանից էինք ուզում հրաժարվել: Այսինքն՝ մենք ասում ենք, որ մանդատները չպետք է բաշխվեն անուղղակի: Հիմա այդպես է՝ սկզբից ռեյտինգավորում են տարածքները, հետո տարածքների ներսում բաշխում է կատարվում: Արդյունքում կարող է մանդատ ստանալ նա, ով քիչ ձայն ունի: Անարդար է: ՀՀԿ-ի առաջարկով այդ անարդարությունը չի վերանում».-ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, խոսելով Նաիրա Զոհրաբյանի ու Արմեն Ռուստամյանի մտահոգությունների մասին, ասաց, որ դրանք ուղղակի անտեղի են.
«Հասկանում եմ, որ հանրապետականները հիմա բոլորի կարծիքով բոբո են եւ բերելու են մեխանիզմներ, որոնք պահանջում են ցանցեր ստեղծել, որ վերահսկեն, բայց ուզում եմ ասել, որ քվեախցիկում այնքան շատ քվեաթերթիկ կա, որ եթե անգամ էդ մարդուն ասում են՝ վերցրու ուրիշի քվեաթերթիկը հանի, ցույց տուր, էնտեղ լիքը քվեաթերթիկ կա»,-ասաց Հարությունյանը՝ նկատի ունենալով քվեաթերթիկները դուրս բերել, մեկ այլ կուսակցության անդամին ցույց տալու մեթոդը, որի մասին խոսում էր Նաիրա Զոհրաբյանը:
Հարությունյանը խոսեց իրենց առաջարկած մոդելի մասին՝ նշելով, որ այն վերացնում է երկու կարեւոր թերություն.
«Առաջինը, որ մենք ընտրողին հնարավորություն չենք տալիս որոշել, թե կուսակցության ցանկից ովքեր պետք է գնան խորհրդարան, եւ երկրորդը՝ ապահովել տարածքային ներկայացվածություն»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության եւ Ծառուկյան խմբակցության առաջարկած մոդելներն ունեն իր նշած երկու թերությունները: Իսկ ՀՅԴ-ի առաջարկած մոդելը, Հարությունյանի խոսքով, ունի մեկ թերություն՝ այն չի երաշխավորում տարածքային ներկայացվածություն.
«Թեեւ այս դեպքում մեզ համար ավելի ընդունելի կլինի մոդելը, որն ունի մեկ թերություն, քան այն, որն ունի երկուսը»,- ասաց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինչքան բարդ մոդել ընտրվի, այնքան ընտրությունները կհետաձգվեն, քանի որ պետք կլինի այդ մոդելը երկար բացատրել հանրությանը:
Բանավեճ ծավալվեց Արմեն Ռուստամյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ, երբ վերջինս նշեց, թե որոշ ուժեր ուզում են բարդացնել ընտրության մոդելը՝ դրանով անընդհատ ձգձգելով ընտրությունները: Ռուստամյանն ասաց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է օր առաջ գնալ արտահերթ ընտրությունների եւ դրա մասին բազմիցս ասել է, սակայն դրան չի խանգարում իրենց առաջարկած տարբերակը՝ ընտրել այնպիսի մոդել, որ մարզերից նույնպես ներկայացուցիչ լինի խորհրդարանում: Այդ մոդելը, ըստ դաշնակցականների, կարող է լինել եւ՛ բաց, եւ՛ փակ, եւ՛ կիսաբաց ցուցակով, միայն հարկավոր է գտնել ավելի հարմար տարբերակը:
Մարզերի ներկայացուցիչների հարցը մտահոգիչ է նաեւ ԵԼՔ խմբակցության անդամների համար, սակայն այսօրվա քննարկման արդյունքում որեւէ հստակ որոշում չկայացվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա երեքշաբթի, որը կվարեն ՀՅԴ խմբակցության անդամները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT