Երևան
12 °C
2018 թվականի հուլիսի 1-ին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց 1865 թվականին կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին: Այս մասին հայտնում են armenianchurch.ge-ին։
Եկեղեցու առաջին վերանորոգությունը կատարվել է դեռեւս անցյալ դարի 90-ական թվականների վերջերին, տեղացի Ստեփան Ուզունյանի բարերարությամբ: Տարիներ անց գյուղի բնակչությունը բավարար չնկատելով եղած վերանորոգությունը, միավորվեց եւ բարերարներ Ստեփան Ուզունյանի, Ղազար Միրանյանի եւ համայնքի ուժերով ամբողջությամբ վերանորոգեց տաճարը, բարեկարգեց եկեղեցու շրջապատը, պատրաստեց հայկական զարդանախշերով հարուստ Սուրբ սեղան եւ առավել փառավոր տեսք տվեց Սուրբ Երրորդություն եկեղեցուն:
Թեմակալ առաջնորդին եւ հոգեւոր սպասավորներին գյուղի բնակչությունը դիմավորեց գյուղի կենտրոնում՝ դհոլ-զուռնայով եւ ավանդական աղ ու հացով:
Ամենուր տիրում էր տոնական տրամադրություն, գյուղացիները հավաքվել էին եկեղեցու բակում, որտեղ գյուղի հարգարժան այրերից Սարգիս Ուզունյանը ներկաներին ողջունեց եւ ներկայացրեց Կուլիկամ գյուղի պատմությունը:
Այնուհետեւ նախագահությամբ Թեմակալ առաջնորդի, մասնակցությամբ Ախալքալաքի Սուրբ խաչ եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանի, ընկերակցությամբ Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կատարվեց եկեղեցու վերաօծման արարողությունը: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը եւ 16 սյուները:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները, հյուրեր տարբեր շրջաններից ու գյուղերից, ինչպես նաեւ Հայաստանից:
Նորաբաց եւ վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց արժ. Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ եւ հավատացյալները ստացան հաղորդություն:
Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը եւ ջերմ բարեմաղթանքները, շնորհավորեց Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաօծման առիթով եւ մաղթեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միշտ լուսավոր եւ հավատավոր պահի այս խնդրակատար Աստծու Տունը Կուլիկամ գյուղում: Սրբազանը իր գնահատանքը բերեց եւ օրհնությունը հղեց եկեղեցու վերակառուցման աշխատանքների բոլոր մասնակիցներին՝ շինարարներին, վարպետներին, բարերարներին եւ մյուս հայորդիներին: Սուրբ Պատարագն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղոթքով:
Հավարտ Սբ. Պատարագի ներկաները տեղափոխվեցին գյուղի հրապարակ, որտեղ կատարվեց ՀՀ Ստեփանավանի բնակիչ կուլիկամցիների ընտանիքում ծնված եւ 1992 թվականին Արցախում զոհված Արթուր Ղարիբյանի հուշաքարի բացումը, կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որին ներկա էին զոհված երիտասարդի ազատամարտիկ ընկերները:
Այնուհետեւ ծայր առավ մշակութային միջոցառումը, որի համերգային ծրագրում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ժողովրդական եւ ազգագրական երգ ու պար տեղի եւ Հայաստանից ժամանած շնորհալի կատարողների, ինչպես նաեւ Հայաստանից ժամանած ազատամարտիկների մասնակցությամբ:
Տոնական օրվա ավարտին նորաբաց հանդիսությունների սրահում կատարվեց մատաղի օրհնություն եւ հյուրասիրություն:
Կուլիկամը Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ: Բնակիչների նախնիները եկել են 1830 թվականին Էրզրումի վիլայեթի Անկարիչ գյուղից: Գյուղն ունեցել է իր եկեղեցին, որին կից գործել է ծխական ուսումնարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT