Երևան
12 °C
Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա եւ Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն:
Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին: Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
«Ուրախ եմ այստեղ հաստատված մթնոլորտի համար: Ես մեծ հրճվանքով էի հետեւում, թե ինչպես էին պարոն փոխվարչապետի ելույթի ամեն պարբերությունից հետո դահլիճում հնչում բուռն ծափահարություններ, եւ այդ ծափահարություններն իսկապես անկեղծ էին:
Սա իմ առաջին պաշտոնական այցն է վարչապետի կարգավիճակում, եւ դուք գիտեք բոլորդ, որ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի կամքով մի քաղաքական գործընթացի արդյունքում, որը կոչվեց սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Եվ ես Վրաստան պաշտոնական այցով եկել եմ հենց Վրաստան պետությանը, վրաց ժողովրդին ուղղված սիրո եւ համերաշխության ուղերձով եւ չափազանց երջանիկ եմ՝ տեսնելով, որ այդ ուղերձը տեղ է հասել, եւ համարում եմ, որ այսօրվա դահլիճի մթնոլորտը հենց այդ ուղերձի ամենակարեւոր արտահայտումն է:

Վրաստանի վարչապետի, նախագահի հետ հանդիպումների ընթացքում մենք շատ արագ այդ պաշտոնական, արարողակարգային թղթերը դնում էինք մի կողմ եւ անցնում էինք ուղիղ խոսակցության՝ բաց, անկեղծ եղբայրական խոսակցության, որովհետեւ կարծում եմ, որ փաստաթղթերից, պայմանագրերից առավել կարեւոր է, որ կա հնարավորություն նայելու ուղիղ իրար աչքերի մեջ եւ տեսնելու, թե ինչ է արտահայտում հայացքը: Ես եկել էի, այո՛, սիրո եւ համերաշխության ուղերձով, ես եկել էի Վրաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների աչքերի մեջ ուղիղ նայելու, որպեսզի նրանք տեսնեն, համոզվեն եւ կարողանան ընթերցել, թե ինչ է գրված այդ հայացքի մեջ: Իսկ այդ հայացքի մեջ գրված է մի բան, որ մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու, մեր հարաբերություններում նոր էջ բացելու եւ մեր ժողովուրդներին բարեկամության եւ եղբայրության նոր լիցք եւ նոր էներգիա հաղորդելու:

Ես լիովին համաձայն եմ պարոն փոխվարչապետի արտահայտած այն մտքի հետ, որ Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը Վրաստանի հզորությունն է:
Երբ այս տեսակետից ենք նայում իրավիճակին եւ խնդրին, մեր անելիքը շատ պարզ է դառնում, մեր անելիքը հստակ է՝ ամուր, պինդ կանգնել կողք կողքի, ուս ուսի եւ՛ հզորացնել մեր պետությունները, եւ՛ հզորացնել մեր ժողովուրդներին, եւ՛ հզորացնել մեր հավատը, ՛եւ հզորացնել մեր վստահությունը դեպի ընդհանուր ապագա:
Ես այս այցի արդյունքներով համոզվել եմ, որ այսօր Վրաստանում հաստատված է Հայաստանի Հանրապետության համար բարեկամ իշխանություն, հայ ժողովրդի համար բարեկամ իշխանություն: Եվ ես որեւէ կասկած չունեմ, որ Վրաստանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի հզորացմանը, հայ ժողովրդի հզորացմանը, բարգավաճմանն ու երջանկությանն աջակցելու համար, ինչպես եւ մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք վրաց պետության հզորացման եւ վրաց ժողովրդի երջանկության համար: 
Նաեւ մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել՝ գիտեք, որ մեզ համար հիմա կարեւորագույն առաջնահերթություն է, որ Հայաստանից արտագաղթը դադարի, եւ ընդհակառակը՝ սկսվի ներգաղթ, այսինքն՝ բոլոր հեռացածները վերադառնան հայրենիք: Մենք Հայաստանի Հանրապետությունում այսպիսի քաղաքականություն ենք վարում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
Իր ողջույնի խոսքում Վրաստանի փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում եւ նշել , որ Վրաստանի կառավարությունը առաջիկայում հայտարարելու է Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերակառուցման ծրագրի մրցույթը: Փոխվարչապետ Ջանելիձեն ընդգծել է, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նախատեսվում են ենթակառուցվածքային նոր ծրագրեր, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տարածաշրջանի զարգացմանը:
«Չնայած մեր ձեռքբերումներին՝ երեկվա քննարկումների ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ շատ բան ունենք անելու մեր երկրների առաջընթացի, երկու երկրների հարաբերությունների խորացման համար եւ ամեն ինչ կանենք, որպեսզի առավել զարգացնենք մեր երկու հարեւան բարեկամ պետությունների հարաբերությունները:

Մենք կառուցում ենք ապագայի Վրաստան, մեր հարեւան Հայաստանը եւս պարոն Փաշինյանի ղեկավարությամբ կառուցում է ժամանակակից Հայաստան, եւ մենք միմյանց կողք կողքի կանգնած կկառուցենք լավագույն, զարգացած, ապագայի համար պատրաստ Վրաստան եւ Հայաստան: Մենք այս ամենը կանենք բարեկամաբար, եղբայրաբար, միասին, սիրով, կողք կողքի եւ ի բարօրություն երկու երկրների»,-ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:




Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT