Հայ-վրացական նոր իրականություն՝ եղբայրական մթնոլորտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ից 31-ը պաշտոնական այցով գտնվում էր հարեւան Վրաստանում: Դա նորընտիր վարչապետի առաջին պաշտոնական այցն էր, ինչի վրա հատուկ ուշադրություն դարձրեց ինչպես ՀՀ վարչապետը, այնպես էլ նրա վրացի գործընկերը: Առաջին պաշտոնական այցը որոշակի ուղերձ է պարունակում: Որպես կանոն այն կրում է աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնին կամ հիմնական դաշնակցին հավատարմության ցուցադրման բնույթ, ինչպես նաեւ կարող է ունենալ տվյալ պահին պետության առաջնային հետաքրքրությունների շրջանակը նախանշելու նպատակ:

Կոնկրետ դեպքում ՀՀ պատվիրակության այցը Վրաստան մի քանի նպատակ էր հետապնդում: Նախ եւ առաջ դա հայտարարված՝ գոյություն ունեցող սերտ համագործակցությունն ու ջերմ հարաբերությունները խորացնելուն ուղղված այց էր: Բացի դրանից, երբ ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածուն եւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը ամենաբարձր մակարդակով հանդիպում են ունենում նման ջերմ մթնոլորտում եւ ձեռնպահ մնում աշխարհաքաղաքական կենտրոնների հիշատակումից՝ նշանակում է, որ նրանց համար առկա են ավելի կարեւոր եւ խորքային երեւույթներ, քան աշխարհը «սեւերի եւ սպիտակների» բաժանելը: Առաջին պաշտոնական այցը եղբայրական Վրաստան եւ դրա մաս կազմող Ջավախք կատարելով, ՀՀ նոր իշխանությունները եւս մեկ անգամ ընդգծում են՝ Հայաստանի նոր քաղաքականությունը հայամետ է լինելու:

Պաշտոնական այցի շրջանակներում կարեւոր կետ է ՀՀ վարչապետի այցը Ջավախք: Ընդհանուր ջերմ եւ բարեկամական մթնոլորտից աննկատ շեղում եղավ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքում, երբ նա անդրադարձավ հայ գործընկերոջ՝ Ջավախք կատարելիք այցին՝ չնշելով անգամ Սամցխե-Ջավախեթի անվանումը:

«Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաեւ հարավային Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա տեղի բնակչության հետ: Վրաստանի հայ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են երկրի կառուցման գործում, ինչը բազմազգ Վրաստանի միասնականության հստակ փաստն է: Վրաստանի բնակչությունն, անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է ընդհանուր նպատակին՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Այդպիսով՝ Կվիրիկաշվիլին արտահայտեց իր զգուշավորությունը՝ նշելով, որ Վրաստանը միասնական է, իսկ վրաստանցի հայերը «ակտիվորեն ներգրավված են երկրի կառուցման գործում»: Վրաստանի միասնականության բարդույթը, թերեւս, պայմանավորված է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հանգամանքներով, իսկ Ջավախքի պարագայում, միգուցե, ավելի ցավոտ է դառնում Արցախի խնդրի առկայության պատճառով: Այլ հարց է, որ նշված բոլոր տարածաշրջաններն ու դրանց հետ կապված խնդիրներն ունեն անհամեմատելի ու անհամադրելի յուրահատկություններ:

Վրաստանի վարչապետի մտահոգություններին Փաշինյանը պատասխանեց արդեն Թբիլիսիի հայերի հետ Սբ. Գեւորգ եկեղեցու բակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

«Մեր երկրների հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են խորանալու ու ամրապնդվելու եւ հայերն իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները՝ Հայաստանում»,- ասել է ՀՀ վարչապետը, ըստ էության, հայտարարելով, որ չի պատրաստվում անջատողական տրամադրություններ տարածել Վրաստանում:

Հաջորդ օրն արդեն Ջավախք կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետը գրեթե ուղղակիորեն անդրադարձել է այդ խնդրին:

«Վրաց պետությունը եւ վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության եւ հայության գործողություններում չկա որեւէ դավադրություն Վրաստանի պետության եւ վրաց ժողովրդի նկատմամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ դրան հնարավոր է հասնել հարաբերություններում բացարձակապես անկեղծ, ազնիվ եւ բաց լինելով:

Ինչ վերաբերվում է ջավախահայության խնդիրներին, ապա դրանց այն մասը, որոնց լուծմանը իրավասու է աջակցել Հայաստանի Հանրապետությունը, վերաբերվում է կրթությանը եւ մշակույթին: Մասնավորապես, Ջավախքում պարբերաբար բարձրացվում է դպրոցներում հայոց լեզվի եւ պատմության դասավանդման հարցը, ինչպես նաեւ եկեղեցիների պահպանման խնդիրը: Սրանք այն հարցերն են, որոնք հեշտությամբ կարող են լուծվել միջպետական գերատեսչական հանձնաժողովների կողմից: Պատահական չէ, որ հայկական պատվիրակության կազմում են նաեւ մշակույթի եւ կրթության նախարարները:

Հայկական պատվիրակության կազմում էին նաեւ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, որոնք հանդիպումներ ունեցան իրենց վրացի գործընկերների հետ: Բովանդակային առումով վարչապետների քննարկված հարցերին չզիջող զրույց են ունեցել արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ հատուկ կարեւորություն տալով արդյունավետ համագործակցության, ԱԳՆ-ների միջեւ ոլորտային ուղղություններով պարբերական խորհրդակցությունների անցկացման եւ նախարարների պարբերական հանդիպումների դերը հայ-վրացական կապերի խորացման ուղղությամբ:

Հայ-վրացական հարաբերությունները իրապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամության անկեղծության մասին է խոսում ՀՀ նոր իշխանության նկատմամբ ձեւավորված վերաբերմունքը Վրաստանի իշխանությունների կողմից: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ողջունելով ՀՀ վարչապետին, վերջինիս դիմեց որպես «Հայաստանի ժողովրդավար վարչապետ», իսկ Գիորգի Կվիրիկաշվիլին մի քանի անգամ նշեց, որ Վրաստանում մեծ ուշադրությամբ էին հետեւում թավշյա հեղափոխության ընթացքին, «երբ հայ ժողովուրդը ողջ աշխարհին ցույց տվեց միասնության եւ ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը»:

Մինչ Ջավախք այցելելը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ վրացի եւ վրաստանցի հայ գործարարների հետ՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները: Նա նաեւ նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ եւ պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում վրացական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը: 

Հագեցած եւ բովանդակալից այս այցը հույս է ներշնչում, որ հայ-վրացական ջերմ հարաբերություններն ի վերջո կհաջողվի խորացնել եւ օգտագործել ամբողջ ներուժով՝ ստեղծելով աննախադեպ եւ պարադոքսալ իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածուն եւ ՀԱՊԿ անդամը մի կողմ են դնում «մեծ եղբայրների» հակասությունները եւ ստեղծում նոր իրականություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4007 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ