ՀՔԾ-ն իր տրամադրության տակ ունի Քոչարյանի հայտարարության տեսագրությունը. Կոստանյան

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի Մարտի 1-ի գործով հարցաքննեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատախազությունից Փաշինյանին պատասխանել էին, որ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան:

Եթե Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու հիմքեր չկան, ապա ո՞վ է տալու այն հարցի պատասխանը, թե որտեղից տեղեկությունը, որ ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին ավտոբուսների հետեւից կրակել են ոստիկանների ուղղությամբ: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀԺ-ի այս հարցին պատասխանելով, նշել է, որ այդ հարցի պատասխանը նախաքննական մարմինն է տալու:

«Նախաքննության մարմինը բոլոր հարցերի պատասխանը տալու է եւ 2-րդ նախագահին հարցաքննելու անհրաժեշտության բացակայությունն այն է, որ նախագահը, եթե անում է հայտարարություն, ուրեմն ինքը հիմք է ընդունում կոնկրետ տեսաձայնագրություններ: Ես ասել եմ, որ բոլոր տեսաձայնագրությունները, որոնց մասին ընդհանրապես խոսվում է, որի հիման վրա հայտարարություններ են արվում, դրանք գտնվել եւ գտնվում են նախաքննության մարմնի տրամադրության տակ: Հետեւաբար, եթե մի հետեւություն արվում է տեսաձայնագրության հիման վրա, այդ հետեւությունը կարող է անել նախաքննության մարմինը, առանց այդ տեսագրությունը դիտած տարբեր մարդկանց հարցաքննելու: Օբյեկտիվորեն Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը չկա, եւ սա ոչ թե նրա համար, որ մենք խոսում ենք ՀՀ 2-րդ նախագահի մասին, սա կարող էր հայտարարել ցանկացած անձ, որը դիտել էր տեսագրությունը եւ այդ ժամանակ էլ հարցաքննության կարիք չէր լինի»,- մեկնաբանեց Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե ո՞վ է տեսագրության հեղինակը եւ ե՞րբ է այն արվել, Կոստանյանն ասել է. «Ես վստահ եմ, որ նախաքննական մարմինն (ՀՔԾ) այս հարցերի պատասխանն իր տրամադրության տակ ունի, թե ով է տեսագրության հեղինակը եւ որ պահին է ֆիքսել»:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 20-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3115 դիտում

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է