Սահակաշվիլու հետ եւ՛ կռիվ ունեմ եւ՛ չունեմ. Կարինե Խոդիկյան

Հայաստանում Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանության շնորհանդեսի արգելքի եւ դրա շուրջ տարակարծիք հայտարարությունների մասին ՀԺ-ն խոսել է արձակագիր, դրամատուրգ եւ հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ: Խոդիկյանն անդրադարձավ նաև Վրաստանում Սահակաշվիլու վարած քաղաքականության դրական եւ բացասական կողմերին:

- Տիկին Խոդիկյան, թերեւս տեղյակ եք, որ Միխեիլ Սահակաշվիլու գրքի թարգմանության շնորհանդեսը երկու անգամ չեղարկվեց: Ի վերջո, մեծ դժվարությամբ, «Յանկի» փաբում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Շատերն այդ ամենը որակեցին որպես գրաքննություն: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա գրաքննությունն էր:

Ես մի տեղ կարդացել եմ, որ դա լավ կազմակերպված փիառ էր: Նաև կարդացի, որ Անտարեսի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ իրեն դիմել են գրքով զբաղվողները՝ «Անտարես»-ի գրախանութում շնորհանդեսը կազմակերպելու համար եւ մերժում չեն ստացել, բայց հետո կազմակերպիչների կողմից արձագանքներ չեն եղել: Ես ինձ չեմ ուզում դատավորի գործառույթ վերագրել, բայց այն, որ արգելվեց նախ թանգարանում, հետո՝ գրախանութում, սա մի փոքր տարօրինակ էր: Եթե թանգարանը պետական կառույց է, ապա գրախանութը մասնավոր է, եթե այդ տեսանկյունից մտածենք, ստացվում է, որ նույնիսկ անհատ մասնավորնե՞րն են գրաքննության տակ, սա մի փոքր անհավատալի է: Գնահատականներ չեմ կարող տալ, բայց այն, որ ցանկացած գիրք ծնվել է եւ խնդիր է դրվել ներկայացվելու հասարակությանը, ապա պիտի ներակայացվի:

- Արգելքի հետ կապված նաև ասվեց, թե Ռուսաստանի դեսպանատան թեթեւ ձեռքով  է չեղարկվել Սահակաշվիլու գրքի շնորհանդեսը: Հայ հասարակության կողմից ռուսահպատակ եւ այլ որակումներ տրվեցին իշխանությանը, ի՞նչ կասեք այս մասին:

- Ռուսաստանի միջամտությունը մեր կյանքում այնքան շատ է եւ ամեն պահ տեսանելի, որ ջաղացը կորցրել, չախչախի հետևի՞ց եք ման գալիս:

- Այս ընթացքում շրջանառավեց, որ Սերժ Սարգսյանը 2009 թվականին Սահակաշվիլուն Պատվո շքանշանով է պարգեւատրել, այժմ ինչու՞ է նրա գիրքն այստեղ քարկոծվում:

Այստեղ ես պետք է ընդդիմադիր լինեմ, որովհետև քաղաքականությունը չունի մշտական կողմնորոշվածություն: Քաղաքականությունը պահի խնդիր է եւ պահի առարկա, եթե այդ պահին Սերժ Սարգսյանը գրկախառնվել է Սահակաշվիլու հետ եւ պարգևատրել, կարծում եմ, այդտեղ միջպետական խնդիր է եղել: Այսինքն, խաղարկել այդ խաղաթուղթը, որ տեսեք՝ նախագահը ժամանակին նման լավ հարաբերությունների մեջ էր, հիմա այս վիճակն է, դա սխալ է: Այս մի տեղում ես հաստատ գիտեմ, որ դա քաղաքականություն էր՝ միջպետական, դիվանագիտական հարաբերությունների համար արվող քայլ:

Վերջերս ինչ-որ ուկարինական հաղորդում էի նայում, պերսոնաժներից մեկի անուն ազգանունը հայի էր, բայց իրեն վրացի էին ասում: Կարծում եմ, որ սկզբում նա հայի դերում է եղել, բայց հիմա՝ վրացու, որովհետև Ուկրաինան հիմա Վրաստանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է: Ուստի, հերոսը դարձել է վրացի, վաղը մյուս օրը Հայաստանի հետ ջերմ հարաբերություններ լինեն, այդ հերոսը կդառնա հայ: Չեմ կարծում, որ ֆեյսբուքյան հասարակության այդ գլխապատառ արձագանքը, որ մեկ աջ են նետում, մեկ ձախ, մեկ այս կեցվածքն են ընդունում, մեկ այն՝ միշտ կարող է ճշմարտացի լինել: Այնպես որ այդ գրկախառնությունը քաղաքականություն է, իսկ այս շնորհանդեսը կիսով չափ գրաքննություն, կիսով չափ փիառ էր:

- Ինքներդ, որպես Վրաստանի հետ անմիջական կապ ունեցող մարդ, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էր սա Սահակաշվիլու՝ վիրահայերի հանդեպ վարած քաղաքականության հետևանք լինել: Կարո՞ղ ենք ասել, որ որոշ ուժեր, որոնք իրենց անձնական կռիվն ունեին Սահակաշվիլու հետ, կարողացել են ինչ-որ ձևով ազդել Հայաստանում վերջինիս գրքի շնորհանդեսի խափանման վրա:

Ինչպես ասում են՝ մեդալն ունի երկու երես, բայց չեմ կարծում: Այո, Սահակաշվիլու ժամանակ սահմանը խստացվեց, գրքեր, դասագրքեր տեղափոխելը դարձավ գրեթե անհնարին: Նույնիսկ ես երկու գրքից ավել չեմ կարողացել տանել, որովհետև իմացել եմ, որ գրքերս կվերցնեն: Եվ սա միակ այն «Աքիլլեսյան գարշապարն է», որը ես տեսել եմ իր գործունեության մեջ եւ երբեք այդ առումով նրան չեմ ների: Նույն Ջավախքի ամենածայրամասային գյուղերը, որոնք սովետական տարիներից եղել են աչքից հեռու, որովհետև ազգային փոքրամասնություն է այդտեղ ապրել, բոլորս գիտենք, թե այդ առումով Սահակաշվիլին ինչքան բան է արել: Թույլ տվեք նաև հիշեցնել, որ թե՛ Խորհրդային միության տարիներին եւ թե՛ դրան հաջորդած Գամսախուրդիա, Շեվարնաձե եւ նմանների կառավարման ժամանակաշրջանում միայն խոստումներ էին տրվում: Սահակաշվիլու օրոք Հայաստանի կամ Վրաստանի քաղաքացու մեքենան, եսիմ որ չոլում փչանում էր, միանգամից գալիս էր հատուկ ծառայության մեքենան եւ առանց որևէ գումարի տանում, օգնում: Սահակաշվիլու օրոք բնական գազը հասավ Ախալքալաք, Ջավախք: Իսկ ովքեր գիտեն, թե Ջավախքում ինչ ցրտաշունչ ձմեռներ են լինում, հաստատ կհասկանան: ժողովուրդը բավական հասանելի գումարով կարողանում է այսօր արժանավայել կյանք վարել: Խոր աշնանը, երբ որ քաղաքի փողոցներով գնում էիր, կացնի ձայնն էր: Կյանքը սեւ ու սպիտակ չէ: Ես Սահակաշվիլու հետ եւ՛ կռիվ ունեմ եւ՛ չունեմ: Այնպես որ, թող այն մեկը ասելով, սա էլ ասեն: Եթե հանդիպեմ Սահակաշվիլու հետ, շատ հետաքրքիր զրույց կլինի մեր զրույցը:

- Գուցե օրերից մի օր Հայաստա՞ն գա եւ կարողանաք խոսել:

- Կարծում եմ: Ոչինչ չի բացառվում, գուցե հերթական շքանշանը ստանա: Բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ դեմոկրատական արժեքներ տարփողող եւ այդ արժեքներն իր երկրում, որպես երկրի նախագահ, իրականացնող մարդը, ազգային փոքրամասնության շահերին վերաբերվում էր ոչ այդքան կողմնակալ, ինչքան որ պետք է աներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2655 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ