Վրաստանի հայաբնակ վայրերում անցկացվում է հարիսայի փառատոնը. այն մեկնարկեց Մառնեուլիից

Վրաստանի Մառնեուլի շրջանի Ախքյորփի հայաբնակ սահմանամերձ գյուղում Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ փետրվարի 4-ին մեկնարկել է հարիսայի փառատոնը: Այսպես է նշվում եկեղեցական Բուն Բարեկենդանը: Այս մասին հայտնում են Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո դիվանից:

Նշվում է, որ 2018 թվականի փետրվարի 4-ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ եւ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի աջակցությամբ, Մառնեուլի շրջանի Ախքյորփի հայաբնակ սահմանամերձ գյուղում մեկնարկեց հարիսայի փառատոնը:

Դեռեւս նախորդ օրը, Տեր Մանուկ քահանան երեցկնոջ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության ակտիվ անդամ, Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի ուսուցչուհի Անի Զեյնալյանի հետ ուղեւորվեց գյուղ: Այստեղ մինչեւ լուսաբաց երեց կնոջ գլխավորությամբ, տեղի կանանց հետ միասին պատրաստեցին հարիսա:

Գյուղամեջ էին հավաքվել տեղացիները՝ մեծից փոքր: Նախատոնական իրարարանցում էր. կանայք խառնում էին կրակի վրա եփ եկող հարիսայով լի կաթսաները, տղամարդիկ հետեւում էին կրակին, իրար կողք-կողքի դասավորում սեղանները, իսկ տարեցները հիշում էին մուսալեռցիների հարիսայի մասին: Առավոտյան 1861 թվականի կառույց Սուրբ Աստվածածին մատուռում մոմեր վառելուց եւ աղոթք անելուց հետո ախքյորփեցիներին միացան Թբիլիսիից ժամանած «Շուշանիկ» միության անդամները եւ թեմի աշխատակիցները:

Դիմելով հավաքված հասարակությանը, Տեր Մանուկ քահանան, քարոզի խոսք ասաց Բուն Բարեկենդանի օրվա խորհրդի մասին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը եւ շնորհավորանքը հարիսայի տոնի կապակցությամբ: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը անդրադարձ կատարեց հարիսայի փառատոնի պատմությանը, խոսեց հայ ազգային խոհանոցը որպես ազգային մշակույթի մաս պահպանելու եւ արդիականացնելու, քրիստոնեական տոները իրենց ավանդույթներով եւ սովորություններով նշելու եւ սերունդներին փոխանցելու անհրաժեշտության մասին: Հույս հայտնեց, որ Բուն Բարեկենդանը հարիսայով նշելու  սովորությունը կհաստատվի նաեւ այս գյուղում:

Տեղացիների անունից գյուղապետ Գիգոլ Աթաբեկյանը շնորհակալություն հայտնեց իրենց կյանքը աշխուժացնելու համար: Գյուղապետը նշեց, որ կենտրոնից կտրված եւ բազում խնդիրներ ունեցող գյուղում յուրաքանչյուր տեղաշարժ դեպի դրականը հուսադրող է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համատեղ ասված Տերունական աղոթքից հետո, Տեր Մանուկ քահանան օրհնեց աղը եւ լցրեց հարիսայով լի հսկայական կաթսաների մեջ: Գյուղի տիկնանց եւ աղջիկներին միացան Թբիլիսիից ժամանած կանայք ու ծայր առավ հարիսայով հյուրասիրությունը:

«Ուրախ էին կանայք, բարձր էր երեխաների տրամադրությունը, իսկ գյուղի տղամարդիկ ոգեւորված համտեսում էին յուղալի եւ համեղ հայկական այս ճաշատեսակը:

Երեւույթից գոհ էին թբիլիսիից ժամանած հյուրերը, վերաբերմունքից ոգեւորված էին տեղացիները, զգալով Վիրահայոց թեմի առաջնորդի մշտական ուշադրությունը գյուղի նկատմամբ եւ որոշումը հարիսայի տոնակատարությունը շուրջ 300 տարվա պատմույուն ունեցող, Հայաստան-Վրաստանի սահմանին գտնվող, դժվարանցանելի ճանապարհով կենտրոնից կտրված այս գյուղից սկսելու մասին: Հարիսա ուղարկվեց նաեւ տկարներին եւ ծերերին, Տեր Մանուկ քահանան մի քանի անկողնային հիվանդների այցելեց, հարիսա հյուրասիրեց եւ բժշկության աղոթք արեց:

Տեղացիները իրենց երախտագիտությունը հայտնեցին հոգեւոր հորը եւ երեցկնոջը փառատոնի իրականացմանը աջակցելու եւ կազմակերպելու համար: Ախքյորփեցիների կողմից նույնպես կազմակերպվեց հյուրասիրություն:

Հարիսայի փառատոնը թեմական միջոցառում է եւ մեկշաբաթյա տեւողությամբ, փետրվարի 4-ից տասը նման միջոցառումներ են նախանշված Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում ու Վրաստանի մյուս հայաբնակ վայրերում: Եզրափակիչը կլինի Բուն Բարեկենդանի օրը, փետրվարի 11-ին, Վիրահայոց թեմի բոլոր կենտրոններում միաժամանակ իրականացվող փառատոնը»,- ասված է հաղորդագրությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3049 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ