Երևան
12 °C
25-ամյա Դավիթ Ղազարյանն արդեն երկու տարի է, փայտից ժամացույցներ է սարքում: Դեռ մանկուց շատ է սիրել նկարել, փայտից տարբեր իրեր պատրաստել, քանդակներ արել, սակայն, ինչպես ինքն է պատմում, երբեք մտքով չի անցել փայտից ժամացույցներ սարքել, առավել եւս դրանք վաճառել: Da's Step (Դավիթի քայլը)՝ այսպես են կոչվում երիտասարդ ժամագործի ժամացույցները:
Բնական կաշվից եւ փայտից ժամացույցները Դավիթը պատրաստում է մարտկոցային մեխանիզմով, սարքում տարբեր գույների եւ ոճերի: Ունի եւ կանացի տարբերակներ, եւ տղամարդկանց համար նախատեսված:
Դավիթը մասնագիտությամբ ճարտարապետ դիզայներ է: Եվ՛ աշխատում է, եւ՛ սիրած գործով զբաղվում, ժամացույցներ սարքում:
Ասում է՝ եթե ժամանակը տրամադրի միայն ժամացույցներ սարքելուն, շաբաթական 7-ից 10 հատ կարող է ստանալ, բայց քանի որ աշխատում է, չի հասցնում: Այս քանակի աշխատանքների համար գումարից շատ չի նեղվում, իսկ մեծացնելու եւ արվեստանոց բացելու համար գումար է անհրաժեշտ: Թեկուզ ավելի քիչ եկամտով, բայց կարողանում է առաջ գնալ, հաջորդ տարվա համար նախատեսել է նաեւ ցուցահանդես կազմակերպել:
«Երբ առաջին անգամ աշխատանք էի փնտրում, երբեք մտքովս չի անցել, որ երկարատեւ փնտրտուքներից եւ վերջապես գտնելուց հետո կարող էի այդքան հեշտությամբ հրաժարվել աշխատանքից»,- ասում է Դավիթը:
Նրա աշխատանքային պայմանավորվածությունն այնպիսին է եղել, որ իր գործերը պիտի որոշակի ձեւափոխության ենթարկեին եւ վաճառեին: Եվ հենց այդ ժամանակ էլ, ինչպես ինքն է պատմում, իր մեջ արթնանում է արվեստագետին հատուկ սերը դեպի իր գործերը եւ նվիրվածությունն էլ ավելի է մեծանում իր ամեն մի փորագրածի, ամեն քաշած գծի, ամեն մի ստացված եւ չստացված փայտի կտորի նկատմամբ:
«Մտածեցի, որ իմ այդքան տանջանքը ուրիշին տալու փոխարեն ինքս տնօրինեմ, եթե լավ ստացվի, հետագայում կորոշեմ՝ դրանցից որը վաճառել, որը՝ նվիրել»,- ասում է Դավիթը:
Հետագայում դուրս է գալիս աշխատանքից, եւ դադարում ժամացույցներ սարքել նրանց համար, որպեսզի ինքը լինի «տերը» իր գործերի, փորագրի եւ սարքի իր ուզած ձեւով եւ իր դիզայնով: Այդ օրվանից էլ իր վարձակալած փոքրիկ բնակարանում սկսում է ժամացույցներ սարքել:
«Սկզբում փոքր-ինչ կոպիտ եւ ոչ այնքան հաջող էին ստացվում, այնուհետեւ ամեն երկրորդ աշխատանքից հետո ակնհայտորեն ավելի էի լավացնում»,- ասում է Դավիթը, ով գնալով ավելի է հմտանում եւ կատարելագործում իր աշխատանքը: Սկզբում ժամացույցներն այլ անուն ունեին, կոչվում էին «Dali`s Watches»:
Dali`s Watches. ժամացույցի առաջին տարբերակներից
Բազմաթիվ անհաջող փորձերից հետո, երբ կարողանում է ստանալ իր ուզած նախնական տեսքը, առաջին հաջողված տարբերակներից մեկը նվիրում է իրեն հարազատ մեկին, ով սկսնակ արվեստագետի համար ներշնչանքի եւ կատարելագործման աղբյուր էր:
ժամացույցի նախնական անվանումը հենց երկուսի անունով է կոչվել:
Դավիթը բացի այն, որ աշխատում է, արդեն հասցրել է գիտելիքներն օգտագործել սերունդներ կրթելու գործում: Աշակերտներ ունի եւ նրանց հետ «Եռաչափ նախագծման ծրագրեր»-ի դասընթացներ է վարում:
Նա ծնվել է Ջավախքի Գանձա գյուղում, հետագայում ընտանիքով տեղափոխվել են Օրլովկա գյուղ, որտեղ էլ կրթություն է ստացել: Ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի դիզայն բաժին, ապա նույն բաժնի մագիստրատուրան:
Դավթի աշխատանքները կարելի է տեսնել այստեղ:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT