Երևան
12 °C
Հունվարի 1-ին Վանաձորի «Սեֆ» վարկային կազմակերպությունից կատարված գողությունից տուժած հաճախորդները շարունակում են դժգոհել ընկերության առաջարկած փոխհատուցման պայմաններից: Արդեն իսկ հայտնի է, թե որ հաճախորդի ոսկեղենն է գտնվել հայտնաբերված ոսկեղենի մեջ, իսկ այն մարդկանց, ում ոսկիները դեռեւս կորած են համարվում, ընկերությունը երկու տարբերակ է առաջարկում՝ կամ ստորագրել համաձայնագիրն ու որպես փոխհատուցում վերցնել պայմանագրով նշված գումարը, կամ էլ լրացնել բողոք-դիմում, որով չեն համաձայնվում բանկի առաջարկած գնահատմանն ու փոխհատուցմանը:
«Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Քուչուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ հաճախորդները արդեն իսկ տեղեկացվել են իրենց ոսկեղենի լինել-չլինելու մասին: Անդրադառնալով փոխհատուցման պայմաններին՝ Քուչակյանը նշեց. «Գոյություն ունի ընթացակարգ, որտեղ ամեն ինչ նշված է, գնացեք ծանոթացեք»,- ասաց նա: Ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ արդեն իսկ կան մարդիկ, ովքեր ստորագրել են պայմանագիրն ու ստացել փոխհատուցում. «Եթե հետագայում ոսկին գտնվի, մենք պատրաստակամ ենք՝ վերադարձնել այն հաճախորդին»:
Այն հարցին՝ եթե ամեն դեպքում հաճախորդն իր ոսկեղենն է պահանջում, ի՞նչ է արվում այս դեպքում, պատասխանեց. «Դա եւս մեր ընթացակարգով նախատեսված է, եթե համարում եք, որ պետք է սպասեք ու ստանաք ձեր ոսկեղենը, ուրեմն պետք է մոտենալ գրասենյակ, ծանոթանալ տարբերակներին ու բողոք-դիմումը լրացնել»,- նշեց տնօրենը, վստահեցնելով, թե իրենց կողմից արվում է հնարավորը՝ հաճախորդների համար բավարար պայմաններ առաջարկելու համար:
Առաջարկվող բավարար պայմաններից գրեթե բոլոր հաճախորդներն են դժգոհ, նրանցից շատերը կարծում են, որ ընկերությունը այս կերպ «քցել է» իրենց, վճարում են ցածր փոխհատուցում, մինչդեռ ոսկիները հետագայում շատ ավելի թանկ գնով կվաճառեն: Հաճախորդների շրջանում կարծիք է ձեւավորվում նաեւ, որ այս ամենը ոչ թե «շարքային» գողություն է, այլ փողերի լվացում, որի մեջ «վերեւների» մատն էլ է խառը: Իսկ այս գողությունը բեմադրվել է հենց այդ նպատակով, հակառակ դեպքում, այս ամենը նման «էժանագին սցենարով չէր իրականացվի»: Ստեղծված իրավիճակում հաճախորդները շարունակում են պայմանագրով սահմանված կարգով կատարել իրենց ամենամսյա վճարումները, որպեսզի հետագայում չհայտնվեն սեւ ցուցակում, մինչդեռ վճարում են մի բանի համար, որը վաղուց իրենցը չէ:
Հաճախորդներից մեկի եւ ընկերության միջեւ կնքված պայմանագրի 2.2.1 կետն ասում է. «Ապահովված պարտավորություններն ամբողջությամբ կատարելու դեպքում հաճախորդն իրավունք ունի հետ ստանալ գրավադրված գույքը», մինչդեռ այսօր գույքը չկա, իսկ փոխհատուցման այլ տարբերակների մասին պայմանագրում որեւէ կետ նշված չէ: Այս դեպքում, փաստորեն, ընկերությունն ինքն է խախտում պայմանագիրը, որն իր հերթին պատասխանատվություն է ենթադրում:
Մեկ նկատառում եւս. ինչ-որ մարդիկ լուրեր են տարածել, թե ընկերությունը դատական պրոցեսից հետո գուցե սնանկ ճանաչվի, եւ տուժած հաճախորդներին առաջարկվում է՝ «քանի շուտ» է, վերցնել գոնե առաջարկվող փոխհատուցումը, որպեսզի սնանկ ճանաչվելուց հետո դրանից էլ չզրկվեն:
Գուցե այս ամենն իրականում արվում է, որպեսզի հաճախորդներն իսկապես համաձայնվեն առաջարկվող փոխհատուցմանը, վերցնեն գումարն ու գործերը փակվեն: Այս ամենի ֆոնին վարկային կազմակերպության ղեկավարությունը շարունակում է հույսեր կապել իրավապահ համակարգի հետ, վստահ լինելով, թե գողացված ոսկեղենի մյուս մասն էլ է հայտնաբերվելու: Իսկ թե իրականում ինչ ընթացք կստանա այս ամենը ու ով տուժող կամ շահող կդառնա՝ ցույց կտա ժամանակն ու քննությունը, որը դեռեւս տարիներ կտեւի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT