Ինչի՞ առաջ քաշենք հարցը. Ախալքալաքում մերժել է Ցեղասպանության ճանաչումը ներառել օրակարգ

Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավորների դիմումը Ախալքալաքի ժողովին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տեղական մակարդակով, չի մտել լիագումար նիստի օրակարգ: Շրջանային ժողովի Բյուրոն քննարկել է այն, սակայն դեմ քվեարկել: Այս մասին հաղորդում է jnews.ge-ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայրենասերների դաշինքը» դիմել էր Ախալքալաքի Շրջանային Ժողովին, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դիմումի մեջ, մասնավորապես, նշված էին հետեւյալ կետերը.

. Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել բոլոր ժողովուրդների Ցեղասպանության զոհերի հիշատակին, որոնց դեմ կատարվեց այդ վայրագությունը:

. Ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

. Վրաստանի խորհրդարանին խնդրել հետեւել շատ զարգացած երկրների օրինակին, ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության օրոք կատարված Հայոց ցեղասպանությունը:

. Խնդրել մեծամասնական պատգամավորին Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ քննարկել այդ հանցագործությունը կատարված հայ ժողովրդի դեմ եւ լուսաբանել իրական որոշումը:

Բյուրոն քննարկեց, բայց դեմ քվեարկեց:

Բյուրոյի անդամները նպատակահարմար չգտան տվյալ ժամանակահատվածում այս հարցի բարձրացումը, պատճառաբանելով, որ այն նախ պետք է բազմահարթակ հանրային քննարկումների ու խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված բարձրացվի: Բյուրոյի անդամներն իրենց ելույթի խոսքերում նշեցին, որ աշխարհում չկա մի հայ, որ չընդունի եւ չդատապարտի Հայոց ցեղասպանությունը:

Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը «Հայրենասերների» պահանջի պատասխանը բացատրել է հետեւյալ կերպ.

«Եթե հարցը պետք է առաջ քաշենք ու արդյունք չստանանք, ինչի՞ առաջ քաշենք: «Ալյանսը» այսօր 6 պատգամավոր ունի Վրաստանի խորհրդարանում, ինչի են դիմել, որ մեր մեծամասնական պատգամավորը այդ հարցով խորհրդարան մտնի, թող իրենց պատգամավորները հարցը բարձրացնեն խորհրդարանում: Եթե վրացին այս հարցը առաջ քաշի, ավելի լավ ու ճիշտ կլինի, հետո մեր հայ պատգամավորները թող միանան: Ախալքալաքում ելույթի ժամանակ այդ հարցը առաջ քաշել էին, այդ մարդը նույնպես ասել էր, որ գիտեք, մենք ընդունում ենք, որ դա եղած է, բայց հարցը ճանաչել մենք այսօր չենք կարող: Դրա համար լավ կլինի, որ իրենց դեպուտատների հետ համատեղ խորհրդատվություն անցնեն, հետո նոր ներկայացնեն Ժողովին», – ասաց Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախագահը:

Բյուրոյի նիստին ներկա էր նաեւ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» կողմից շրջանային Ժողովի մեծամասնական պատգամավոր Գենադի Էլիզբարյանը, ով ամբողջ ընթացքում լուռ լսում էր գործընկերների ելույթը: Բյուրոյի 9 անդամից 8 դեմ քվեարկեց, իսկ մեկը՝ Գենադի Էլիզբարյանը կողմ, այդպիսով մեծամասնության ձայների համաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չմտավ Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2913 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ