Երևան
12 °C
Թուրքիայի և Վրաստանի սահմանին` Ջավախքի Դադեշ գյուղի մոտ 50 բնակիչ գնացել են Ախալքալաք` պարզելու, թե արդյոք կա՞ առաջընթաց իրենց գյուղից անասունների գողության գործում: Գյուղացիները դժգոհ են, որ գողերը դեռ չեն գտնվել, և սահմանի հսկողությունը չի ամրապնդվել, գրում է jnews.ge-ն-ն:
Դադեշ գյուղում մարդիկ հուզված և վրդովված են, որ արդեն մեկ շաբաթ է անցել, որ իրենց գյուղից անասուններ են գողացվել և տեղափոխվել Թուրքիա, իսկ արդյունքներ դեռ չկան: Մանավանդ, երբ թուրքական կողմի տեսախցիկները գրանցել են անասունների և գողերի անցումը:
Գյուղացիների խոսքերով, գյուղում լարված իրավիճակ է: Բնակիչները վախենում են անպաշտպան սահմանի պատճառով: Նրանք պահանջում են, որ մեղավոր սահմանապահներին գտնեն և պատժեն:
Գյուղի բնակիչ Մանվել Մովսիսյանը կարծում է, որ երկու երկրների սահմանապահ ուղեկալի ղեկավարները միմյանց հետ պայմանավորվածություն ունեն: «Եթե թուրքական կողմը ցանկանար, գողերին արդեն գտած կլիներ: Մենք ուզում ենք սահմանապահներին պատասխանատվության ենթարկեն: Մենք ուզում ենք, որ նրանց պատժեն: Սա ոչ միայն դադեշցիների հարցն է, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության խնդիրն է: Ինչքան պիտի մենք համբերենք, մինչ նրանք բարեհաճեն սահմանն ամրապնդել: Նրանք ազատ ելք ու մուտք են անում, բայց մեզ թույլ չեն տալիս», – ասում է Մանվել Մովսիսյանը:
Ռուդիկ Հակոբյանը նույնպես վրդովված է սահմանապահների աշխատանքից: «Ինչպես է հնարավոր 50 մ հեռավորության վրա չտեսնել: Ուրեմն ինչու է կանգնել այդտեղ: Մեկ ուղեկալ էլ թող ավելացնեն: Միշտ միևնույն տեղից են տեղափոխում անասուններին: Սա առաջին անգամը չէ», – ասում է Ռուդիկ Հակոբյանը:
Արտաշես Ղանդյանը տուժածներից է: Նա հույս ուներ, որ այսօր որևէ լուր կլսի այս գործի հետ կապված:
Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանն իր հետ հանդիպման եկած դադեշցիներին ասել է. «Ինձ պատասխանեցին, որ սահմանապահներն ու ոստիկանությունը ակտիվ աշխատում են: Նրանք դեռ չեն կարող ասել արդյունքների մասին: Ես խորհրդարանում պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ եմ, և հենց առաջին նիստի ժամանակ կբարձրացնեմ սահմանային անցակետի ամրապնդման և տեսախցիկներով համալրման հարցը»:
Դադեշցիները դեռ չգիտեն, թե ինչ են անելու, բայց նրանք ասում են, որ չեն լռելու, մինչ հասնեն արդարության:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT