Երևան
12 °C
Ջավախքում ձեւավորվել է կարծիք, թե առաջնորդական փոխանորդի՝ աշխատանքից ազատումը կապվում է Գումբուրդոյի եկեղեցու շուրջ տեղի ունեցած իրավիճակի հետ, քանի որ փոխանորդի աշխատանքից ազատմանը նախորդել էր եկեղեցու հետ կապված միջադեպը: Այժմ, սակայն, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանի խոսքով, դժվար է կապը հերքել կամ հաստատել։
«Պետք է նշել, որ հոգեւոր սպասավորների փոխատեղումներ Հայ առաքելական եկեղեցում կատարվում են, բայց կոնկրետ այս դեպքի հետ կապված դրդապատճառները հստակ չեն, եւ ըստ երեւույթին, որոշակիորեն հստակ կլինեն, երբ պարզ դառնա, թե ինչ ճակատագիր է սպասվում Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի փոխանորդությանն ընդհանրապես»,- ասել է Գրիգորյանը, գրում է haydzayn.am-ը:
Նրա խոսքով, հարցը երկու մասից է բաղկացած․ մեկը կոնկրետ Բաբկեն վարդապետի պաշտոնում մնալ-չմնալու հարցն է, եւ երկրորդը՝ Սամցխե- Ջավախքի եւ Ծալկայի առաջնորդական փոխանորդության հետագա ճակատագիրը։ «Վիրահայոց թեմի առաջնորդը փոխանորդին աշխատանքից ազատելը կապում է կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների հետ, բայց քանի որ Վազգեն սրբազանը համատեղ ժողովից հետո հայտնել էր, թե ինքն է զբաղվելու, մինչեւ տեսնեն ինչ կլինի, ջավախքցիների մեջ առաջացել է առաջնորդական փոխանորդության հետագա ճակատագրի հետ կապված տարակուսանք եւ մտահոգություններ»,- ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ առաջնորդական փոխանորդի նոր թեկնածուի մասին տեղեկություններ չկան, իսկ ջավախքցիները կոչով ու հայտարարություններով դիմել են Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությանը եւ սպասում են արձագանքի։
«Բարձր հարգանք ունենալով Բաբկեն վարդապետի հանդեպ՝ չեմ կարծում, որ խնդիրը պետք է քննարկել միայն անձի մակարդակում։ Ու առհասարակ, անհասկանալի է՝ այս հարցը ինչու է հենց հիմա քննարկվել, երբ Ջավախքի շուրջ կատարվում են ավելի ուշագրավ իրադարձություններ»։
Անդրադառնալով Փոխանորդության վերացման հավանականությունը՝ Գրիգորյանը նշել է, որ Սամցխե-Ջավախքում եւ Ծալկայում 50-60 գործող հայ առաքելական եկեղեցիներ կան եւ, բնականաբար, փոխանորդության կազմալուծումը հոգեւոր կյանքի վրա խիստ բացասաբար կանդրադառնա։ «Ջավախքի առաջնորդական փոխանորդությունը քիչ բան չի արել Ջավախքում հոգեւոր կյանքի զարգացման համար։ Կարծում եմ՝ կան բոլոր հիմքերը, որպեսզի ոչ միայն փոխանորդությունը չկազմալուծվի, այլեւ Ջավախքն ունենա առանձին թեմ»,- եզրափակեց Արտյուշ Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի է ունեցել հոգեւոր սպասավորների եւ պաշտոնեության համատեղ ժողով, որի ժամանակ պարզ է դարձել՝ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
«Ոչ, ոչ մի բանի հետ կապ չունի: Սա ոչ մի կապ չունի Գումբուրդոյի հետ, բացարձակ: Գումբուրդոյի հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, այստեղ Հայր Սուրբը ոչ մի անելիք չուներ»,- ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ պատասխանելով Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի արդեն նախկին ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյան աշխատանքից ազատվելու եւ Գումբուրդոյի միջադեպի միջեւ հնարավոր կապի մասին հարցին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT