Ախալքալաքում կարտոֆիլի բերքահավաք է. բերքատվությունը ցածր է, գինը՝ բարձր

29/10/2017 schedule13:30

Արդեն մեկ ամիս է ինչ Ախալքալաքում ընթանում են կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները։ Կարտոֆիլի պահանջարկի և առաջարկի տարբերությունից ելնելով գնային աճ է նկատվում։ Եթե 2016 թվականին հողագործները դժգոհում էին կարտոֆիլի պահանջարկի պակասից, այս տարի`ցածր բերքատվությունից, գրում է jnews.ge-ն: 

«Կարտոֆիլը հոլանդական է, և համեմատած անցած տարվա բերքի քանակի հետ, այս տարի ավելի քիչ է, սակայն ելնելով տարվա անբարենպաստ պայմաններից, կարելի է ասել բերքատվությունը լավ է։ Մեկ կիլոգրամ կարտոֆիլը 70-ից 80 թեթրի է, իսկ անցած տարի ամենաբարձր գինը եղել է 50 թեթրի», – ասել է հողագործներից մեկը:

Հիմնականում տուժում են հասարակ գյուղացիները: Եթե հողագործը, ով մշակում է մեծ ցանքատարածքներ, հող է վերցնում վարձակալությամբ, կամ գնում է ոռոգման հնարավորություն ունեցող տարածքներում, ապա հասարակ գյուղացին մշակում է սեփական հողը:

«Բերքատվություն բացարձակապես չկա, ինչքան որ ցանել ենք այդքան չենք էլ հանել։ Երկու տարբեր տեղեր ենք ցանել՝ 10 և 20 հար, մի դաշտի տեղը հարմար էր, կարողացանք ջրել, իսկ մյուսը չենք ջրել։ Ջրած արտից ընդամենը 17 պարկ կարտոֆիլ ենք հանել, իսկ չջրածը մի քիչ քանդեցինք, տեսանք, որ բացարձակապես բերք չկա, էլ չքանդեցինք: Տրակտորիստի գումարը անգամ չէր հանի։ Էլի եղել են տարիներ, որ չենք ջրել, բայց գոնե միջին քանակի ու որակի կարտոֆիլ ենք ունեցել, այս տարի բացի եղանակային վատ պայմաններից նաև մուկն է կերել», – ասել է տիկին Ասյան, որը կարտոֆիլ է մշակում միայն կենցաղային օգտագործման համար։

«Անցած տարի բերքն ավելի շատ էր, այս տարի չորային էր, ինչը նպաստեց բերքի քիչ լինելուն։ Ով ժամանակին երկու անգամ ջրել է, կարելի է ասել անցած տարվա նման բերք է ստանում։ Տարբեր է նաև գնային առումով՝ եթե 2016 թվականին կարտոֆիլը արժեր 35 թեթրի, այս տարի 70-80 թեթրի է։ Նույն վիճակն է նաև հարևան երկրներում, բերքը քիչ է, գինը բարձր, հիմնականում իրացնում են երկրի տարածքում։ Չորային տարվա միակ դրական կողմն այն է, որ կարտոֆիլի հիվանդությունները չզարգացան, և այս տարի այն առավել առողջ է», – ասել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի շրջանի ինֆորմացիոն-խորհրդատվական ծառայության ղեկավար Ռամազ Գոգոլաձեն:

Չնայած Կարտոֆիլի բերքահավաքը դեռ չի վերջացել, և հստակ բերքատվությունը գնահատել հնարավոր չէ, այնուամենայնիվ գյուղատնտեսների բողոքի առիթ միշտ էլ լինում է՝ մի տարի պահանջարկ չի լինում, առաջարկ է լինում, իսկ հաջորդ տարում հակառակը։

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6036 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ