Երևան
12 °C
Jnews-ը ներկայացրել է Ախալքալաքի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առավելագույն եւ նվազագույն արդյունքները՝ ըստ ընտրատեղամասերի: Հայաշատ քաղաքի գլխավոր պաշտոնի համար առաջադրվել էր հայ 6 թեկնածու: Քաղաքապետ է ընտրվել իշխող «Վրացական երազանք»-ը ներկայացնող շրջանային դատախազության աշխատակից Յուրիկ Հունանյանը՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 58%-ը:
Յուրիկ Հունանյան
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի եւ արդեն նորընտիր քաղաքապետ Յուրիկ Հունանյանի օգտին է քվեարկել 11 221 ընտրող: Հունանյանը հաղթանակ է գրանցել թվով 59 ընտրատեղամասում: Ամենաքիչ ձայն է հավաքել 40/41 (Ֆիլիպովկա) ընտրատեղամասում՝ 19 ձայն, սակայն այստեղ նա կրկին առավելության է հասել իր մրցակիցների նկատմամբ: Ամենաբարձր ցուցանիշ գրանցել է 40/02 ընտրատեղամասում՝ 544 ձայն:
Միայն մեկ 11 (Կոկիո) ընտրատարածքում Յուրիկ Հունանյանը եւ նրա գլխավոր մրցակիցը՝ «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ից առաջադրված՝ Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, Վրաստանի նախորդ խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը հավաքել են հավասար ձայներ՝ 81-ական:
Հարություն Ալեքսանյան
«Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքի կողմից առաջադրված Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Հարություն Ալեքսանյանը հավաքել է 499 ձայն: Թվով 16 ընտրատեղամասերում ոչ մի ընտրող ձայն չի տվել նրա օգտին, իսկ 6 տեղամասերում ստացել է 1-ական քվե: Ալեքսանյանն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է 40/54 (Պտենա) ընտրատեղամասում հավաքելով 47 ձայն:
Մելիք Ռաիսյան
«Դմիտրի Լորդքիփանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական Շարժում» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը հավաքել է 1012 ձայն: Թվով 7 ընտրատեղամասերում 0-ական քվե է ստացել, իսկ 12 տեղամասերում 1-ական: Մելիք Ռաիսյանն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է 40/10 (Վարեւան) տեղամասում, հավաքելով 124 ձայն: Վարեւանը միակ ընտրատեղամասն է, որտեղ Մելիք Ռաիսյանը առավելության է հասել մյուս բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող մրցակիցների նկատմամբ:
Զուրաբ Օզգեբիշվիլի
«Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուի՝ Զուրաբ Օզգեբիշվիլիի օգտին է քվեարկել 176 մարդ: Թվով 28 ընտրատեղամասերում ոչ մի ընտրող իր ձայնը չի տվել, իսկ 17 տեղամասերում 1-ական քվե է ստացել: Օզգեբիշվիլին ամենաբարձր ցուցանիշը գրանցել է 40/42 (Կոթելիա) ընտրատեղամասում հավաքելով 39 ձայն:
Սամվել Պետրոսյան
«Վրաստանի հայրենասերների դաշինքի» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը հավաքել է 6186 ձայն: Ամենաքիչ՝ 8-ական ձայն հավաքել է 3 ընտրատեղամասում: Թվով 10՝ 13 (Մաջադիա) 50 (Կիրովական), 37 (Խուլգումո), 36 (Աբուլ), 35 (Կուլիկամ), 34 (Կարտիկամ), 20 (Փոքր Սամսար), 19 (Մերենիա), 29 (Բուղաշեն), 69 (Գումբուրդո) ընտրատեղամասերում առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ:
Ռուբեն Մկրտչյան
«Գիորգի Վաշաձե-միասնական նոր Վրաստան» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մկրտչյանը հավաքել է 83 ձայն: Թվով 49 ընտրատեղամասերում հավաքել է 0-ական ձայն, 9 տեղամասերում՝ 1-ական ձայն: Մկրտչյանն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է 40/70 (Ախալքալաքի #2 մանկապարտեզ) ընտրատեղամասում հավաքելով 6 ձայն:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT