ՏԻՄ ընտրություններ Ախալքալաքում. Բախումներ, ընտրախախտումներ և 6 հայ թեկնածու

22/10/2017 schedule11:10

jnews.ge-ն հետևել է Ախալքալաքում և շրջանի գյուղերում ՏԻՄ ընտրությունների ընթացքին՝ օրվա տարբեր ժամերին թարմացնելով տեղեկությունները՝ ներկայացնելով տեղեկություններ ընտրատարածքներում տիրող իրավիճակի ու խախտումների վերաբերյալ: 

Ժամը 12:30-ի սահմաններում շատ մարդիկ էին հավաքվել Գումբուրդո գյուղի №69 ընտրատարածքի մոտ, հիմնականում տեղացիները: Այստեղ տեղի էր ունեցել բախում բնակիչների միջև: Ականատեսների խոսքով մարդիկ միմյանց չէին հասկացել և վիճել են: Ընտրատեղամասում այդ պահին ընտրողներ չկային, կես ժամվա ենթացքում քվեարկել է 2 ընտրող: Ժամը 12:00-ի դրությամբ 700 ընտրողից քվեարկել էին 88-ը: Ընտրատարածքի մոտ հավաքվել էին մարդիկ և մեքենաներ: 2 մեքենա «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» գովազդային պաստառներով էին:

Նույն Գումբուրդո գյուղի №49 ընտրատեղամասում համեմատական ակտիվություն էր: Մեկ տարեց մարդ առանց անձնագրի էր ընտրատարածք եկել: Հանձնաժողովի անդամները, իմանալով, որ անկախ դիտորդը դեմ չէ, որ նա քվեարկի, թույլ տվեցին նրան կատարել իր քաղաքացիական պարտքը առանց անձնագրի: Դրանից անմիջապես հետո մի երիտասարդ կին ևս ներկայացավ առանց անձնագրի, սակայն նրան թույլ չտվեցին քվեարկել և ասացին, որ անձնագիրը բերի: Այս ընտրատարածքում ոչ բոլոր ընտրողների դրոշմագրումն էր ստուգվում: Կես ժամվա ընթացքում 3 տարեցի ընտրողի խցիկում օգնեց ընտրություն կատարել միևնույն երիտասարդը, սովորական ընտրող:

Գումբուրդոյի ճանապարհի և Վաչյան-Կարծախ մայրուղու խաչմերուկում կանգնած էին ոստիկանության 2 մեքենաներ:

Վաչիան գյուղի №25 ընտրատարածքում, ժամը 13: 50-ին, երբ մենք ժանանեցինք ճաշի ժամ էր, նստած էին միայն հանձնաժողովի քարտուղարը և դիտորդները: Հանձնաժողովի մնացած անդամները ճաշում էին: Ընտրատարածքից դուրս, դպրոցի միջանցքում նույնպես սեղան էր բացվել, այնտեղ ճաշում էին մարդիկ առանց անվանաքարտերի:

Կարծախ գյուղի №40 ընտրատարածքում, ժամը 11: 15-ին ընտրողը հետևում էր մեկ այլ ընտրողի քվեարկության գործընթացին խցիկում: Ընտրատեղամաս մտավ մի ընտրող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գովազդային վերնաշապկով:

Ախալքալաքի №03 ընտրատարածքը, №4 դպրոցի շենքում, ընտրողի համար բացվեց ժամը 8:00-ին: Այս ընտրատարածքում գրանցված է 1277 ընտրող, շարժական արկղերի ցուցակում 15 մարդ, հատուկ ցուցակում` 8: Այս ընտրատարածքում կուսակցությունից երկու դիտորդներ դեռ սկզբից առանց անվանաքարտի (բեյջ) էին, բայց հետո երբ հարցրինք, թե ինչ կարգավիճակ ունեն նրանք ընտրական գործընթացում, նրանք հանեցին իրենց անվանաքարտերը:

«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության շրջանային ներկայացուցիչն առանց անվանաքարտի մտավ ընտրատարածք: Ընտրողներից մեկը, հերթում` երրորդը, հրաժարվեց դրոշմագրումից, բայց հանձնաժողովի անդամները բացատրեցին, որ դա անհրաժեշտ է և նրան արեցին դրոշմագրում, բայց ցուցամատի վրա: Վերջնական թուղթը արկղի մեջ հայտնվեց ժամը 8:06-ին: Առավոտից ընտրատարածքում ընտրողների ակտիվությունը միջին է: Առավոտից «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարոզիչը օգնում է ընտրողներին գտնել իրենց անունները:

№4 ընտրատարածքում շարժական արկղը հանվեց ընտրատարածքից` 9:01-ին, տանը քվեարկողներից ցուցակում կա` 9 մարդ: Այս ընտրատարածքում գրանցված է 805 ընտրող:

Կուլիկամ գյուղում, №35 ընտրատարածքում առավոտից ընտրողների հերթ է: Այստեղ գրանցված են 975 ընտրող, շարժական արկղի համար գրանցված է 12 մարդ, ընտրատարածքում աշխատում են հանձնաժողովի 10 անդամներ և 9 դիտորդ: Ժամը 10:00-ի դրությամբ, մեր հաշվարկներով, այստեղ քվեարկել է 100 ընտրող:

Դիլիսկա գյուղում «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարոզիչները ընտրողներին բերում են իրենց ավտոմեքենաներով: Ընտրատարածքների մոտ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն քարոզում է և ասում, որ ընտրեն 41-րդ համարը:

№67 ընտրատարածքում, Ախալքալաքի №1 դպրոցում, այն պահին, երբ մենք մտանք ներս հանձնաժողովի անդամ չկար, ով ստուգում է դրոշմագրումը: Ընտրատարածքում կար «Հաշմանդամներին օգնելու ասոցիացիա» մոնիտորինգային կազմակերպությունից` 2 ներկայացուցիչ:

№1 ընտրատարածքում առավոտից ընտրողների հերթ է: Այստեղ տեղի ունեցավ բախում դիտորդի և հանձնաժողովի անդամների միջև: Առավոտյան ժամը 8:45-ի «Հաշմանդամներին օգնելու ասոցիացիայի» դիտորդը, Գիորգի Պետրոսյանը (“Վրաստանի Հայրենասերների դաշինքից” քաղաքապետի թեկնածուի որդին) կանգնած էր գրանցողների հետևում, որոնք մոտ էին գտնվում ընտրատարածքի պատին: Հանձնաժողովի անդամները նշեցին, որ դիտորդն իրավունք չունի մոտենալ գրանցողներին: Ընտրատարածք այցելեցին նաև Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները: Արդյունքում, գրանցողների նստարանները հեռացվեցին պատերից:

«Մենք տեղափոխեցինք սեղանները, որպեսզի դիտորդները կարողանան կանգնել գրանցողներից թույլատրելի հեռավորության վրա», – մեկնաբանեց №1 տեղամասային հանձնաժողովի նախագահ Լուսինե Բաթոյանը: Այս ընտրատարածքում մենք նաև նկատեցինք երկու ընտրող մեկ խցիկում:

Կարծախ գյուղում (№40 ընտրատարածք) հանձնաժողովի անդամը, ով դրոշմագրումն է ստուգում հաճախ մոռանում էր ստուգել: «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչը վերցրեց տարեց ընտրողից քվեաթերթիկը, և մտավ խցիկ քվեարկեց և գցեց այն քվեատուփի մեջ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսկացության կողմից:

Գումբուրդոյում (Կումուրդո), №49 ընտրատարածքում, ժամը 10:00-ին 834 ընտրողից քվեարկել է 53 ընտրող: Այստեղ ընտրական պրոցեսը խաղաղ էր:

 

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3496 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ