Երևան
12 °C
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում, եւ Ջավախքում նույնպես համայնքային նոր առաջնորդներ են ընտրելու: Ինչպիսին է Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ նրանց ներկայացուցիչների տեսլականը երիտասարդների գործազրկության հարցի վերաբերյալ, ինչ են նրանք առաջարկում այդ հարցը լուծելու համար, ներկայացնում է jnews.ge-ն:
Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է 4 կուսակցություն եւ 3 դաշինք: «Գիորգի Վաշաձե-միասնական նոր Վրաստան», «Միասնական ազգային շարժում» եւ «Շալվա Նատելաշվիլի-Լեյբորիստական կուսակցություն» կուսակցությունների ներկայացուցիչներին Ախալքալաքում չկարողացանք գտնել:
Մնացած դաշինքների եւ կուսակցությունների ներկայացուցիչները պատասխանեցին մեր հարցերին:
«Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը նշում է, որ 34 թեկնածուից 25-ը 25-35 տարեկան երիտասարդներ են: Նա նշում է, որ կուսակցությունը մեծ ուշադրություն է դարձնում գենդերային հավասարակշռությանը, Ախալքալաքում «Եվրոպական Վրաստանից» թեկնածուների մեծամասնությունը կանայք են:
«Երիտասարդների համար մենք պայմաններ կստեղծենք ներգրավելու համար նրանց Շրջանային վարչության կառավարմանը: Պատրաստվում ենք պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար, ստեղծել աշխատատեղեր, զարգացման համար պայմաններ, որպեսզի մարդիկ իմանան, որ իրենց մասին հոգացող կա: Հավասարության ապահովում, որպեսզի երիտասարդ ձեռնարկատերերը մասնակցեն տենդեր-մրցույթներին, այսպիսով ներգրավելով ներդրողներին»,- ասաց շտաբի ղեկավար, կուսակցության առաջնորդ եւ քաղաքից պատգամավորության թեկնածու Արսեն Կարապետյանը:
Ըստ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի գրասենյակի երիտասարդության հարցերով պատասխանատու Հրայր Գոգորյանի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իրենց թեկնածուների էական մասը երիտասարդներ են` 30-35 տարեկան:
«Մեր կուսակցությունը ողջունում է կադրերին, ովքեր նոր են ավարտել ԲՈՒՀ-երը: Կան երիտասարդներ, ովքեր արդեն հաշվի են առնվել, պատրաստի կադրեր, ովքեր աշխատելու են իրենց մասնագիտությամբ: Աշխատատեղեր ստեղծելն այդքան էլ հեշտ բան չէ: Բայց բիզնեսում եւ գյուղատնտեսության մեջ, այն ոլորտներում, որտեղ մենք տեսնում ենք զարգացման եւ աճի պայմաններ, աշխատատեղեր կբացվեն»,- ասում է Հրայր Գոգորյանը:
Երիտասարդ թեկնածուներ ունի նաեւ «Դիմիտր Լորթքիփանիձե, Կախա Կուկավա, ժողովրդավարական շարժում-ազատ Վրաստան» դաշինքը:
«Բացի ինձնից բոլոր թեկնածուները երիտասարդներ են: Նրանց ընտրության հիմնական չափանիշը այն էր, որ կապված չեն ՊԱԿ-ի հետ (Պետական անվտանգության ծառայություն), չլինեն հատուկ ծառայությունների գործակալներ: Կարելի է խոսել ամեն ինչ: Պետությունը գիտակցաբար չի պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները: Անում են երկաթուղու ներդրումային ծրագիրը, միթե չէին կարող օգտագործել տեղական բնակչության աշխատուժը: Չեն ստեղծվում աշխատատեղեր, իսկ այն աշխատանքը, որը կա, հասանելի չէ տեղական բնակչության համար: Ինչու ներդրողները շահագրգռված չեն ներդրումներ կատարելու Ախալքալաքում: Քանի որ այստեղ ամեն ինչ վերահսկում է ՊԱԿ-ը»,- ասում է Մելիք Ռաիսյանը՝ Ախալքալաքի շրջանից քաղաքապետի թեկնածուն` «Դիմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական շարժում» դաշինքից:
«Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի Հայրենասերների դաշինք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը կարծում է, որ այսօր երիտասարդության գործազրկության հարցը ցավոտ խնդիրներից մեկն է:
«Մենք պետք է ավելի շատ ներդրումներ անենք Ախալքալաքում: Գլենդելի քաղաքապետը այցելեց Ջավախք: Մենք ընդունեցինք նրան եւ խոսեցինք այս հարցի շուրջ, նա խոստացավ, որ ներդրումներ կանեն Ախալքալաքում, որպեսզի ինչ-որ նոր բաներ բացվեն այստեղ: Կլինեն աշխատատեղեր, եւ առաջին հերթին պետք է աշխատանքի ընդունել երիտասարդ կադրերի: Ես խորհրդարանում բարձրացրել եմ այն հարցը, որ աշխատանքի ընդունեն ոչ թե ազգային պատկանելության սկզբունքով, այլ պրոֆեսիոնալիզմի, եւ չընդունել միայն բարեկամներին: Եվ իմ ծրագրում կա այս հարցը»,- ասում է Սամվել Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT