Վրաստանի տարբեր կառույցներ հայտարարություն են ընդունել Գումբուրդոյի միջադեպի կապակցությամբ

05/10/2017 schedule21:45

Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը, Վրաստանի Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը համատեղ հայտարարություն են ընդունել Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմից, հայտարարության մեջ նշված է. «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում, սույն թվականի սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի և իրավապահների միջև: Միջադեպն առաջացավ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց:

Եկեղեցում, 2015 թվականից Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը կատարում է վերանորոգչական աշխատանքներ: Հնէաբանական պեղումների ժամանակ, այլ բեկորների հետ միասին տաճարի բակում հայտնվեցին մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ, որոնք վերաթաղվեցին եկեղեցու բակում, ինչը բնակչության մոտ տեղում խաչքար կանգնեցնելու ցանկություն առաջացրեց:

Տաճարի հիմնադրման մասին տարածված ապատեղեկատվությունը թյուրիմացություն առաջացրեց ազգաբնակչության շրջանում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը հաստատում է, որ տաճարի նկատմամբ որևէ հավակնություն չունի և այն համարվում է վրացական:

Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքը անվիճելի է, նկատի ունենալով, որ հարյուրամյակների ընթացքում տաճարի բակում հուղարկավորվել են վրացիներ, հայեր և այլ ազգի ու հավատքի անձինք, մեր պարտքն է հարգել բոլորի հիշատակը: Վրաստանի Պատրիարքարանում կայացավ հանդիպում Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչերի միջև:

Հանդիպման մասնակիցները հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ ծագած հարցերը քննարկել և որոշումներ ընդունել փոխադարձ համաձայնությամբ, քանի որ խնդիրը, իրավական ու կրոնական հարթությունից բացի, ունի նաև բարոյական մեծ նշանակություն, և ընդունվող որոշումները կլինեն իրավիճակի խաղաղ կարգավորման բարի օրինակ: Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է և սադրանքը՝ անթույլատրելի:

Հորդորում ենք բոլորին՝ պահպանել հազարամյակների ընթացքում ձևավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերել հեռատեսություն և առաջացած հարցերը լուծել օրինականության և քրիստոնեական սիրո ճանապարհով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3435 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ