Երևան
12 °C
Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ի առավոտյան գյուղի բնակիչները փորձել էին խաչքար տեղադրել 10-րդ դարի եկեղեցու բակում, բայց իշխանությունները թույլ չէին տվել: Սկսվել էր բախում տեղի ոստիկանների եւ գյուղացիների միջեւ:
Այս թեմայի շուրջ այսօր քննարկում եղավ քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանի, Վրաստանի Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանի եւ Վրաստանի « Ալիք» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի հետ:
Ջոնի Մելիքյանի խոսքով, չնայած, որ խաչքարի տեղափոխումն էր հիմնական պատճառը, բախումը սկսել է այն ժամանակ, երբ կանայք փորձել են եկեղեցի մտնել, իսկ վրացի ոստիկանները ինչ-որ արտահայտություններ են արել: «Այնտեղ վրացի ոստիկաններ են հսկում, քանի որ եկեղեցին պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն»,- ասաց Մելիքյանը:
Արմեն Ավետիսյանը կարծում է, որ խնդիրը ամենեւին էլ եկեղեցու ուղղափառ կամ առաքելական լինելու մեջ չէ, գումբուրդոցիները պարզապես ցանկանում են իրենց նախնիների թաղված մասունքների վրա խաչքար տեղադրել: «Եթե հնարավոր լիներ տարանջատել եկեղեցու պատկանելիության եւ խաչքարի տեղադրման հարցը, այս բախումը տեղի չէր ունենա»,- ասաց Ավետիսյանը: Նրա պնդմամբ՝ գյուղացիները խաչքար տեղադրելով չէին ուզում ասել, որ դա հայկական եկեղեցի է, ոչ էլ վրացական կողմը արգելելով պետք է ապացուցի, որ այն վրացական է. այդ խնդիրը պիտի լուծեն հոգեւորականները:
Աղունիկ Այվազյանը, որը այդ պահին եղել է դեպքի վայրում ու լուսաբանել բախումը, ասում է, որ ոչ մի վրացի ոչ մի հայի չի ծեծել, չնայած՝ համացանցում շատ են նմանատիպ տեղեկությունները: «Այն պահը, երբ ծեծկռտուք է եղել, երկու կողմերն էլ հայ են եղել, ոստիկանները եղել են հայ»,- ասաց Այվազյանը:
Արսեն Խառատյանը նույնպես լուսաբանել է կոնֆլիկտը, բայց ոչ դեպքը, այլ՝ վրաց հասարակության, մտավորականների, իշխանության եւ հոգեւորականների կարծիքը միջադեպի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ եկեղեցու պատկանելիության հարցը ընդհանրապես անիմաստ է քննարկել: Դեպքի վայր մեկնել Վրաստանի ներքին գործերի նախարարը եւ նշել, որ հոգեւորականները պիտի լուծեն այս հարցը: Խառատյանի կարծիքով պետք է հասկանալ, թե որ հարթությունում է խնդիրը կարգավորվելու, որ գյուղացիներն իմանան, թե ում դիմեն այս հարցով:
Կա նաեւ մի տեսակետ, թե սա կազմակերպված սադրանք էր եւ կապված էր հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրությունների հետ, քանի որ պայմանավորվածություն կար խաչքարը տեղափոխել հոկտեմբերի 4-ին, բայց տեղափոխել են սեպտեմբերի 30-ին: Վրացական եւ հայկական կողմերը քննարկել էին այդ խաչքարի հարցը դեռ վաղուց, եւ որոշվել էր հոկտեմբերին կազմել աշխատանքային խումբ, որի արդյունքում կորոշվեր հարցը:
«Ցանկացած սադրանք կազմակերպելու համար պետք է ունենալ պարարտ հող»,- ասաց Արմեն Ավետիսյանը: Նրա կարծիքով եկեղեցու տարածքում խաչքարի տեղադրումը արգելելը պարարտ հող էր սադրիչների համար: Նա նաեւ չի հասկանում հատուկ ջոկատայինների խառնվելը, քանի որ իրավիճակը չէր հասել այդ աստիճանի:
Աղունիկ Այվազյանը հայտնում է, որ Գումբուրդոյում հիմա սպասողական վիճակ է, իսկ Վրաստանում մի շարք հայ եւ վրացի քաղաքական գործիչներ եւ հոգեւորականներ ստեղծել են ժամանակավոր աշխատանքային խումբ ու որոշում են ինչպես լուծել այս հարցը: Նա նաեւ հակված չէ այն մտքին, թե սա քաղաքական սադրանք էր, որովհետեւ չգիտի, թե ում կարող էր սա ձեռնտու լինել: «Մարդիկ ասում էին, որ երբ պատրաստ լինի խաչքարն այդ օրն էլ բերելու ենք. այդ օրն է պատրաստ եղել, այդ օրն են բերել»,- ասաց Այվազյանը:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT