Երևան
12 °C
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լուրջ պատերազմ է հայտարարել Հայաստանի իշխանություններին:
Սվիտալսկին Հայաստանում աշխատող օտարերկրացի դիվանագետներից ամենաակտիվն է եւ առանձնանում է իրերն իրենց անուններով կոչելու ոճով: Ի տարբերություն շատ ու շատ այլ դեսպանների, Պյոտր Սվիտալսկին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով շփվում է մամուլի հետ, երկու շաբաթը մեկ հանդիպումներ է ունենում կառավարության անդամները հետ, մի քանի ամիսը մեկ՝ Սերժ Սարգսյանի հետ եւ անձամբ մասնակցում է ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի բոլոր շնորհանդեսներին:
Դեսպան Սվիտալսկին այս բոլոր հանդիպումներում եւ շփումներում, որպես կանոն, անկաշկանդ է, սիրում է բաց խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ՀՀ-ում առկա տարբեր խնդիրների եւ հատկապես կոռուպցիայի մասին:
Ենթադրվում է, որ Հայաստանի իշխող վերնախավը պետք է սովորած լիներ ՀՀ-ում ԵՄ ամենաբարձրաստիճան ներկայացուցչի ոճին: Բայց ոչ: Անցյալ շաբաթ ՀՀԿ-ականները որոշեցին եվրոպացի դիվանագետին իր տեղը ցույց տալ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հերթական միջոցառման ժամանակ դեսպանը խոսեց անցած խորհրդարանական ընտրությունների բացերի մասին: «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը». այսպիսի խորագիր էր կրում միջոցառումը, որ կազմակերպվել էր կրկին ԵՄ ֆինանսավորած ծրագրի շրջանակներում եւ որին մասնակցում էին նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, այդ թվում`ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Եվ ահա այս քննարկման ժամանակ Սվիտալսկու հնչեցրած որոշ մտքեր, օրինակ, որ Հայաստանում ԿԸՀ-ի վստահության խնդիր գոյություն ունի, որ անցած ընտրություններում խնդրահարույց զեկույցներ են եղել ընտրողներին ուղղորդելու եւ այլնի մասին, ՀՀԿ-ական վերնախավը համարեց միջամտություն Հայաստանի ներքին գործերին:
Մամուլը ողողվեց Դավիթ Հարությունյանի, Էդվարդ Շարմազանովի, Տիգրան Մուկուչյանի կոշտ պատասխաններով: Անգամ ՀՀ ԱԳՆ-ն հարկ համարեց ակնարկել, որ դեսպանի պահվածքը դուրս է դիվանագիտության սահմաններից:
Սա զարմանալի զարգացում էր եւ լուրջ կասկածներ է առաջացնում Հայաստանի իշխանությունների մտադրությունների մասին: Տպավորություն կա, որ նրանք ՀՀ-ում ԵՄ դեսպանին օգտագործելու եւ ապա «դեն նետելու» ճանապարհով են գնում: Այսինքն, մինչեւ վերջին խորհրդարանական ընտրություններ ՀՀԿ-ականները սերտորեն համագործակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ, բաց էին նրա քննադատությունների առաջ, խոստանում էին շտկել թերությունները, եւ հիմա, երբ ամեն ինչ ավարտված է, հարձակվել են նրա վրա` հղում անելով «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիային:
Այն, որ ընտրություններից առաջ ԵՄ-ն հսկակայան դրամական միջոցներ տրամադրեց ընտրատեղամասերը համապատասխան տեխնիկայով զինելու համար, մեծապես նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության եւ անձամբ այդ պատվիրակության ղեկավարի աշխատանքի արդյունքն էր: Ընդ որում, այդ ամբողջ ընթացքում, երբ Պյոտր Սվիտալսկին անհրաժեշտ էր Բրյուսելին համոզելու համար ֆինանսավորել ՀՀ ընտրական գործընթացները, նրա խոսքն ավելի մեղմ չէր, եւ ամեն պահի կարելի էր աղմուկ բարձրացնել Հայաստանի ներքին գործերին միջամտելու թեմայով: Բնականաբար, նման բան տեղի չունեցավ:
Իսկ ի՞նչ էին սպասում ՀՀ իշխանությունները «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» խորագրով քննարկումից: Եթե պատրաստ չէին քաղված դասերի մասին խոսել, կարող էին հրաժարվել այդ միջոցառմանը մասնակցելուց, ի վերջո կարող էին հետաձգել կամ չեղյալ անել այն: Բայց միջոցառումը որպես խայծ օգտագործել, ապա բարձրացնել Պյոտր Սվիտալսկու կոմպետենտության հարցը, մեղմ ասած, ցածրակարգ վարքագծի դրսեւորում է:
Այսօր դեսպան Սվիտալսկին կրկին հանդիպեց լրագրողների հետ եւ որոշակի պարզաբանումներ ներկայացրեց: Նրա խոսքից պարզ դարձավ, որ ներքին կարգով բավական լուրջ խմորումներ են եղել, որոնց ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված մյուս դեսպանները աջակցություն եւ զորակցություն են հայտնել նրան: Սա լավ չի խոսում Հայաստանի միջազգային իմիջի մասին եւ մեր երկիրը դնում է վայրի վարքուբարքով այլ երկրների շարքում, որտեղ եվրոպացի դիվանագետների գործունեությունը պաշտպանված չէ: Նրանց վրա կարող են քաղաքական հարձակումներ կազմակերպել, ամեն պահի կարող են պերսոնա նոն գրատա հայտարարել:
Եթե ՀՀ իշխանությունները Սվիտալսկու հետ կապված նման պլաններ ունեն, ապա արժե, որ շատ արագ վերանայեն դրանք, քանի դեռ հարցը չի հասել Բրյուսել: Ի վերջո, իրավիճակի հետագա շիկացման դեպքում Ֆեդերիկա Մոգերինիի միջամտության անհրաժեշտությունը կառաջանա: Եվ ոչ մի նախադրյալ եւ հիմք չկա, որ Բրյուսելն այս հարցում կպաշտպանի Դավիթ Հարությունյանի եւ Էդուարդ Շարմազանովի տեսակետները:
Հասկանալի է, որ իշխանությունը փորձում է, ի դեմս Սվիտալսկու, ավելորդ գլխացավանքից ազատվել, սակայն մեծ է վտանգը, որ նոր, շատ ավելի մեծ գլխացավանքի մեջ ընկնի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտված է, ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս
2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան
Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT