Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

15/06/2026 schedule13:45

«Արտահանման և ներմուծման դինամիկայի համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին ապրանքների արտահանումն ունեցել է 4,5 տոկոս աճ, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 36,9 տոկոսով, ինչն ավելի կարևոր է։ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին ապրանքների ներմուծումն աճել է 4,6 տոկոսով»:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 15-ի արտահերթ նիստում:

Քննարկվել է 2026 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Ըստ ֆինանսների նախարարի՝ հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջիկների թիվն աճել է 17,2 տոկոսով, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնությունից աճը կազմել է 24,8 տոկոս:

Այլ երկրներից հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջիկների հոսքն աճել է 5,6 տոկոսով:

Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումներն աճել են 17,9 տոկոսով, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնությունից աճը կազմել է 21,5 տոկոս, իսկ այլ երկրներից հունվար-մարտ ամիսներին փոխանցումներն աճել են 14,4 տոկոսով:

Տնտեսական ակտիվությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6,8 տոկոսով, ինչին հիմնականում նպաստել են արդյունաբերության և ծառայությունների ճյուղերը: Գնաճը կազմել է 4,5 տոկոս. բնական գնաճը՝ 4,7 տոկոս, իսկ հունվար-մարտ ամիսների միջին գնաճը՝ 4,2 տոկոս:

Այս համատեքստում Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6,5 տոկոս: Արձանագրվել է վարկերի ծավալների 21,2 տոկոս և ավանդների 19,8 տոկոս աճ:

Ճշտված ծրագրի համեմատ եկամուտներն ավելի են եղել 5,2 տոկոսով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է շուրջ 12 տոկոս աճ: Հարկային եկամուտները և պետական տուրքերն ավելի են եղել 13,6 տոկոսով:

ՀՀ կառավարության պարտքը 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 տրլն 311 մլրդ դրամ, որը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելացել է ընդամենը 11 մլրդ դրամով:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով հավելյալ պարզաբանումներ հնչեցված ցուցանիշների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գնաճին, ինչպես նաև դրա ազդեցությանը երկրի ընթացիկ տնտեսական ակտիվության վրա:

Հանձնաժողովը ներկայացված տեղեկանքն ընդունել է ի գիտություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
227 դիտում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալլաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ

Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ

Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է

Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում

Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը

ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն

ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով

Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ

Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ