Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

16/06/2026 schedule12:56

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգալի փոփոխություններ է կատարում անապահովության գնահատման համակարգում։

Նպատակը պետության կողմից տրամադրվող աջակցությունն առավել թիրախային դարձնելն է։

Դեռ 2025 թվականին անապահովության գնահատման նորացված համակարգը որպես պիլոտային ծրագիր սկսեց գործարկվել հանրապետության 2 մարզում՝ Կոտայքում և Սյունիքում։ Այս ընթացքում վերհանվել են համակարգում առկա խնդիրները, բացերը, դրանց տրվել են լուծումներ, ու արդեն հուլիսի 1-ից նոր մոտեցումը կիրառվելու է հանրապետության բոլոր մարզերում։

Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում բավականին աշխատանքներ են կատարվել, որոնք ուղղված են եղել նոր համակարգի բարելավմանը։

«Վերանայվել են մի շարք գործոններ, որոնցով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ դուրս են մնացել համակարգից։ Օրինակ՝ հիմնական գործոնը, որի համաձայն ընտանիքները դուրս էին մնում համակարգից, նախկինում ունեցած վարկային պարտավորություններ էին, կամ վարկի համար երաշխավոր լինելն էր։ Հիմա փոփոխություններ ենք կատարել. եթե կան անձինք, որոնք, այս գործոնով պայմանավորված, դուրս են մնացել, ապա այս նոր փոփոխությունից հետո կարող են կրկին դիմել համակարգում ընդգրկվելու համար»,- ասել է Լուսինե Քոչարյանը։

Մյուս փոփոխությունները վերաբերում են ուսանողներին, ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկներից վերադարձածներին վերագրվող եկամուտներին, գազի սպառման չափաքանակին և այլն։

Նոր համակարգի ներդրմամբ ներկայում Կոտայքի և Սյունիքի մարզերում 1280 ընտանիք անապահովության նպաստ է ստանում։ Համաձայն նոր չափորոշիչների՝ նպաստի միջին չափը 86 հազար դրամ է, առավելագույնը 280 հազար է։ Հին համակարգի պարագայում նպաստի միջին չափը եղել է 29 հազար դրամ։ Նպաստի չափը հաշվարկվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ ընտանիքում աշխատունակ, ոչ աշխատունակ ու անչափահաս անձանց թիվը։ Եթե անչափահասների թիվը մեծ է, ապա նպաստի չափը ևս մեծ է լինում։ Օրինակ՝ 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը ստանում է 280 հազար դրամ նպաստ։

«Նոր համակարգը նրա մասին չէ, որ ընտանիքին տրվում է միայն նպաստ, այստեղ ընտանիքը դիտարկվում է ամբողջապես իր բոլոր խնդիրներով։ Կատարվում է կարիքների գնահատում, իրականացվում են աշխատունակ անձանց հմտությունները կատարելագործելուն ուղղված ծրագրեր, օգնում ենք, որ աշխատանք գտնեն։ Եվ եթե անձը աշխատանքի է տեղավորվում, ապա նպաստը մի անգամից չենք կտրում, որոշ ժամանակ է տրվում հարմարվելու համար»,- մանրամասնել է Քոչարյանը։

Այս նոր մոտեցումների, բանաձևերի ներդրմամբ անապահովության համակարգում ընդգրկվածների թիվը նկատելի նվազել է։ Եթե նախկինում կային նաև այնպիսի ընտանիքներ, որոնք բավականին ապահովված էին, ունեին շարժական ու անշարժ գույք, ապա այժմ համակարգը այդ տեսանկյունից մաքրվել է։

Հուլիսի 1-ից նոր համակարգը կներդրվի հանրապետության ամբողջ տարածքում, ինչը ենթադրվում է, որ մյուս մարզերում ևս նպաստ ստացող ընտանիքների թիվը կկրճատվի։ Լուսինե Քոչարյանը վստահեցրել է, որ ամբողջությամբ պատրաստ են նոր համակարգի ներդրմանը, բոլոր տեխնիկական հարցերը կարգավորված են, թվային անհրաժեշտ լուծումները տրված են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
378 դիտում

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում