Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

16/06/2026 schedule12:42

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը պետք է իրականացվի ՀՀ առողջապահության նախարարի՝ 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։

ՍԱՏՄ-ից հայտնում են՝ երեխաների անվտանգ և առողջ սնուցման ապահովման համար անհրաժեշտ է՝

  • ապահովել տարիքային խմբերին համապատասխան հավասարակշռված և բազմազան սննդակարգ,
  • կազմել և կիրառել սահմանված պահանջներին համապատասխան ճաշացանկ,
  • օգտագործել միայն անվտանգ, մակնշված, ծագումն ու համապատասխանությունը հավաստող փաստաթղթերով ուղեկցվող սննդամթերք,
  • պահպանել սննդամթերքի ընդունման, պահպանման, պատրաստման և մատուցման համար սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները,
  • ապահովել սննդամթերքի հետագծելիությունը և համապատասխան փաստաթղթերի վարումը,
  • պահպանել սառնարանային և ջերմային ռեժիմները,
  • ապահովել սննդաբլոկի, պահեստների, սարքավորումների և գույքի պատշաճ սանիտարական վիճակը,
  • ապահովել աշխատակիցների կողմից անձնական հիգիենայի կանոնների պահպանումը։

«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքի պատրաստման գործընթացներում պետք է ներդրված և կիրառելի լինեն Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը, որոնք ներառում են սննդի պատրաստման գործընթացների անվտանգության գնահատումը, աղտոտման ռիսկերի կանխարգելումը, վերահսկելի փուլերի սահմանումը, մշտադիտարկումը, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի նկատմամբ հսկողությունը, արտադրական հսկողության արդյունքների գրանցումը, ինչպես նաև մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը։

ՀՀ առողջապահության նախարարի՝ 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված հանրային առողջապահական նորմատիվի պահանջներին համապատասխան՝ սննդի պատրաստման համար օգտագործվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման (թիվ 5 վկայական), նախադպրոցական ուսումնական հաստատություններ մատակարարվի բացառապես պաղեցված վիճակում՝ ապահովելով դրա տեղափոխման և պահպանման ընթացքում ջերմաստիճանային շղթայի խիստ պահպանումը։

Նշված պահանջը պարտադիր է նաև մատակարարների հետ կնքվող պայմանագրերում ամրագրելու համար՝ ներառելով մսի պաղեցված մատակարարումը, հետագծելիությունը, համապատասխանությունը և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի ներկայացման պայմանները։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին և պատասխանատու անձանց պարբերաբար վերանայել սննդի կազմակերպման գործընթացները և ապահովել գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
320 դիտում

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ