Երևան
12 °C
2026թ.-ի հունիսի 23-28-ը Երևանում 2-րդ անգամ կանցկացվի տարածաշրջանի համար բացառիկ կրթական իրադարձություն՝ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»:
2024թ.-ին հիմնադրված այս նախաձեռնությունը կրկին համախմբում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր դիրիժորին և երիտասարդ տաղանդներին: Ակադեմիայի կազմակերպիչներն են «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամը (գեղարվեստական խորհրդի նախագահ՝ Վասիլի Պետրենկո) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Այս նախագիծը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կարևոր դերն ու ռազմավարական նշանակությունը համաշխարհային մշակութային քարտեզի վրա: Դառնալով միջազգային կարգի երաժշտական հարթակ՝ Երևանն այսօր դիրքավորվում է որպես արևմտյան և արևելյան կատարողական արվեստի ավանդույթների խաչմերուկ, որտեղ համաշխարհային մեծության վարպետներն ու ապագա աստղերը հանդիպում են ստեղծագործական երկխոսության համար:
Նման մասշտաբի ակադեմիայի անցկացումը Հայաստանը ներկայացնում է որպես դասական երաժշտության համաշխարհային կարևորագույն կենտրոններից մեկը, որն ընդունակ է ձևավորելու երաժշտական արվեստի վաղվա օրակարգը:
Այս տարի Ակադեմիայում մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 60 դիրիժորներ աշխարհի 22 երկրներից, որոնցից խիստ ընտրությամբ հրավիրվել է միայն 6-ը: 2026թ.-ի հունիսի 23-28-ը Ակադեմիան կհյուրընկալի ընտրված մասնակիցներին Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Լեհաստանից և Ռուսաստանից:
Նրանք հնարավորություն կունենան անհատական փորձեր անցկացնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և կմասնակցեն «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները» խորագրով բացառիկ սեմինարին: Թե՛ փորձերը, թե՛ սեմինարը կվարի անձամբ մաեստրո Պետրենկոն:
Դասընթացները կեզրափակվեն հունիսի 28-ին կայանալիք մեծ գալա-համերգով «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Ակադեմիայի դիրիժորների ղեկավարությամբ կհնչեն Բեթհովենի, Բրամսի, Մոցարտի, Մենդելսոնի, Վեբերի և Պրոկոֆևի գլուխգործոցները: Գալա-համերգի մուտքն ազատ է հանրության համար:
Մաեստրո Պետրենկոն նշում է. «Ինձ համար ակադեմիան հաջորդ սերնդի տաղանդավոր դիրիժորների աճի և հնարավորությունների ընձեռման միջոց է: Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ բարձրագույն արվեստը մնում է այն հզոր ուժը, որը միավորում է մարդկանց և կրթում նոր, լուսավոր սերունդ»:
Վասիլի Պետրենկոն Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է (2021-ից): 15 տարի լինելով Լիվերփուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը՝ այժմ վերջինիս Դափնեկիր դիրիժորն է: Եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016-2022), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013-2020):
Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ:
Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի, Գլայնդեբուրնի փառատոներում: Պետրենկոյի երկացանկում ներառված են շուրջ 30 օպերային ստեղծագործություններ, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի, Նիդերլանդների ազգային, Միխաիլովյան և այլ օպերային թատրոններում:
Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս
2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան
Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT