Երևան
12 °C
ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հենց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միջոցառումների մեկնարկից առաջ մի կողմ էր տարել ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկի Սամո) եւ զայրալից ժեստերով ու դեմքի ընդգծված ջղային արտահայտությամբ մի քանի րոպե շարունակ ակնհայտորեն նախատում էր նրան: Օգանովսկին կարմրատակել էր եւ տպավորությունն այնպիսին էր, որ անհաջող փորձեր է անում` ինչ-որ բան բացատրելու: Այդ ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ հրապարակում կանգնած հյուրերը սպասում էին զրույցի ավարտին: Մեր բոլոր փորձերը` ճշտելու, թե ինչ թեմայով էր Սերժ Սարգսյանի այդ կոշտ խոսակցությունը ԼՂՀ պաշտպանության փոխնախարարի հետ, ապարդյուն անցան. մինչեւ ուշ երեկո մեր բազմաթիվ հեռախոսազանգերին Օգանովսկին այդպես էլ չպատասխանեց:
Սերժ Սարգսյան-Սամվել Կարապետյան առանձնազրույցից հետո տոնական միջոցառումները մեկնարկեցին հայկական երկու պետությունների ղեկավարների ուղեկցությամբ երթով դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Երթն առաջնորդում էին արցախցի երեխաները` մի քանի տասնյակ մետր երկարությամբ ԼՂՀ դրոշը ծածանելով: Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հուշահամալիրում ծաղկեպսակներ տեղադրեցին Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմին: Միջոցառումներին մասնակցում էին նաեւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՀՀ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ներկայացուցիչներ սփյուռքից եւ հյուրեր արտերկրից: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ներկա չէին: Ներկա չէր նաեւ ապրիլյան պատերազմից հետո Հայաստան վերադարձած ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ ԱԺ-ից, օտարերկրյա հյուրերի ցանկն անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հրապարակվում. կան հյուրեր, որոնք չեն ցանկանում, որ իրենց անունը հրապարակվի, եւ հակառակը՝ որոշ անունների դեպքում ԼՂՀ համապատասխան կառույցներն իրենք չեն ցանկանում հրապարակել, որպեսզի այն Ադրբեջանի կողմից չկիրառվի ԼՂՀ-ի դեմ: Տեղեկացանք, որ ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված շնորհավորանքներ են հղվել Աբխազիայից, հարավային Օսեթիայից: Շնորհավորանքներ են եղել նաեւ շատ կարեւոր անձանցից, սակայն ղարաբաղյան կողմը չի ցանկանում հրապարակել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Օրվա ընթացքում տեղի ունեցան նաեւ բացօթյա տոնական միջոցառումներ, երեկոյան կայացավ Շուշիի հանրակացարանային համալիրի բացումը, տոնական միջոցառումներն ավարտվեցին հրավառությամբ Վերածննդի հրապարակում: Այսօր էլ սպասվում է նոր թաղամասի բացում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում: ԼՂՀ անկախության 25-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը երեկ հանդես է եկել ուղերձով: «Անցած ապրիլի ռազմական գործողությունները եւս մեկ անգամ, կարելի է ասել՝ մի ավելորդ անգամ, ապացուցեցին, որ թշնամին մեծ կորուստներով հետ է շպրտվելու, եթե փորձի ռազմական ճանապարհով հարց լուծել: Ապացուցեցին, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի: Գոյություն չունի, որովհետեւ դուք կաք, որովհետեւ դուք հավատարիմ եք 25 տարի առաջ կատարած ձեր ընտրությանը: Չկա՛ ռազմական ճանապարհ: Կա քաղաքակա՛ն ճանապարհ»,- մասնավորապես ասված է ուղերձում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT