Երևան
12 °C
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նախօրեին հայտարարեց, թե այս տարվա պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 62 միլիարդ դրամից 1 տրիլիոն 72 միլիարդ դրամ: Եվ դա շուրջ 80 միլիարդ դրամով պակաս է այս տարվա բյուջեով նախատեսված գումարից:
Սա փաստորեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այս տարվա բյուջեն թերակատարելու մասին առաջին պաշտոնական հայտարարությունն է: Եվ ուրեմն 2016 թվականի բյուջեն թերակատարվելու է հենց 80 միլիարդ դրամով: Բայց հաջորդ տարի կառավարությունը մտադիր է հավաքագրել 1 տրիլիոն 130 միլիարդ դրամ եւ դա արձանագրել է 2017 թվականի պետբյուջեի նախագծում: Իսկ դա նշանակում է որ հաջորդ տարի պետք է հավաքագրվի մոտ 55 միլիարդ դրամով ավելի հարկ, քան այս տարի:
Իրատեսակա՞ն է արդյոք այս կանխատեսումը: Նման կասկածներ հայտնելու բոլոր հիմքերը կան: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Այս տարի բյուջեով նախատեսված գումարը թերակատարվելու է, դա արդեն իսկ անխուսափելի է, եւ այդ մասին կառավարությունը ըստ էության պաշտոնապես հայտարարում է: Միաժամանակ իր առաջ նպատակ է դնում հաջորդ տարի 55 միլիարդ դրամով ավելի շատ գումար հավաքել: Ինչպես արդեն նշել ենք, կառավարությունը բյուջետային մուտքերի ավելացման կանխատեսումները հիմնավորում է Ռուսաստանի Դաշնությունում տնտեսության աշխուժացմամբ եւ պղնձի միջազգային գների սպասվող աճով:
Համարենք, որ պղինձը հաջորդ տարի կթանկանա, ասենք, 20 տոկոսով: Ու համարենք, որ մի այդքանով էլ կմեծանա գունավոր մետաղներ արդյունահանող ընկերությունների վճարած հարկերը: Եթե նայենք այդ ընկերությունների վճարած հարկերի տարեկան ծավալները, ապա կպարզվի, որ պղնձի 20 տոկոս թանկացման արդյունքում մեր բյուջեն կստանա լրացուցիչ ընդամենը 3-4 միլիարդ դրամ գումար: Դա, իհարկե, շոշափելի գումար է, սակայն շատ ու շատ քիչ է կառավարության նախատեսած 55 միլիարդ դրամի լրացուցիչ հարկերի սպասումից: Էլ չենք խոսում այն մասին, որ պղինձը կարող է եւ չթանկանալ ընդհանրապես, կարող է նույնիսկ էժանանալ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում տնտեսության աշխուժացման հեռանկարին, ապա այստեղ իրավիճակը ավելի կանխատեսելի է: Նույնիսկ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անուղղելի լավատեսությամբ չեն կանխատեսում շոշափելի տնտեսական աճ Ռուսաստանում: Լավագույն դեպքում, ըստ պաշտոնական կանխատեսումների, աճը կարող է կազմել 1-1.5 տոկոս: Իսկ անկախ, շատ ավելի վստահելի ու գիտակ տնտեսագետների կանխատեսումներով՝ ՌԴ տնտեսությունը 2017 թ. կունենա զրոյական աճ, կամ նույնիսկ՝ անկում:
Իսկ դա նշանակում է որ Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները չեն աճելու, եթե նույնիսկ չնվազեն: Դա նշանակում է, որ հայկական ապրանքները ավելի շատ չեն վաճառվելու Ռուսաստանում: Նույնիսկ կարելի է պնդել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազելու է, քանի որ շատ շուտով, համենայն դեպս՝ մինչեւ հաջորդ տարի թուրքական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցները վերանալու են, եւ հայկական շատ ապրանքներ, որոնք այդ պատժամիջոցների շնորհիվ որոշակի սպառում էին գտել Ռուսաստանում, դուրս են մղվելու այնտեղից:
Եվ ուրեմն, բնակչության գնողունակությունը, որը զգալիորեն պայմանավորված է ՌԴ-ից ստացվող տրանսֆերտներով, չի աճելու: Ռուսաստանում ապրանքներ վաճառող մեր տնտեսվարողները լրացուցիչ եկամուտներ չեն ունենալու, ու հետեւաբար նաեւ լրացուցիչ հարկեր չեն վճարելու:
Բյուջեի եկամուտները 55 միլիարդ դրամով ավելացնելու ամենաարդյունավետ միջոցը, իհարկե, ստվերային տնտեսության կրճատումն է: Այսինքն, այն տնտեսվարողները, որոնք իրենց եկամուտի մի մասը թաքցնում ու հարկեր չէին վճարում, պետք է գոնե մի քիչ դուրս գան ստվերից: Տեխնիկապես սա բյուջեի եկամուտները ավելացնելու ամենակարճ ու ամենահեշտ միջոցն է: Բայց՝ միայն տեխնիկապես: Գործնականում այդ «ստվերը» հայտնի օլիգարխների վերահսկողության տակ է, եւ նրանց «լույս աշխարհ» բերելը ակնհայտ քաղաքական գործընթաց է: Հույսեր փայփայել, որ օլիգարխները իրենց եկամուտների մի զգալի մասը այլեւս չեն թաքցնի, թերեւս անիմաստ է, հաշվի առնելով, որ հաջորդ տարի ընտրություններ են, եւ նրանք գործող իշխանությանը սատարելու դիմաց հստակ երաշխիքներ կպահանջեն այդ նույն իշխանությունից: Կպահանջեն ու, բնականաբար, կստանան: Իսկ այդ պարագայում նրանց «ստվերի» կրճատման գործընթացի ականատեսը համենայն դեպս հաջորդ տարվա ընթացքում մենք դժվար թե դառնանք:
Իսկ մինչ այդ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը շարունակում է գուժել մեր տնտեսության հետընթացը: Այս տարվա օգոստոսին, մասնավորապես, մանրածախ առեւտրի ծավալները անցած տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 5.6 տոկոսով: Այսինքն, մինչ կառավարությունը համեմատաբար վարդագույն կանխատեսումներ է անում հաջորդ տարվա համար, մեր բնակչությունը շարունակում է աղքատանալ: ԱՎԾ-ի ներկայացրած զեկույցի համաձայն, օրինակ, մշակող արդյունաբերության կողմից ապրանքների միայն մեկ երրորդի պարագայում է աճ գրանցվել: Ապրանքատեսակների 2/3-ում նվազում է, այն էլ՝ բավականին զգալի: Թե ինչ պետք է անի կառավարությունը, որպեսզի ավելի շատ ապրանքներ արտադրվեն ու ավելի շատ սպառվեն ու դա հանգեցնի հարկային եկամուտների աճին, ճիշտն ասած, այնքան էլ չի հասկացվում:
Եվ ուրեմն հաջորդ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հեռանկարները շարունակում են մնալ անորոշ: Գուցե այդ մասին հայտնի կդառնա, երբ ԱԺ-ում սկսվեն բյուջեի նախագծի քննարկումները: Գուցե կառավարությունը թեւքի մեջ պահում է մի հաղթաթուղթ, որը մինչ այժմ ոչ մեկին ցույց չի տվել: Բայց դա մոտավորապես կախարդական փայտիկ է, որը, ինչպես խոստովանել է Կարեն Կարապետյանը, ինքը չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT