Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 16-ին Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 108-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:

Մինչ նիստը Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին:

Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի առթիվ, շնորհակալություն հայտնել ծառայության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոստիկանությունը մեր երկրում կայացման և զարգացման տարբեր փուլեր է անցել. «Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա բոլոր քաղաքացիների շահերից է բխում»։
Խոսելով անկախացումից ի վեր ոստիկանության համակարգի կայացման փուլերի մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրանք շրջադարձային են եղել իրավակարգի և կարգուկանոնի պահպանման և ամրապնդման համար: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակին համընթաց դինամիկ զարգացող ոստիկանական համակարգ ունենալը. «Ըստ էության, մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում, բայց երբ ոստիկանության ոլորտի բարեփոխումներն սկսել էինք, այն ժամանակ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ մտածում էինք, որ պարեկային ոստիկանություն լինի՝ ամբողջությամբ վերազինված նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով և այլն»: Այստեղ վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումները շարունակական են լինելու, քանի որ կյանքն ու ընկալումներն անհամաչափորեն արագ են փոփոխվում, և ամենօրյա աշխատանքը պետք է պարունակի բարեփոխման տարր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա վերաբերում է և՛ տեխնիկային, և՛ օրենսդրությանը, և՛ համազգեստին, և՛ սպառազինությանը, և՛ կարգավորումներին:

Ըստ վարչապետի՝ ցանկացած պաշտոնյա, ցանկացած մարդ իր պատասխանատվության և լիազորությունների շրջանակն ունի, և չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուրն իր գործառույթների շրջանակում զգա անհատական պատասխանատվություն: «Բայց այստեղ հաջորդ խնդիրն էլ կա, որին մենք առերեսվում և գիտակցում ենք․ ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող, որովհետև ոստիկանության աշխատանքը շատ բարդ աշխատանք է, կապված է և՛ ոստիկանության աշխատողի, և՛ ուրիշների կյանքի, և՛ անվտանգության հետ: Եվ մենք այս բոլոր գործոնները հաշվի պետք է առնենք: Մենք գնում ենք այս ուղղությամբ և այս տրամաբանությամբ: Կարծում եմ, որ Հայաստանում ունենք ոստիկանության գործունեության այնպիսի ավանդույթներ, որ այդ ավանդույթների վրա հիմնվելով՝ կարող ենք այս փոփոխությունն անընդհատ ապահովել և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնությունն ամրացնել, վերափոխել և անընդհատ համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին: Իմ կարծիքով՝ մենք ընթանում ենք այս ուղղությամբ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:



Շարունակելով խոսել ոստիկանի անհատական պատասխանատվության և առաջնորդության կարևորության մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Ոստիկանության բոլոր ծառայողներն առաջնորդություն պիտի ստանձնեն, որովհետև եթե ոստիկանը շարքային է, չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ, որովհետև հենց ոստիկանի համազգեստ կրելն ինքնին առաջնորդության նշան է իր պատասխանատվության գոտում, իր չափով, և երբեք ինքը չպետք է մտածի՝ ուրիշներն են այդ առաջնորդությունն իրականացնում: Ուրիշները, իհարկե, իրականացնում են, բայց ամեն մեկն իր չափով»: Վարչապետն ընդգծել է, որ այն, ինչ ասում է ոստիկանության համար, վերաբերում է պետական կառավարման բոլոր համակարգերին, քանի որ առաջնորդությունը հայեցակարգային նշանակություն ունի բարեփոխումների տեսանկյունից:

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին Ոստիկանության օրվա առիթով, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար. «Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ձեր նվիրվածությանը, հավատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմին, հավատում եմ ձեր ներուժին, որ դուք կկարողանաք այդ խնդիրները լուծել և կկարողանանք այնպես անել, որ ոչ միայն ոստիկանությունը ընդհանուր առմամբ, այլ ամեն ոստիկան ամեն հաջորդ օրվա հետ լինի ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատասխանատու, ավելի արդյունավետ, քան երեկ էր»:


Ոստիկանության օրվա առթիվ օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և մասնագիտական բարձր պատրաստվածության համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր
Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ
Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ
Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը
Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար
ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ
Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան
Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ
Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել
Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը
Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ
Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ
Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք
ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը
Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ
Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ
Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան
Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ
Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած
Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ
Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ
Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին
Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում
ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան
Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ
Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը. ինչ է առաջարկվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT