Երևան
12 °C
Ազգային ժողովի ապրիլի 16-ի նիստին առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հանցագործությունների պատժաչափերը խստացնելու նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է խստացնել պատիժը իրացնելու նպատակով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, տարածելու, գովազդելու և իրացնելու դեպքում, եթե դա տեղի է ունենում ՏՏ-ի միջոցով, օրինակ, «Տելեգրամ» ալիքով՝ 3-6 տարվա փոխարեն նախատեսելով 4-8 տարվա պատիժ: Իսկ անչափահասին թմրամիջոց վաճառելու կամ վաճառքի մեջ անչափահասի ներգրավելու դեպքում առաջարկում է 3-6 տարի ազատազրկման փոխարեն նախատեսել 6-12 տարվա պատիժ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկել նախագծին, բայց նաև հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում պատժաչափերը կվերանայվեն:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև օտարերկրյա և տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ ու ազատություններ տալու նախագիծը, որը մայր օրենք է: Ըստ այդմ՝ նախագիծը բացառում է խտրականության երաշխիքը 2 հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ, ըստ որի՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, և առավել բարենպաստության ռեժիմը, ըստ որի՝ ՀՀ-ում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ, այսինքն՝ օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ակնկալելու ՀՀ-ից այն նույն բարենպաստ վերաբերմունքը, որը ՀՀ-ում կիրառվում է որևէ այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկել այս նախագծին, քանի որ այն այս տարբերակով հակասում է ներդրումներ ներգրավելու քաղաքականությանը՝ հույս հայտնելով, որ առաջինից երկրորդ ընթերցում այն կփոփոխվի:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև ոստիկանությունում կատարողականի գնահատման նոր համակարգ ներդնելու նախագիծը, որը ընդհանուր գնահատական կձևավորի յուրաքանչյուր տարվա կտրվածքով, և այն կլինի չափելի՝ թե՛ անհատական մակարդակում, թե՛ կառուցվածքային ստորաբաժանման մակարդակում գնահատելով ծառայության իրականացրած աշխատանքը:
Առաջին ընթներցմամբ ընդունվեց նաև ոսկերչության ոլորտում հարկային բեռի թեթևացմանն ուղղված նախագիծը, ըստ որի՝ ոսկեգործության և ադամանդագործության համար նպաստավոր հարկային միջավայրի կձևավորվի: Առաջարկվում են ԱԱՀ-ով հարկման արտոնյալ կարգավորումներ:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, ըստ որի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից: Վարույթ հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումն այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ կայացված կլինի վերջնական որոշումը: Դա չիրականացնելու պարագայում պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր
Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ
Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ
Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը
Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար
ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ
Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան
Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ
Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել
Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը
Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ
Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ
Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք
ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը
Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ
Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ
Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան
Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ
Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած
Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ
Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ
Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին
Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում
ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան
Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ
Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը. ինչ է առաջարկվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT