Երևան
12 °C
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում Վարդան Արամյանին նշանակելը շատերի կողմից համարվում է Կարեն Կարապետյանի իրականացրած հաջող կադրային ընտրություն: Դա օբյեկտիվորեն այդպես է` Արամյանն իրոք դրական է ընկալվում թե՛ հասարակության, եւ թե՛ հատկապես գործարար աշխարհի ներկայացուցիչների թերեւս մեծամասնության կողմից:
Նորանշանակ նախարարի երեկ հրավիրած ասուլիսն ավելի կամրապնդի դրական վերաբերմունքը: Նա հնարավորինս անկեղծ էր, ապացուցեց, որ չի տառապում ամեն ինչը դրական ներկայացնելու մոլուցքով, համբերատար ներկայացրեց երկրի տնտեսության մոտավոր վիճակը: Ասաց, որ տարեվերջին մեր պետական պարտքը կհասնի մոտ 6 միլիարդ դոլարի, այդ պատճառով պետք է զսպել պարտքը, թե չէ շատ վատ բաներ տեղի կունենան, ասաց, որ լուրջ մարտահրավերներ կան...: Մի խոսքով, տպավորությունը, ընդհանուր առմամբ, դրական է, եթե, իհարկե, դիտարկենք Վարդան Արամյանի ասածները զուտ մակրոտնտեսական ցուցանիշների տեսանկյունից: Բայց հենց փորձենք նորանշանակ նախարարի ասածներն ուսումնասիրել, պատկերավոր ասած՝ աշխարհայացքային տեսանկյունից, ապա կհասկանանք, որ ոգեւորվելու առիթները, մեղմ ասած, քիչ են:
Երեկ ասուլիսի ժամանակ լրագրողներն արծարծեցին օլիգարխների դեմ պայքարի թեման: Արամյանի արձագանքը ցնցող էր: «Իրականում, աշխարհում ճիշտ չի, որ դու նման ձեւակերպում անես` «օլիգարխների դեմ պայքար»: Իրականում, մարդկությունը երբ որ ծնվել է, «օլիգարխիա» շերտը եղել է: Նախնադարյան ժամանակահատվածում լավ օլիգարխը եղել է լավ մամոնտ սպանողը, որին հասել է ամենալավ կտորը: Մենք չպետք է մեր գլխի մեջ, մեր ուղեղի մեջ դնենք էն, որ օլիգարխների դեմ պետք է պայքարենք: Մենք պետք է ստեղծենք համակարգեր, որ թույլ չտա նման ազդեցություն ունեցող մարդկանց չարաշահել իրենց ռեսուրսները»,- թեմային արձագանքելով՝ ասաց Վարդան Արամյանը:
Իհարկե, պետք է գնահատել նախարարի հումորը, պարզ օրինակով խնդիրը մատչելի ներկայացնելը: Սակայն սրա մեջ կա բովանդակային, սկզբունքային տեսլական, որն էլ ցույց է տալիս, որ մեր տնտեսության մեջ որակական փոփոխություն անելու ցանկություն նոր ձեւավորված կառավարությունը չունի:
Ամբողջ խնդիրն այն է, որ «լավ մամոնտ սպանողը» ոչ թե օլիգարխ է, այլ՝ լավ որսորդ: Եվ լավ որսորդը, բնականաբար, պետք է ուտի իր սպանած մամոնտի ամենահամեղ կտորը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Իսկ ինչպես պետք է վարվել այն նախամարդու հետ, որը ամենեւին էլ լավ որսորդ չէ, բայց ունենալով լավ կապեր իր ցեղի «վոժդի» հետ, ստանում է ամենասուր ու ամենաերկար նիզակը: Բացի դրանից, «վոժդը» ստիպում է քարանձավի մյուս նախամարդկանց գնալ, քարերով, գոռգոռալով մամոնտին քշել-բերել մի հարմար տեղ, որտեղ սպասում է «վոժդի» մտերիմը: Հենց սա արդեն ոչ թե որսորդ է, այլ՝ դասական օլիգարխ: Վերջինս առանց վազելու ու չարչարվելու մի հարվածով սպանում է մամոնտին, ոտքերը, պոչը, ականջները հարկերի տեսքով տալիս է քարանձավի բնակիչներին, իսկ ամենաշատ ու ամենահամով մասերը կիսում «վոժդի» հետ: Այնքանը որ ինքն ու իր «վոժդը» չեն կարողանում ուտել, տանում, պահում են հեռվում գտնվող մի օֆշորային քարանձավներում:
Այնտեղից մամոնտի այդ ամենահամով ու յուղոտ մասերը փոխանակվում են նոր, երկար ու սուր նիզակների հետ եւ արդեն նույն մեթոդներով ոչ միայն մամոնտ են սպանում, այլ նաեւ՝ արջ: Ու քանի որ նման նիզակները միայն «վոժդի» մտերիմն ունի, ուստի ուրիշ ոչ ոք այլեւս չի կարողանում արջ սպանել: Նույն մեխանիզմով սպանված արջի ոտքերն ու ականջները բաժանում են քարանձավի բնակիչներին, իսկ մեծ մասը «վոժդն» ու նրա մտերիմ «որսորդը» ուտում են, մնացածը կրկին տեղափոխում օֆշորային քարանձավ: Հետո այդ օֆշորային քարանձավում պահած մամոնտի ու արջի համեղ մասերը կրկին վաճառում են ու առնում են արդեն եղնիկ սպանելու նիզակներ, հետո էդպես շարունակ, ու գործը հասնում է նապաստակ սպանելուն... Այդ ընթացքում «վոժդը» մեդալներ է տալիս իր մտերիմ «որսորդին», «վոժդի» քարոզիչներն այդ «որսորդին» ներկայացնում են որպես բարերար, նրա բարեկամները դառնում են քարանձավի բոլոր անկյունների տեղական ինքնակառավարման «վոժդիկներ», ավելորդ բոլոր նիզակները տրվում են նրանց եւ այլն:
Քարանձավի մյուս բնակիչների մեջ կան, իհարկե, տաղանդավոր որսորդներ, որոնց մոտ, սակայն, որսը ոչ մի կերպ չի ստացվում: Նրանց առաջարկվում է վարկով սուր ու երկար նիզակներ վերցնել, սակայն դրա դիմաց նրանք պետք է իրենց որսի 20-24 տոկոսը վերադարձնեն նիզակի հետ միասին, մամոնտի 40 տոկոսը վճարեն քարանձավի բյուջե, մի քանի նապաստակ վճարեն որպես տույժ-տուգանք եւ այլն:
Հիմա այդ քարանձավի գլխավոր գանձապահը, որին այդ պաշտոնում իր հրամանագրով նշանակել է հենց «վոժդը» ասում է, որ դա նորմալ է, «վոժդի» այդպիսի մտերիմների դեմ չպետք է պայքարել, «վոժդի» հետ մտերմության շնորհիվ ինչքան նիզակ ապօրինի ստացել են, թող իրենց մնա, բայց սրանից հետո մյուսներն էլ կարող են փորձել իրենց նիզակներով որս անել: Բայց մյուսները չեն կարող երկարացնել իրենց նիզակները, սրել դրանք եւ այլն: Ու ստացվում է, որ տաղանդավոր որսորդները չեն կարող մրցել «բարերարի» հետ: Ու այդպես, քարանձավը միշտ մնում է նախնադարում, բնակիչների 35 տոկոսը սոված է ապրում, փոքր ոսկորների դիմաց այդ սովածները միշտ պատրաստ են անընդհատ ընտրել նույն «վոժդին», իսկ երբ զզվում են այդպիսի կյանքից, արտագաղթում է այլ քարանձավ: Իսկ մյուս ցեղերը, որտեղ չկան այդպիսի օլիգարխ «որսորդներ», կամ կան, բայց շատ հազվադեպ են կարողանում իրենց վոժդերից ստանալ համապատասխան նիզակներ, կարողանում են զարգացնել, լուսավորել իրենց քարանձավները, սպանած մամոնտների կտորներն արդյունավետ են ուտում, ավելի քչերն են սոված մնում...:
Ակնհայտ է, որ մեր քարանձավի գլխավոր գանձապահի սկզբունքներով՝ մենք նախնադարից դուրս գալ չենք կարող: Ու ամենեւին կարեւոր չէ, թե մակրոտնտեսական քանի մամոնտ է վազվզում մեր քարանձավի շրջակայքում: Սպանված մամոնտների թիվը կարող է տարեկան աճել մի 5-10 տոկոսով, բայց դրանից մեր քարանձավն ավելի լուսավոր չի դառնա, այլ ավելի շատ սպանված մամոնտներ կկուտակվեն «վոժդի» ու նրա սիրելի օլիգարխների փորերում ու օֆշորային քարանձավների խորշերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT