Երևան
12 °C
Բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանը պետության հաշվին ահռելի գումարներ է աշխատում տարիներ առաջ սեփականացրած մի տարածքի հաշվին:
Դա Երեւանի կենտրոնում, գրեթե Հանրապետության հրապարակում՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերության տարածքն է, որը նա վարձակալության է տալիս տարբեր՝ այդ թվում եւ պետական կառույցներին ու մեծ եկամուտներ ստանում: Օրինակ, միայն 2016թ. Ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից 127,2 մլն դրամ է հատկացնում այդ շենքում 2150 քմ տարածքի վարձակալման համար: Այդ տարածքում են տեղակայված այդ նախարարության որոշ ստորաբաժանումներ: Վարձակալությամբ այնտեղ տարածքներ է զբաղեցնում նաեւ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը: Ընդ որում, որոշ տեղեկությունների համաձայն, ֆիննախի համար իր շենքում նեղվածություն է առաջացել հատկապես նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի օրոք, երբ նա իր մեծաքանակ թիկնապահների եւ օգնականների համար նախարարության շենքում տարածքներ է ազատել: Իսկ հիմա, երբ նոր կառավարությունն ու ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանը արդյունավետ կառավարման եւ նպատակային ծախսերի քաղաքականության մասին են հայտարարում, մենք փորձեցինք վերջինից պարզել, թե արդյոք վերանայվելո՞ւ են այս եւ նման այլ շռայլումները:
- Պրն. Արամյան, տեղյա՞կ եք, որ ձեր ղեկավարած նախարարությունը տարածքներ վարձակալելու համար մեծ գումարներ է վճարում Ա. Հարությունյանին: Փոխարենը, ըստ որոշ տեղեկությունների, նախարարության շենքում հարմարավետ սենյակներ էին հատկացվել Գագիկ Խաչատրյանի թիկնապահներին:
- Այո, տեղի խնդիր կա, բայց ես դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ դրան: Ընդամենը գիտեմ, որ այդ շենքում են տեղակայված մեր որոշ ստորաբաժանումներ: Բայց դուք ինձանից պահանջում եք մեկնաբանել իմ նախորդի աշխատանքը, մինչդեռ ես կարծում եմ, որ մենք պետք է խոսենք համակարգերի գործունեության մասին: Ճիշտ չի, որ ես անդրադառնամ իմ նախորդի աշխատանքին:
- Բայց չէ՞ որ այդ ծախսը բյուջեից մեծ գումար է տանում: Եթե այդ եւ նման այլ խնդիրներին չանդրադառնաք, կնշանակի, որ շարունակելու եք ձեր նախորդի քաղաքականությունը:
- Բայց դրա համար էլ ես կխոսեմ համակարգից, թե ինչպես անել, որ յուրաքանչյուր միավոր գումարն ավելի արդյունավետ ծախսվի, քանի որ դա հարկատուների վճարած փողն է: Ես նաեւ խոստացել եմ, որ պետական գնումների եւ բյուջետային ծրագրավորման գործիքակազմի միջոցով պետք է այդ ամենը կանոնակարգվի: Հիմա եթե դուք սպասում եք, որ ասեմ, թե Գ. Խաչատրյանը լավ է արել կամ վատ է արել, ես դա չեմ անի:
- Ես չեմ ասում գնահատեք, ես ձեզ հարցնում եմ, կկրճատե՞ք բյուջեի հաշվին գերատեսչությունների նման շռայլ ծախսերը:
- Բայց դա է դուրս գալիս: Ես պատրաստվում եմ ամեն ինչ անել, որ հարկատուները վստահ լինեն, որ իրենց վճարած գումարները նպատակային են ծախսվում: Միեւնույն ժամանակ յուրաքանչյուր աշխատող պետք է իր աշխատանքը կատարի հարմարավետ պայմաններում: Եթե 10 քմ սենյակում նստեն ութ հոգի, ապա այդ նեղվածությունը բացասաբար է ազդելու նրանց հոգեբանության, նրանց աշխատանքի արդյունավետության, արտադրողականության վրա: Եվ ի վերջո ազդելու է նաեւ տնտեսության վրա: Եթե ես տեսնեմ, որ նման խնդիր կա, ես այդ կրճատումներին չեմ գնա: Ընդհանրապես, պետական համակարգի աշխատողները պետք է իրենց աշխատանքից հաճույք ստանան: Կարեւորը այն չէ, թե որքան գումար եւ որտեղ է գնում, կարեւորն այն է, թե արդյոք այդ գումարները նպատակայի՞ն են ծախսվում:
- Դուք հարմարավետությունից եք խոսում, բայց երբ ձմռանը պետական գերատեսչություն ու, հատկապես, ֆինանսների նախարարություն այցելելու առիթ է եղել, հաճախ նկատելի է եղել, որ ի հեճուկս դրսի ցրտի, ներսում այնքան շոգ է, որ պատուհան են բացում: Հարմարավետության եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմա՞ն համար են նման պայմաններ ստեղծվում, թե՞ սա ընդամենը պետական միջոցների շռայլման, ոչ բարեխիղճ օգտագործման արդյունք է: Եվ արժի արդյո՞ք այս դեպքում էլ որոշակի խնայողություն անել, չէ՞ որ Հայաստանը դեռ Սինգապուր չի դարձել:
- Մենք մեզանից ենք սկսելու: Իմիջիայլոց, ձեր ասածը ինձ հիշեցրեց Ուկրաինայի դեպքը, որտեղ ձմեռները պատուհանները բացում են, հետո դժգոհում, թե ՌԴ գազը չի բավարարում: Կար Համաշխարհային բանկի մեծ վերլուծություն, որ այդ երկրում նոր ներդրումների միջոցով կարող էին կառավարել այդ ռիսկը եւ քչացնել իրենց ծախսերը: Իսկ իմ՝ որպես ֆինանսների նախարարի գործառույթն այն է, որ կարողանամ այնպիսի համակարգեր ստեղծել, որ գումարները նպատակային ծախսվեն: Մենք ստեղծելու ենք համապատասխան հարթակներ, որ հանրությունից մեր աշխատանքն արդյունավետ դարձնելու ազդակներ ստանանք:
- Այդ հարթակներից մեկը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանն է, որտեղ վերջին անգամ որպես հանրությունից եկող ազդակ՝ հնչեց թոշակները բարձրացնելու մասին հարցը: Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ պետական կառավարման համակարգում գոյություն ունեցող չարաշահումները, ոչ արդյունավետ ծախսերը, տարեկան մոտ 700 մլն դոլար անօրինական կապիտալի արտահոսքը կանխելու արդյունքում հնարավոր է բարձրացնել կենսաթոշակները:
- 2017 թ. բյուջեն պլանավորում ենք 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, որի մեջ 700 մլն դոլար այնտեղ ահռելի մեծ գումար է կազմում: Ես չգիտեմ, թե Լեւոն Զուրաբյանն այդ ինչ թիվ հնչեցրեց: Մենք այդ հարցը կուսումնասիրենք ու կներկայացնենք պատասխանը:
- Հիշո՞ւմ եք 2012թ. Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, թե մեր բյուջեի մոտ 70 տոկոսը կոռուպցիոն ռիսկի տակ է: Նա էլ գրեթե նույն բանն էր ասում: Ի վերջո, Սերժ Սարգսյանն էր հայտարարել, թե պետք է ատկատներին վերջ տալ:
- Այո, բայց հարցը չափի մեջ է: Պետք է նայել բյուջեի բաշխվածությունը: Բյուջեի մեջ 700 մլն դոլար ատկատնե՞ր: Կներեք, ես այդ թվին չեմ հավատում: Այլ բան է, որ ծախսերի արդյունավետության բարձրացման խնդիր կա: Վարչապետը տվել է այդ հանձնարարությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT