«ԱԱԾ-ի կոպիտ խախտումը» պետք է լինի ԱԺ-ի ուշադրության կենտրոնում

«ԱԱԾ-ի կոպիտ խախտումը» պետք է լինի ԱԺ-ի ուշադրության կենտրոնում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքները: Ըստ սովորության՝ խորհրդարանականները ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հոտնկայս մեկնարկեցին նստաշրջանը: 131 պատգամավորից գրանցվել էին ընդամենը 101-ը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի օրակարգը ներկայացնելիս վարման կարգով խոսեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն երկար ժամանակ արձանագրվում է մի փաստ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, մասնավորապես, քրեակատարողական վարչությունը խախտում է  ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, եւ ԱԺ պատգամավորներին թույլ չի տալիս տեսակցել կալանավորված մի շարք անձանց: Այն քաղաքական հայտնի ենթատեքստ ունի, խոսքը «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անձանց մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Օրենքը հստակ սահմանում է դրույթը, բայց արդեն որերորդ անգամ, երբ առնչվում ենք քաղաքական ենթատեքստերով գործերի հետ, այս ապօրինությունն է տեղի ունենում ԱԺ պատգամավորի նկատմամբ: Ուզում եմ  ընդգծել, որ ավելի կոպիտ խախտման է գնացել ԱԱԾ-ն, որը օրենքով երաշխավորված ՁՊՎ՝ պատգամավորի մուտքի ու ելքի իրավունքն ուղղակիորեն խոչընդոտել է, եւ ես կարծում եմ, որ այս հարցը պետք  է լինի ԱԺ-ի ու ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասաց պատգամավորը՝ կոչ անելով համապատասխան պարզաբանումներ պահանջել Արդարադատության նախարարությունից ու ԱԱԾ-ից:

«Առիթներ կլինեն, իհարկե, այդ պարզաբանումներն ինքս էլ կպահանջեմ համապատասխան պաշտոնյաներից»,- ասաց Փաշինյանը:

«Կարծում եմ՝ դուք կարող եք ավելի հանգամանալից ներկայացնել, թե ում եք ցանկացել դիտել, որեւէ բան չեմ տեսնում, որ կարող ենք միջամտել՝ խնդրի լուծման համար: Դուք ներկայացրեք՝ ում եք դիտել, ես կտեղեկանամ, պատասխանը կասեմ ձեզ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4097 դիտում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր