Գլխավոր դատախազի թեկնածուն պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում փակ հանդիպում ունեցավ իշխող ՀՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների հետ: Յուրաքանչյուր խմբակցության հետ գլխավոր դատախազի թեկնածուն փակ դռների հետեւում մոտ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում ունեցավ: Հանդիպումներից հետո խմբակցությունների ներկայացուցիչները առաջին հերթին հայտարարեցին, որ թեկնածուն երիտասարդ, պատրաստակամ կադր է: Ամենայն հավանականությամբ վերոնշյալ խմբակցությունները կողմ կքվեարկեն դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թեկնածությանը: Երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, սպասվում է Դավթյանի հանդիպումը ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունների հետ:

Առաջին հանդիպումը ՀՀԿ-ի հետ էր, մեկ ժամ տեւած փակ հանդիպումից հետո Դավթյանը զրուցեց լրագրողների հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների մասին, ինչին Դավթյանը պատասխանեց.

 «Նման մարդիկ Հայաստանում չկան։ Ցանկացած ձերբակալում կամ կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենքով նախատեսված հիմքերով»:

Ճշտող հարցին՝ պնդո՞ւմ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Դավթյանը պաշտոնապես պատասխանեց.

«Իհարկե, պնդում եմ, չկան քաղբանտարկյալներ»:

Լրագրողների դիտարկմանը, որ  հասարակության լայն զանգվածների պնդմամբ ՀՀ-ում քաղբանտրակյալներ կան, ինչպես՝ Շանթ Հարությունյան, Գեւորգ Սաֆարյան, Վոլոդյա Ավետիսյան, Դավթյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող վստահ լինել, որ որեւէ մեկիդ ներկայացրածն ամբողջ հանրության կարծիքն է: Ես մասնագիտական առումով կարող եմ ասել, որ իմ աշխատանքային գործունեությամբ ներառված եմ եղել այդ որոշումների կայացման փուլում, այդ որոշումները կայացվել են բացառապես օրենքով նախատեսված կարգով»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք կլինի՞ համաներում ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ, Արթուր Դավթյանը պատասխանեց,  որ դեռեւս չի կարող ասել, որովհետեւ համաներման ակտ չկա այս պահին:

Դիտարկմանը, որ նախկին գլխավոր դատախազը հայտարարել էր, թե խմբավորման անդամների հանձնվելը մեղմացուցիչ հանգամանք կհամարվի, Դավթյանն արձագանքեց.

«Քննությամբ պետք է պարզվի՝ արդյոք մենք ունեցե՞լ ենք կամովին պատանդների ազատում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե ոչ: Վերջնական իրավական գնահատականը կտա քննության արդյունքը»: Ինչ վերաբերում է ՊՊԾ տարածքում սպանված երեք ոստիկանների մահվան գործով հարուցված քրեական գործերի քննությանը, Դավթյանն ասաց, որ քննությունն այս առումով օպերատիվ եւ լայնածավալ իրականացվում է.

«Ես չեմ կարող նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակել, բայց ունենք որոշակի արդյունքներ այս առումով: Երբ օրենքով սահմանված կարգով կհավաքվեն բավարար չափով ապացույցներ, կոնկրետ անձանց մեղադրանքներ կառաջադրվեն»: Հարցին, թե արդեն կա՞ն կոնկրետ անձինք, որոնց առաջիկայում մեղադրանք կառաջադրվի, Արթուր Դավթյանն ասաց.
«Բավարար ապացույցների համակցումն ապահովելու դեպքում մեղադրանք կառաջադրվի: Անդրադարձ եղավ նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդմաներին հաց տանող Արթուր Սարգսյանին. գլխավոր դատախազի տեղակալը հիշեցրեց, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել զինված խմբի անդամներին աջակցություն ցուցաբերելու համար.

«Նրա մեղադրանքի հիմքերը չեն արտացոլում հաց տանելը: Նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ եւ տեղում իր համապատասխան գործունեությամբ ապահովել զինված խմբի հանցավորության արդյունավետությունը»:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3905 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ