Երևան
12 °C
Փետրվարից ԼՂՀ-ում սկսվելու է նույն գործընթացը, որն ընթանում էր ՀՀ-ում մինչեւ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն:
ԼՂՀ վարչապետ, խորհրդարանական ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արա Հարությունյանն անցյալ տարեվերջին հայտարարել էր, որ դիմելու են Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ այնտեղ եւս սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար: Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը երեկ մեզ հետ զրույցում ասում էր, որ այնտեղ եւս փոփոխությունների մեխը իշխանության վերարտադրության ապահովումն է:
- Պարոն Խանումյան, ըստ ձեզ, ո՞րն է Արցախի Սահմանադրությունը փոխելու իրական նպատակը: Հայաստանում ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ այստեղ դա արվեց իշխանության վերարտադրության համար: Արցախում նպատակը ո՞րն է:
- Արցախում պաշտոնապես գործընթաց չի սկսվել, սակայն կան խոսակցություններ, որ փետրվարից արդեն կսկսվեն քաղաքական խորհրդակցությունները գործընթացը սկսելու վերաբերյալ: Բայց մենք դեմ ենք որեւէ անձի համար Սահմանադրություն փոփոխելուն, ինչպես տեղի ունեցավ Հայաստանում: Ինչպես Հայաստանում, կարծում եմ, Արցախում նույնպես կառավարող էլիտաներին առավել շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ նախագահը անընդմեջ 2 անգամից ավելի ընտրվելու իրավունք չունի, իսկ Սահմանադրության փոփոխությունը եւ խորհրդարանական կառավարմանն անցումը հնարավորություն է տալիս հիմնական գործող անձին՝ վարչապետին, նշանակվել կամ ընտրվել անընդհատ: Սա, կարծում եմ, գլխավոր մեխն է այս ամբողջ փոփոխությունների:
- Այսինքն, կարծում եք, Արա Հարությունյանի՞ համար է սա արվում՝ հաշվի առնելով, որ հենց իրենց ուժն է նախաձեռնողը:
- Ինքը չի նախաձեռնողը, բայց իրենց կուսակցությունը կողմ է: ՀՅԴ-ն էլ ավանդաբար կողմ է խորհրդարանական կառավարման մոդելին, բայց այսպիսի մի հանգամանք կա. չգիտեմ՝ ով է նախաձեռնում, ինչ ակնկալիքներ ունի, բայց հնարավոր է, փոփոխությունների ընթացքում տարբեր մարդկանց ախորժակները բացվեն: Ասենք, ինչո՞ւ Արա Հարությունյանը եւ ոչ Բակո Սահակյանը:
- Արա Հարությունյանը կուսակցություն ունի, Բակո Սահակյանը՝ ոչ:
- Դա խնդիր չէ, կարծում եմ, դա արագ լուծվող հարց է: Կարեւորը ցանկությունն է: Բայց շատ հաճախ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող ուժերը մնում են այդ փոփոխությունների տակ: Այդպես եղել է, օրինակ, Վրաստանում: Այնպես որ, միշտ չէ, որ այդ փոփոխությունները աշխատում են փոփոխողի օգտին:
- Կարծում եք, այդտեղ կստեղծվի՞ նույն իրավիճակը, ինչ ՀՀ-ում: Նկատի ունեմ ոչ թե ըմբոստության իմաստով, գիտենք, այդտեղ մեծ հանրահավաքներ, ցույցեր չեն լինում, այլ՝ դեմ ուժերը ովքե՞ր են ու կհամախմբվե՞ն այդ փոփոխությունների դեմ:
- Նախ, չգիտենք, թե ինչ փոփոխություններ են լինելու, որպեսզի դեմն ու կողմը իմանանք: Հնարավոր է, իսկապես այսօր կարիք կա փոփոխությունների, սակայն նաեւ կարեւոր է, թե ինչ տեսքով է այդ Սահմանադրությունը լինելու: Հույս ունեմ, որ ՀՀ-ի տարբերակով չի լինելու, որովհետեւ դա անընդունելի է քաղաքական շատ ուժերի համար: Քաղաքական խորհրդակցությունները ցույց կտան, թե ինչ տեսքով է դա լինելու եւ այնուհետեւ կորոշվեն դեմն ու կողմը:
- Կարծես թե այս պահին «Շարժում-88»-ն ու «Ազգային վերածնունդն» են դեմ: Ճի՞շտ է տպավորությունը:
- Չեմ կարծում, օրինակ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը նույնպես ժամանակին կողմ չի արտահայտվել: Չգիտեմ, ժամանակի ընթացքում դիրքորոշումների ինչ փոփոխություն է եղել, բայց կան կուսակցություններ, որոնք կողմ են նախագահական համակարգին: Այսինքն, գործընթացը երբ սկսվի, հստակ դիրքորոշումներ կլինեն:
- Դուք ասացիք, որ Արա Հարությունյանը չի նախաձեռնողը, բայց իրենք են անընդհատ այդ մասին խոսել:
- Խոսել են, բայց նախաձեռնությունը մի քիչ այլ տեղից է: Նրանք միգուցե գաղափարի լոբինգ անողներն են:
- Ովքե՞ր են իրականում նախաձեռնության հեղինակները:
- Իրականում հասկանալի է, «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որպես խորհրդարանում ամենաշատ պատգամավորներ ունեցող ուժ, այդպիսի ցանկություն հայտնել է եւ այդպիսի գաղափար նետել է քաղաքական ասպարեզ դեռեւս Հայաստանում այդ գործընթացը սկսելուց առաջ: Եվ նորմալ է, երբ այդ քաղաքական ուժը ունի իր կարծիքը այդ խնդրի վերաբերյալ, բայց գործընթացը ֆորմալ առումով տարբերվում է:
- Այսինքն, հիմա ո՞ւմ համար է դա արվում՝ Արա Հարությունյանի՞, Բակո Սահակյանի՞:
- Երբ ընթացքը սկսվի, կերեւա: Ցանկացած ուժ, որը փոփոխություններ է նախաձեռնում, բնականաբար, ուզում է, որ իր համար անի: Բայց ես կարծում եմ, որ դա կարող է բոլորովին այլ ընթացք ունենալ, քան նախաձեռնողների ցանկությունն էր:
- Խոսվում էր Արկադի Ղուկասյանի վերադարձի մասին, հնարավո՞ր է՝ այս փոփոխությունների առիթն օգտագործի:
- Ես չգիտեմ Ղուկասյանի ներգրավվածության աստիճանը, ես իրեն չեմ նկատում Արցախի քաղաքական կյանքում: Այն, որ հնարավոր է Ղուկասյանը փորձի վերադառնալ՝ հիմնվելով կուսակցություններից մեկի վրա, հնարավոր է, բայց ես նման բան չեմ նկատում:
- Բայց այն, որ այդ փոփոխությունները կլինեն, կարծես թե ակնհայտ է դառնում ու միանշանակ:
- Այո: Բայց պետք չէ ինտրիգներ փնտրել: Ցանկություն հայտնողը «Ազատ հայրենիք» կուսակցությունն է, եւ գտնում եմ, որ դա անում են կոնկրետ անձի համար՝ նրա իշխանությունը հարատեւ դարձնելու՝ ենթադրելով, որ գլխավոր գործող անձը դառնալու է վարչապետը, բայց չեմ բացառում տարբերակներ, որ քաղաքական դաշտի այլ խաղացողներ նույնպես կփորձեն այդ փոփոխությունները օգտագործել իրենց շահերի համար եւ նույնպես մնալ իշխանության, օրինակ, ներկայիս նախագահ Բակո Սահակյանը:
- Այդքան հեշտ է նոր կուսակցություն ստեղծե՞լը, թե՞ որեւէ այլ կուսակցության մեջ կմտնի:
- Այս պահին նման բան չկա, բայց Սերժ Սարգսյանն էլ 2006-ին դարձավ ՀՀԿ ղեկավարը եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ուզում եմ ասել, նման սցենարներ չպետք է բացառել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT