Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել

11/05/2026 schedule19:12

Հաշվի առնելով լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել:

«Միաժամանակ պարզաբանվում է, որ համայնքի ղեկավարի գործառույթները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով:

Անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքներից՝ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող անձն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և այլ իրավական ակտերից բխող լիազորություններ, որոնք չեն դադարում՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրական ցուցակում որպես թեկնածու ներգրավված լինելու հանգամանքով պայմանավորված:

Քննարկվող դեպքում Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը: Այդ կերպ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար:

Ավելին՝ որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը, այն է՝ քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները, սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի և կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունն ուսումնասիրող հանձնաժողովի դրական եզրակացությունները, որոնք իրենց հերթին բխել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և Թալին համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ հաստատված կարգի պահանջներից:

Բացի այդ՝ հաղորդման և կից նյութերի մեջ, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումներում, առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտումը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1092 դիտում

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումների ժամկետները

Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի կայունության և բարգավաճման ամրապնդման գործում. Կոշտան՝ Փաշինյանին

Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից հունիսի 7-ը ստացված ընտրական հանցագործությունների դիմումների արդյունքը

ԲՀԿ-ին չի հաջողվել հաղթահարել 4 տոկոսի շեմը. որ ուժերն են անցնում խորհրդարան. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել

Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Կրիստեն Միխալ

Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանը սատարելու համար. Մակրոնը՝ Փաշինյանին

Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին

Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին. Էդգարս Ռինկևիչսը՝ Նիկոլ Փաշինյանին

Ժողովուրդը տեր եղավ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. ՔՊ-ն կձևավորի կառավարություն. վարչապետ

Երևանում դանակահարված երիտասարդի սպանության վարույթով 3 անձ ձերբակալվել է

Առաջին անգամ Հայաստանն ընտրություն կատարեց խաղաղության պայմաններում և տեր կանգնեց խաղաղությանը. Կոնջորյան

Մենք բոլորս ձեզ հետ միասին անցնելու ենք Հայաստանն ավելի գեղեցիկ և բարեկեցիկ դարձնելու գործին. Թորոսյան

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրական տեղամասերից ստացված տվյալները. ՔՊ-ն առաջատարն է

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի՝ 1.3 կմ երկարությամբ Րաֆֆու փողոցը

Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը. Կոբախիձեն շնորհավորել է ՀՀ վարչապետին

Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի

ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյունքները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները