Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

11/05/2026 schedule16:54

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել առաքելության բազմամյա գործունեության համար: «Դուք կարևորագույն առաքելությամբ եք հիմա Հայաստանի Հանրապետությունում: Կարող եմ ասել, որ մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացման, հատկապես ընտրական ինստիտուտի ձևավորման գործում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դերը շատ զգալի և կարևոր է։ Վստահ եմ, որ այս անգամ ևս ձեր աջակցությամբ, օգնությամբ և մեթոդաբանության կիրառմամբ մենք կանցկացնենք ժողովրդավարական, ազատ և թափանցիկ ընտրություններ։ Այս ամենի արդյունքում ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վստահ լինի, որ իր ձայնն իսկապես տեղ է հասել»,- նշել է նախագահը։

Յանեժ Լենարչիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փաստել է. «1996 թվականին էր, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում առաջին անգամ իրականացրեց դիտորդական առաքելություն, իսկ այս անգամը 30-րդն է։ Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել այս տարիների ընթացքում, և ես մանրամասների մեջ շատ չեմ մտնի, քանի որ դուք ինքներդ ամեն ինչ շատ լավ գիտեք»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաքելության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Երկուստեք կարևորվել է ընտրական գործընթացների նկատմամբ աչալուրջ վերահսկողությունն ու հետևողական մշտադիտարկումը, ինչը էական նշանակություն ունի ընտրությունների կազմակերպման որակական նոր մակարդակի ապահովման և հնարավոր թերությունների բացառման համար:

Անդրադարձ է կատարվել նաև ընտրությունների նախաշեմին երկրում տիրող ընդհանուր հասարակական-քաղաքական մթնոլորտին և հնարավոր զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը և Յանեժ Լենարչիչը շեշտել են քաղաքական հանդուրժողականության մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը։ Կողմերն ընդգծել են, որ գործընթացի բոլոր մասնակիցների կողմից պատասխանատու և կոռեկտ նախընտրական քարոզարշավի անցկացումը բխում է հանրային շահից և հանդիսանում է ժողովրդավարական կայունության երաշխիք:

Հանդիպման ավարտին վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ընտրական համակարգի հետագա կատարելագործման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
658 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին